Ինչո՞ւ Լուկաշենկոն որոշեց հրապարակայնացնել իր բախումը Փաշինյանի հետ՝ փորձելով նվաստացնել վերջինին

Հայաստանի քաղաքացիներն ականատես եղան, թե ինչպես Լուկաշենկոն և Փաշինյանը հրապարակավ հայտնվեցին լեզվակռվի մեջ:

Սակայն այդ միջադեպի կուլիսային կողմին շատերը ծանոթ չէին, թե ինչու՝ Լուկաշենկոն որոշեց հանրության առջև ծաղրել Փաշինյանին:

Եվ այսպես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԱՏՀ) նիստում վիճաբանություն տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Փաշինյանն ասաց, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցի Մինսկում կայանալիք հաջորդ գագաթնաժողովին, այլ հեռակա կարգով կմասնակցի դրան։ Լուկաշենկոն կասկածի տակ դրեց այս որոշման պատճառները և հեգնանքով առաջարկեց օգնել պատվիրակության առաքման հարցում։

Ինչո՞ւ Լուկաշենկոն որոշեց ծաղրել Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում չմասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, նախ հայտնելով , որ իբր իր թեստը դրական է եղել COVID-19-ի համար: Հետո հաղորդագրություն հայտնվեց, որ թեստի արդյունքն արդեն բացասական է։ Միաժամանակ նա նշեց, որ Սանկտ Պետերբուրգ մեկնելու հարցով խորհրդակցել է գործընկերների հետ։ ԵԱՏՄ Գերագույն խորհրդի նիստին Հայաստանը ներկայացնում էր հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Բայց գլխավոր նրբերանգն այն է, որ Հայաստանը 2024 թվականին նախագահել էր ԵԱՏՄ-ում, և ըստ կանոնակարգի՝ միության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը պետք է կայանար այն գլխավորող երկրում, այսինքն՝ Հայաստանում։ Սակայն գագաթնաժողովի անցկացումը Երևանում կասկածի տակ էր՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանքի որոշման պատճառով։

Ավելին, Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար՝ ակնարկելով ոչ միայն Լուկաշենկոյին։

Իսկ արևմտյան հարթակներում, Փաշինյանի բանագնացները նրա այդ տեսակետը ներկայացնում եին, որպես մարտահրավեր Պուտինին:

Իրականում Փաշինյանի դեմարշները ուղված էին ոչ միայն Լուկաշենկոյի, այլև՝ Պուտինի դեմ: Հենց այդպիսի պատվեր է ստացել Փաշինյանն իր արևմտյան տերերից:

Իսկ Լուկաշենկոյի դեմ պատմությունն օգտագործվում է միայն որպես «նման քաղաքականության գործիքակազմ»։

Սակայն, այնուամենայնիվ, Հայաստանը ԱՊՀ և ԵԱՏՄ ձևաչափում հանդես է գալիս որպես ճգնաժամային կողմ Եվրամիության (ԵՄ) հետ դինամիկ շփումների համատեքստում։ Հայաստանի արտաքին քաղաքականության նման հակասական լինելը պատահական չէ, նշում են ռուս փորձագետները և ավետում, որ Մոսկվայի համբերության բաժակը մոտ է լցվելուն:

Միակ գործոնը, որ դեռ հետ է պահում Մոսկվային կոնկրետ քայլերից, դա հայ հանրության հանդեպ ջերմ վերաբերմունքն է, որ առկա է ռուսների մոտ:

Վերջիններս հույս ունեն, որ կարճ ժամանակահատվածում հայ ժողովուրդը վերջնականապես կկողմնորոշվի այս հարցում և, որից հետո էլ Մոսկվան իր վերջնական քայլերը կկատարի:

Իսկ ի՞նչ էր կատարվում կուլիսներում, որի արդյունքում Լուկաշենկոյի նյարդերը տեղի տվեցին

Հենց սկզբից ԵԱՏՄ առաջնորդների հանդիպումը տարօրինակ տեսք ուներ. դահլիճում նստած էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի նախագահները։ Իսկ Փաշինյանի դեմքը երևում էր մոնիտորի էկրանից:

Հետո առաջ եկավ շատ ծիծաղելի մի տեսարան, նեղ ձևաչափով հանդիպման սկզբում, երբ ՌԴ նախագահն արդեն խոսել էր, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց մամուլին և խնդրեց լքել այն սենյակը, որին ինքը ներկա չէր։

Այդ նեղ ձևաչափով հանդիպումից հետո, որոշում կայացվեց, որ պիտի լայն հանդիպում լինի, որտեղ արդեն պիտի մասնակցեին Ուզբեկստանի նախագահը և նույնիսկ Կուբայի և Իրանի ներկայացուցիչները:

Պարզվում է, որ ըստ կանոնակարգի նախագահողը պիտի լիներ կրկին Փաշինյանը, որը ոչ միայն մոնիտորի միջոցով էր շփվելու այլև ... ուշանում էր բացել խորհրդակցությունը, ինչը զայրացրել էր բոլորին:

Երկար ուշացումից հետո Փաշինյանն վերջապես խոսքը տվեց Ուզբեկստանի նախագահին և փոխանակ լսեր ելույթ ունեցողներին, փողոցայինի պես իր հեռախոսի մեջ էր կլանված և հավանաբար կարդում էր ֆեյսբուքյան գրառումները իր մասին:

Փաշինյանի նման լկտի պահվածքը զայրացրել էր գրեթե բոլորին:

Իսկ ինքը հեգնանքով միայն ժպտում էր, կարծես ցույց տալով իր քամահրանքը մասնակիցների նկատմամբ:

Իսկ վերջում Փաշինյանը, խախտելով կանոնակարգը, մինչ փաստաթղթերի ստորագրումը, ձայն չտվեց Լուկաշենկոյին, ով 2025-ին նախագահելու էր: Դա էլ հիմք տվեց Բելառուսի նախագահին՝ հարձակվել իր վրա:

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ որակի է Փաշինյանի պահվածքը ոչ միայն երկրի ներսում, այլև՝ երկրից դուրս:

Փողոցայինը մնում է փողոցային, լինի դա ներքին կյանքում, թե դրսի հարթակներում:

Հենց դրա պատճառով էլ Փաշինյանը դարձրել է Հայաստանը «փալասի կտոր», որի վրա իրենց ոտքերն են սրփում դրսի խաղացողները:

Սա ցույց է տալիս, թե ինչ խայտառակ վիճակում են հայտնվել Հայաստանը և հայ ժողովուրդը, որ վեց տարի է, ինչ խայտառակվում է աշխարհի առջև:

Հասկանալի է, որ այս ամենի վերջին քիչ ժամանակ է մնացել:

Բայց դրանից հայերի խայտառակությունը չի պակասելու, քանզի այս ամենից հետո նույնիսկ շարքային տգետն է հասկանալու, որ իր կյանքը վտանգված է լինելու, քանի դեռ Փաշինյանը ղեկավարելու է Հայաստանը:

Սա է իրականությոքւնը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 1086 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am