Ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում
«Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում՝ «Կարպետ» ռեժիմի պատճառով, որը սահմանվել էր Ուկրաինայի կողմից ահաբեկչությունների պատճառով։ Այս մասին ТАСС-ի տեղեկացմամբ նշել է «Ռոսավիացիա»-ի ղեկավար Դմիտրի Յադրովը։
Նշենք, որ աղետի օրը Գրոզնիի օդանավակայանի տարածքում իրավիճակը շատ ծանր է եղել ԱԹՍ-ների կողմից հարձակման առումով։ Բացի այդ, Յադրովի խոսքով, Գրոզնիի օդանավակայանի տարածքում խիտ մառախուղ է եղել, իսկ 500 մետր բարձրության վրա տեսանելիություն չի եղել։ Օդանավի հրամանատարը Գրոզնիում վայրէջք կատարելու երկու անհաջող փորձ է կատարել, որից հետո, հրաժարվելով մյուս առաջարկվող այլընտրանքային օդանավակայաններից, որոշել է թռչել Ակտաու։