Անդրանիկ Քոչարյան, քեզ գցելու եմ Դոգի ջեբը, լսա՞ր, թող իր ձեւով քեզ հիշի. Անհետ կորածի հարազատ

Թող պատասխանեն՝ ով էր պատերազմի մեղավորը, ով տարավ, այսքան երեխու կnտnրեց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեցին անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք ի նշան բողոքի փակել են պողոտան:

Նրանք ցանկանում են հանդիպել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

«Ուզում ենք հանդիպել Անդրանիկ Քոչարյանի հետ, բայց չի գալիս հանդիպման։ Նա հայտարարել է՝ ավարտվել է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, մենք էլ տուժողների իրավահաջորդներն ենք, օրինական իրավունք ունենք չէ՞, գանք ու հարցնենք՝ ինչ ենք պարզել։ Մեզ պետք է պատասխան տան։

Հրապարակային ազգանուններ չեմ հնչեցնի, բայց շատ մարդիկ կան, ովքեր պետք է գային ու քննիչ հանձնաժողովում հարցաքննվեին»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայր, 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ անգամ են դիմել Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու համար. «Այսօր իջել է օգնականը, ասել՝ 4 հոգի կարող է բարձրանալ: Մենք ասացինք՝ 4 հոգով չենք եկել, 15-20 ծնող ենք, թող բարի լինի, բոլորին ընդունի: Եթե չի կարող բոլորին տեղավորել, կարող էր իջնել ներքեւ: Հարցեր կան, որ բոլորս տանք։ Չեկավ, չի գալիս։

Բազմիցս եղել է, գնացել ենք, 50 հոգի ենք եղել, թե 40 հոգի, ԱԱԾ պետն ընդունել է, լսել է, ճամփու է դրել, էդ ինչի՞ ԱԱԾ պետը կարող է ընդունի, լսի մեզ, Անդրանիկ Քոչարյանը չէ՞: Ինչի ինքն ո՞վ է: Քննիչ հանձնաժողով ես ղեկավարում, մենք էլ այդ քննիչ հանձնաժողովի հետ կապված լիքը հարցեր ունենք։

Մենք փողոցը փակեցինք, որ ականջալուր անեն այդ անձնավորությանը, որ ընդունի մեզ: Բայց ինչքան տեսա՝ ինքը թքած ունի, ընդհանրապես:

Մենք հասկանում ենք, որ մենք սրանով մարդկանց նեղություն ենք տալիս, բայց մենք հենց այնպես չենք եկել փող ուզում, մենք եկել ենք մեր խնդրով»,- հայտարարեց Ղուկասյանը:

Նա ընդգծեց, որ իրենց պահանջը պարզ է. «Թող գան ու պատասխանեն, թե ով է այս պատերազմի մեղավորը, ով տարավ, այսքան երեխու կոտորեց։ Թող ներկայացնեն, չիմանա՞նք՝ ով մեր երեխաներին տարավ, փրթեց, ով տարավ, թողեց անհայտության մեջ։ 174-ի ճակատագիր մինչ օրս անհայտ է։ Արդեն մոռացա՞ն:

Ես Ղուկասյան Սարգիսի հորեղբայրն եմ, Ղուկասյան Արմանի էլ եղբայրն եմ, եղբայրս զոհվել է, երեխան էլ անետ կորած է։ Ունեմ այդ իրավունքը իրանից պահանջելու պատասխան։ Տնիցս երկու հոգի եմ տվել, քանի՞ հոգի է տվել Անդրանիկ Քոչարյանը իր տնից»,- ասաց Ղուկասյանը։

Նա դիմեց Անդրանիկ Քոչարյանին՝ ասելով. «Անդրանիկ Քոչարյան, գցելու եմ դոգի ջեբը, լսա՞ր: Հա, թող ինձ լսի: Դոգին եմ ասելու,՝ թող Անդոյին իր ձևով հիշի»:

news.am

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան «Ի գործ` ամուսնյակ»․ ՔՊ–ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Գյումրու ավագանու անդամ Իսկ հիմա OPEL-ի հետ կապված ամենահզոր բոցը, որը ես որպես դեսերտ էի պահել․ Կարեն Քոչարյան Իշխանությունը փակուղային վիճակում է․ Փաշինյանի հարուցած բանավեճային կեղծ օրակարգը․ Սուրենյանց Թուրքիան հետաքննող խումբ է ուղարկում Բաքու Բալթյան դասեր նրանց, որ փորձում են հայ-ռուսական՝ էներգետիկ ոլորտում կապերը բերել անկանխատեսելի դաշտ․ Վահե Դավթյան «Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է» Հաղթանակ թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է Կռվախնձորը մարզպետի աթոռն է «Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է» «Փաշինյանը դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան». ՔՊ-ականները «բոցվում են» Փաշինյանի վրա Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել Ագրարայինում կրճատումներ են սպասվում Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի պահանջը ԵԱՏՄ անդամ երկրներից գնաճի ամենացածր ցուցանիշը Հայաստանում է Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին Հայհիդրոմետից զգուշացնում են՝ սպասվում է բուք․ եղանակն՝ առաջիկա օրերին The Financial Times: Украина получает первые поставки американского сжиженного газа через Грецию Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները Իշխանյանը վստահ էր՝ քանի դեռ Արցախը ոչ է ասում նպատակին հարվածող առաջարկին, ոչինչ չի ավարտվել Ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել. Զուրաբիշվիլի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am