Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։

Այսպիսով՝

1. Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, ինչը և սպասելի էր։ Նախորդ տարվա բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, ինչի արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է։ Նույն գործոններով պայմանավորված՝ դեկտեմբերի աճը ևս բավական ցածր կլինի։ Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու վերաարտահանման ծավալների կտրուկ աճը, գրանցվելով որպես ներքին արտադրանք, հանգեցրել էր նաև տնտեսական ակտիվության աճի արագացմանը։ Ընթացիկ տարում, վերաարտահանման ծավալները մի կողմից էականորեն նվազել են, մյուս կողմից դրանց ավելի քիչ մասն է գրանցվում որպես հայկական արտադրանք, ինչի արդյունքում նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) էականորեն դանդաղել է։

2. Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել։ Սա նույնպես պայմանավորված է ոսկու վերաարտահանման գործունեության ծավալների նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում, բացի վերոհիշյալից, մյուս հատվածները նույնպես դրսևորում են ցածր աճեր կամ անկումներ, ինչը մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ դա կարող է հանգեցնել տնտեսության ներուժի նվազման։

3. Մակրոտնտեսական ցուցանիշները կարող են շեղվել կառավարության կողմից կանխատեսված մակարդակներից։ ՏԱՑ-ի՝ նման ցածր ցուցանիշների պայմաններում, տնտեսական աճը տարեվերջին կարող է լինել շատ ավելի ցածր, քան 5.8%-ը, որը դրված է 2025թ. բյուջեի հիմքում։ Բացի այդ, կանխատեսումներից ցածր կարող է լինել նաև գնաճը, որը նույնպես նոյեմբերի դրությամբ բավական ցածր մակարդակում է։ Այս պայմաններում, վտանգվում է հաջորդ՝ 2025թ. բյուջեի սցենարը։

4. Տնտեսական ակտիվության դանդաղման պայմաններում տնային տնտեսությունների վարկերի ծավալները աճում են բարձր տեմպերով։ Տնտեսական ակտիվության աճը, ինչպես նաև միջին ամսական աշխատավարձերի աճի տեմպը բավական ցածր է վարկերի աճերի համեմատ։

Մասնավորապես, սպառողական և հիպոթեքային վարկերի աճերը կազմում են համապատասխանաբար 30.6% և 25.8%, ինչը անգամներով գերազանցում է բնակչության եկամուտները բնութագրող բոլոր ցուցանիշների աճերին։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Վանաձորում «Hyundai»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը հիվանդանոցում մահացել է 2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան «Ի գործ` ամուսնյակ»․ ՔՊ–ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Գյումրու ավագանու անդամ Իսկ հիմա OPEL-ի հետ կապված ամենահզոր բոցը, որը ես որպես դեսերտ էի պահել․ Կարեն Քոչարյան Իշխանությունը փակուղային վիճակում է․ Փաշինյանի հարուցած բանավեճային կեղծ օրակարգը․ Սուրենյանց Թուրքիան հետաքննող խումբ է ուղարկում Բաքու Բալթյան դասեր նրանց, որ փորձում են հայ-ռուսական՝ էներգետիկ ոլորտում կապերը բերել անկանխատեսելի դաշտ․ Վահե Դավթյան «Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է» Հաղթանակ թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է Կռվախնձորը մարզպետի աթոռն է «Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է» «Փաշինյանը դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան». ՔՊ-ականները «բոցվում են» Փաշինյանի վրա Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել Ագրարայինում կրճատումներ են սպասվում Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի պահանջը ԵԱՏՄ անդամ երկրներից գնաճի ամենացածր ցուցանիշը Հայաստանում է Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին Հայհիդրոմետից զգուշացնում են՝ սպասվում է բուք․ եղանակն՝ առաջիկա օրերին The Financial Times: Украина получает первые поставки американского сжиженного газа через Грецию Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am