Հայհիդրոմետից զգուշացնում են՝ սպասվում է բուք․ եղանակն՝ առաջիկա օրերին
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Երևան քաղաքում` դեկտեմբերի 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։