Ինձ տեղեկություն տվողը Գագիկ Մելքոնյանն է, Արփի Դավոյանը, ուրիշ բեղավոր նաև. Բագրատ սրբազան

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով ներիշխանական ինտրիգներին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացած և հեռացված պատգամավորներին, նշեց՝ ինքն առավել քան տեղեկացված է ՔՊ-ում կատարվող իրադարձություններից։

168․am-ը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են այդ տեղեկատուները, նա պատասխանեց․ «Անդրանիկ Քոչարյանը, ժամանակին բեղավոր էր, հետո՝ մորուք պահեց․․․ Անդրանիկ Քոչարյան, մի ճաղատ, մորուքով ու ակնոցով մեկը կա՝ Արթուր Հովհաննիսյանը, ում դատի ենք տվել, Արփի Դավոյանը»։

Ի դեպ, ավելի վաղ տեղեկացել ու տեղեկացրել էինք, որ ժամանակին՝ մինչև «Տավուշը հանուն հայրենիքի» պայքարի մեկնարկը, Բագրատ Սրբազանը ջերմ հարաբերություններ է ունեցել իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, և, որ շարժումից հետո էլ ուղիղ ու միջնորդավորված՝ տարբեր ՔՊ-ականներ էին փորձում կապի դուրս գալ Սրբազան հոր հետ։ Այս առնչությամբ այսօր Բագրատ Սրբազանից ճշտեցինք՝ արդյոք այդ մարդիկ այս ընթացքում փորձե՞լ են զրուցել իր հետ։

«Իրենք լիառատ օգտվել են մեր հյուրընկալությունից, և փոքր, մեծ ծավալով բանակցություններ տեղի են ունեցել։ Ես անձնապես այս ընթացքում շփման մեջ չեմ՝ հասկանալով, որ նույնիսկ երրորդ, չորրորդ անձերով միջնորդավորված հարաբերությունները ծանր են արժենանում,- ի պատասխան՝ նշեց Բագրատ արքեպիսկոպոսը, ապա բացելով փակագծերը՝ հիշեց մի քանի անուններ, որոնց հետ ինքը ժամանակին ջերմ հարաբերություններ է ունեցել,- Շիրակ Թորոսյան, Ռուստամ Բաքոյան, հենց նույն այդ բեղավոր-մորուքավոր մարդը՝ Անդրանիկ Քոչարյանը, որն ինձ բառացիորեն աղաչում էր ռազմական դոկտրինի համար հայեցակարգ պատրաստել»:

Արդյոք պաշտոնազրկումից հետո Վահե Ղազարյանն իր հետ կապ հաստատե՞լ է՝ այս հարցին անդրադառնալով էլ՝ Սրբազանը նշեց․

«Ոչ, կարիք չկա։ Թող Վահե Ղազարյանն իրեն հարց տա՝ որտե՞ղ է հիմա, երբ մենք ասում էինք՝ սիրելի ոստիկաններ, ներառյալ՝ ՆԳ նախարար, իրավունք չունեք այսպիսի ծառայության ու գերության մեջ գտնվել․ այս մարդը բոլորիդ օգտագործում է իր չարիքի ծրագրերի, նպատակների համար, բոլորիդ օգտագործելու ու դեն է նետելու՝ մեկ վայրկյան չի մտածելու, տեսեք՝ ինչ ձևով՝ «SMS»-ներով, այդ ամբողջ անցած ծառայություն, ընկերություն, եղբայրություն, իրար հետ դժվարություններ անցած․․․ մի վայրկյան է տևել ընդամենը։ Սա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է․ որևէ մեկի համար պատկերացնելի չէ դա»։

 

դիտվել է 201 անգամ
Լրահոս
«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց Իսրայելական զորքերը հրկիզել են Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցը. Al Jazeera Ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց. Ինչ վիճակ է հանրապետության ավտոճանապարհներին Եվս մեկ կորսված տարի Երևանում 10 բալանոց խցանում է․ մեղավորն ու պատասխանատուն «Օպելներով համբալներն» են Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու հարցով ՌԴ նախագահին կից խորհուրդը դիմել է ՄԱԿ Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ Ասադի հարազատները ձերբակալվել են Վանաձորում «Hyundai»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը հիվանդանոցում մահացել է 2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան «Ի գործ` ամուսնյակ»․ ՔՊ–ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Գյումրու ավագանու անդամ Իսկ հիմա OPEL-ի հետ կապված ամենահզոր բոցը, որը ես որպես դեսերտ էի պահել․ Կարեն Քոչարյան Իշխանությունը փակուղային վիճակում է․ Փաշինյանի հարուցած բանավեճային կեղծ օրակարգը․ Սուրենյանց Թուրքիան հետաքննող խումբ է ուղարկում Բաքու Բալթյան դասեր նրանց, որ փորձում են հայ-ռուսական՝ էներգետիկ ոլորտում կապերը բերել անկանխատեսելի դաշտ․ Վահե Դավթյան «Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է» Հաղթանակ թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է Կռվախնձորը մարզպետի աթոռն է «Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է» «Փաշինյանը դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան». ՔՊ-ականները «բոցվում են» Փաշինյանի վրա Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել Ագրարայինում կրճատումներ են սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am