Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ:

Նախարար Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է լիտվացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել պատրաստակամությունը համատեղ ջանքերով շարունակել զարգացնել երկու երկրների միջև ամուր հիմքերի վրա դրված փոխգործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին, որը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացող մի շարք ուղղություններ՝ ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ակտիվ ոլորտային համագործակցություն և դիմակայունության ամրապնդում:

Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ ընդգծելով այս ուղղությամբ Լիտվայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Երկուստեք շեշտվել է նորդիկ-բալթյան երկրների ութնյակի հետ ՀՀ փոխգործակցության ընդլայնման հարցում հետաքրքրությունը:

Հայաստանի և Լիտվայի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ու այդ ճանապարհին առկա մարտահրավերի արդյունավետ հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը»:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Բաքու թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդում Գազագողության համար 10 մլն դրամով տուգանվել է Գեղանիստի նախկին գյուղապետը Աֆղանստանի սահմանին բախումների հետևանքով 19 զինվոր է զոհվել Վախենում է Ադրբեջանից, Ռուսաստանից, Արևմուտքից, միայն չի վախենում իր ժողովրդից․ Մետաքսե Հակոբյան Պետք է լինի՝ «Քրֆելը նորաձեւ է»․ Արամ Աբրահամյան Արշակ Կարապետյանը ներկայացրեց իր նոր ներկայացուցչին Հայաստանում (video) Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն #ՀԻՄԱ․Տո «թուրքի առաջ կզած լա՛թ», դու ով ես, որ Սարգսյանի և Քոչարյանի հետ բանավիճես․ Աշոտ Անդրեասյան (video) #ՀԻՄԱ․ Նե՛ռ, ասում էիր հողեր պետք է հետ տան, ու՞ր են, սուտասան խաբեբա․ Բագրատ Սրբազան (video) Առաջարկել ենք հայ իրանական համատեղ զորավարժություն, բայց ․․․ Մովահեդիան (video) Արցախում տեղի ունեցածը պատերազմ չէր, վարագույրի ետևում առևտուր էր․ իրանցի միջազգայնագետ (video) «Օփելով հպարտներից»՝ «Օփելով համբալ» (video) Եթե Թրամփը ճիշտ պահի հետ քայլ չանի, ԱՄՆ–ին շատ դաժան ճակատագիր է սպասվում (video) Նիկոլի վարկանիշը 6 անգամ նվազել է․ Վիգեն Հակոբյան (video) Լուկաշենկոն Նիկոլին ասաց՝ դու մեր ջահելն ես (video) #ՀԻՄԱ․ ՔՊ–ն փորում է Նիկոլի տակ․ Բագրատ Սրբազանը անուններ բարձրաձայնեց (video) Փաշինյանը հիմա էլ Փարաքարում է փրայմըրիզ անցկացնում (video) Մարիա Կարապետյանի մաման պառկել է թուրքի տակ, հիմա էլ մեզ է հրավիրում (video) Նիկո՛լ, գործից խոսա՝ բանակը ավիրել ես, կրթությունը ավիրել ես․ Արմինե Ադիբեկյան (video) Նիկո՛լ լավա չասեցիր «ցռիկ» եմ, դա ավելի ակտուալ կլիներ (video) Շախմատային սկանդալ Հայրավանք գյուղի մոտ ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ 2 միլիարդ դրամով քանի՞ ծրագիր կարելի էր իրականացնել Բաքուն կրկին արհամարհեց Երևանին Քայլիստ երեսփոխան Խաչատուր Սուքիասյանն ասել է...
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am