Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի փոփոխությունը։
«Ուրեմն՝ մեր այս «Ծուռ հայելիների թագավորությունում» բավական զվարճալի է ապրելը, բայց տեղ-տեղ՝ նաև տխուր։
Օpel գերդաստանը Գերմանիայում ամենահայտնի և հարգված ընտանիքներից է, այդ հզոր արդյունաբերական կայսրության հիմնադիր Ադամ Օպելը կարողացավ դեռևս 1886 թվականին արդյունաբերական հոսքի վրա դնել հեծանիվների արտադրությունը: Այնուհետև, նրա ժառանգների շնորհիվ 1899-ին արտադրվեց այդ մակնիշի առաջին ավտոմեքենան: Ընդհանրապես՝ Օպել ապրանքանիշը համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի մեջ մեծագույն ներդրում ունի, և միայն անգամ այդ հիմնավորմամբ արժանի է պատշաճ հարգանքի ու գնահատանքի, այլ ոչ թե մեզանում արմատավորված քամահրանքի: Կարծում եմ նաև, որ Օպել մեքենաների գնային մատչելիությունը մեր նման ծայրահեղ բևեռացված հասարակություններում լրացուցիչ փաստարկ է նման հարգանքի դրսևորման համար: Գումարած՝ միշտ հիշենք, որ խոսքը այնուամենայնիվ նաև Մեծ և հարգարժան ընտանիքի մասին է, որի նկատմամբ արժանապատիվ մարդկությունը պիտի ունենա միայն Ամենայն Հարգանք:
Հիմա՝ կարևորի մասին. Ստուգեցի Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում երեկվա Հայաստանացունց իրադարձության ազդեցության աստիճանը Stellantis N.V. ընկերության (որին այժմ պատկանում է Opel-ը) բաժնետոմսերի գնի վրա. ԶՐՈ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (+0,00%), ոչ մի տատանում,,,
Ցավոք, հենց ՍԱ' է մեր իրական վիճակը այժմ. ԶՐՈ ազդեցություն համաշխարհային տնտեսությունում, այ ՍՐԱ' մասին է պետք խորհել մեզ բոլորիս:
ԲԱ՛ՐՁՐ ՄՆԱՑԵՔ»։