«Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել․

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանդես է գալիս հանրային նախաձեռնությամբ՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին գործուն դերակատարում ունենալ այս գոյաբանական բարդ իրավիճակում մեր ինքնիշխան և ժողովրդավարական պետության անվտանգությունն ու արդյունավետ զարգացումն ապահովելու ուղղությամբ, իրացնելով ՀՀ իշխանության տերն ու պատասխանատուն լինելու սահմանադրական իրավունքը, և դիմել ՀՀ իշխանություններին պահանջով՝ քննարկել և որոշում ընդունել Հայաստանի Հանրապետությունը BRICS ընդլայնվող տնտեսաքաղաքական միավորման գործընկեր պետություն դարձնելու վերաբերյալ։ Փաստենք, որ այսօր BRICS-ի անդամ են Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Բրազիլիան ԿԴՀ, ՀԱՀ, Եթովպիան, իսկ գործընկեր պետություններ են Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Թուրքիան, Թայլանդը, Կուբան, Վիետնամը, Ալժիրը, Մալազիան, Ինդոնեզիան և այլք։ Հաշվի առնելով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մինչ այժմ վարած ներքին և արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը, ապիկար անգործունակությունը, որն ուղեկցվում է ՀՀ պետական շահերի ակնհայտ նսեմացմամբ՝ «Միասին» շարժումը չունի պատրանքներ, որ իր բնույթով հակապետական ՔՊ կառավարությունը կիրականացնի այս կենսական կարևոր քայլը, ուստի մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հանրային մեծ ճնշմամբ Հայաստանում իշխանության նոր համակարգի հաստատման, ազգային պետական շահերին հավատարիմ նոր իշխանությունների ձևավորման ժողովրդավարական նպատակին։

«Միասին» շարժումն արձանագրում է, որ 2006 թվականին ստեղծված BRICS միավորումը, որը հռչակվել է Պետերբուրգյան տնտեսական համաժողովի շրջանակներում Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ,

Հայաստանի համար աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների այս բեկումնային պահին մեծ հնարավորություններ է ընձեռում տնտեսական կայուն զարգացում ապահովելու, ենթակառուցվածքների իրական հայանպաստ ապաշրջափակման, միջազգային ճանապարհային հաղորդակցման, տարանցիկ պետություն դառնալու, բեռնափոխադրումների ծրագրերի մաս կազմելու, Հարավային Կովկասի իր հարևան առանցքային պետությունների հետ բազմակողմ շահավետ փոխգործակցություն ապահվելու համար։ Դառնալով BRICS-ի գործընկեր պետություն՝ Հայաստանն իրականում կկարողանա մեզ պարտադրված պատերազմական փակուղուց վերածվել Հայկական խաչմերուկի, տնտեսապես և քաղաքականապես հավասարակշռված ու պատճառաբանված հարաբերություններ հաստատել նախ՝ տարածաշրջանային վճռորոշ նշանակություն ունեցող պետությունների հետ՝ ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ապա՝ արաբական աշխարհի և, իհարկե, համաշխարհային տնտեսության մեջ ազդեցիկ դերակատարում և ապագան կանխորոշող պետությունների հետ՝ ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, որոնք ավանդաբար համարվում են մեր բնական գործընկերները։ Այսինքն՝ BRICS-ի գործընկեր պետություն դառնալու հայտ ներկայացնելով ՀՀ-ն լրջագույն քայլ կկատարի երկարաժամկետ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, որովհետև տնտեսական համատեղ շահեր և ներգրավվածություն և միմյանցից տնտեսական շոշափելի կախվածություն ունեցող պետությունների հետ չեն խոսում ուժի սպառնալիքով, չեն հրահրում պատերազմական գործողություններ։

«Միասին» շարժումը կոչ է անում ՀՀ խորհրդարանական, քաղաքական-հասարակական ազգային բոլոր ուժերին համատեղ առաջ մղել Հայաստանի՝ BRICS-ի գործընկեր պետություն դառնալու նախաձեռնությունը ՀՀ պետական օրակարգում ընդգրկելու համար։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական

շարժման համակարգող խորհուրդ

27.12.2024թ.»։

դիտվել է 233 անգամ
Լրահոս
ԱԺ-ում ավարտվել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումը 150 տարեկան թթի ծառ կա, որի բնից ջուրը շատրվանի պես դուրս է հոսում հորդ անձրևից հետո. Ազիզյան Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Բաքու թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդում Գազագողության համար 10 մլն դրամով տուգանվել է Գեղանիստի նախկին գյուղապետը Աֆղանստանի սահմանին բախումների հետևանքով 19 զինվոր է զոհվել Վախենում է Ադրբեջանից, Ռուսաստանից, Արևմուտքից, միայն չի վախենում իր ժողովրդից․ Մետաքսե Հակոբյան Պետք է լինի՝ «Քրֆելը նորաձեւ է»․ Արամ Աբրահամյան Արշակ Կարապետյանը ներկայացրեց իր նոր ներկայացուցչին Հայաստանում (video) Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն #ՀԻՄԱ․Տո «թուրքի առաջ կզած լա՛թ», դու ով ես, որ Սարգսյանի և Քոչարյանի հետ բանավիճես․ Աշոտ Անդրեասյան (video) #ՀԻՄԱ․ Նե՛ռ, ասում էիր հողեր պետք է հետ տան, ու՞ր են, սուտասան խաբեբա․ Բագրատ Սրբազան (video) Առաջարկել ենք հայ իրանական համատեղ զորավարժություն, բայց ․․․ Մովահեդիան (video) Արցախում տեղի ունեցածը պատերազմ չէր, վարագույրի ետևում առևտուր էր․ իրանցի միջազգայնագետ (video) «Օփելով հպարտներից»՝ «Օփելով համբալ» (video) Եթե Թրամփը ճիշտ պահի հետ քայլ չանի, ԱՄՆ–ին շատ դաժան ճակատագիր է սպասվում (video) Նիկոլի վարկանիշը 6 անգամ նվազել է․ Վիգեն Հակոբյան (video) Լուկաշենկոն Նիկոլին ասաց՝ դու մեր ջահելն ես (video) #ՀԻՄԱ․ ՔՊ–ն փորում է Նիկոլի տակ․ Բագրատ Սրբազանը անուններ բարձրաձայնեց (video) Փաշինյանը հիմա էլ Փարաքարում է փրայմըրիզ անցկացնում (video) Մարիա Կարապետյանի մաման պառկել է թուրքի տակ, հիմա էլ մեզ է հրավիրում (video) Նիկո՛լ, գործից խոսա՝ բանակը ավիրել ես, կրթությունը ավիրել ես․ Արմինե Ադիբեկյան (video) Նիկո՛լ լավա չասեցիր «ցռիկ» եմ, դա ավելի ակտուալ կլիներ (video) Շախմատային սկանդալ Հայրավանք գյուղի մոտ ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am