Ծրագրերը խայտառակ ձևով ձգձգվում ,հետաձգվում են. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Դեկտեմբերի 25-ին կայացած Տավուշի մարզի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստում Տավուշի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Հայկ Ղալումյանը ներկայացրել է 2024 թվականին մարզում կատարված աշխատանքները։ Նա հայտարարել է, որ 2023 թվականի համար վերջնական հաստատված 4,4 մլրդ. դրամ արժեքով 17 սուբվենցիոն ծրագրերից (ասֆալտապատում, ոռոգման համակարգերի արդիականացում, ջրամատակարարում և ջրահեռացում, պուրակների բարեկարգում, տեխնիկայի ձեռքբերում, ԲԲՇ-ների տանիքների հիմնանորոգում, փողոցների տուֆապատում, կանգառների կառուցում) 8 ծրագիր տեղափոխվել է 2024 թվական: 2024 թ-ին վերջնական հաստատվել է 20 սուբվենցիոն ծրագիր 5,9 մլրդ. դրամ արժեքով, որից 4-ը ավարտվել է ամբողջությամբ, 8 ծրագիր՝ մասամբ, իսկ 8 ծրագիր գտնվում է տարբեր փուլերում:
Հավելենք,որ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թ,-ի վերջին ,շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Աշխատանքների մոտ 30 տոկոսն է արված , այժմ շինաշխատանքներ չեն ընթանում։ 2021թվականի սեպտեմբերից, ավելի քան 3 տարի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են անում գյուղի մշակույթի տանը և փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։ Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարում է 150 հազար դրամ։ Գանձաքարի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ, շինարարությունն իրականացնում է Էրեբունի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի «Բիդեք» ընկերությունը։ Դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր 2023թվականի ամռանը, սակայն շինարարության ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2024թվականի հունիս։ Ի պատասխան լրագրողական հարցմանս, այս տարվա սեպտեմբերին Տավուշի մարզպետարանից հայտնել են․ «Գանձաքարի դպրոցի շենքի շինարարություն ավարտված է։ Առաջիկայում կավարտվի դպրոց մոտեցող ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որից հետո դպրոցը կշահագործվի» ։Տարին ավարտվում է , սակայն Գանձաքարի դպրոցի շենքը շահագործման չի հանձնվել։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Իշխանյանը վստահ էր՝ քանի դեռ Արցախը ոչ է ասում նպատակին հարվածող առաջարկին, ոչինչ չի ավարտվել Ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել. Զուրաբիշվիլի Հայաստանը չի նախատեսում սահմանափակել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման ֆոնին vՎանաձորում «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, նրա կայնքը փրկել չի հաջողվել Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. Զելենսկի Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ հայհոյանքներ հնչեցրած քաղաքացին բանտարկվել է «Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները կուժեղացնեն այդ երկրի աշխարհաքաղաքական ազդեցությունը». Ֆրանսիական մամուլ Ձյուն, բուք, մառախուղ. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին Ալեն Սիմոնյանի հետ անհետ կորածների հարազատների հանդիպումն ավարտվել է․ մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ Շոլցը կարող է անսպասելի քայլեր ձեռնարկել ՌԴ-ի հետ հարաբերություններում․ Սոկոլով Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Երևանում հերթական 10 բալանոց խցանումն է Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները Այսօր մարտական հենակետերում էինք, ՀՀ-ի համար կարևոր առաքելություն ունեցող անձինք դիրք պահողներն են․ Աբրահամյան Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մեղադրանքն այսօր փոխվել է. Ռուբեն Մելիքյան Ռոբերտ Քոչարյանը նիստ է գումարել․ քննարկվել են ներքաղաքական խնդիրներն ու հնարավոր զարգացումները ՆԳՆ-ն հորդորել է անհետ կորած զինծառայողների ծնողներին բացել Բաղրամյան պողոտան, սակայն այն դեռևս փակ է Ամբողջ ընտանիքդ ստացածս կրթության կեսը չի ստացել, Opel-իս ստեղծած արժեքի 10%-ը չի ստեղծել Բայց պատկերացնում եք ինչքան «համբալ գեղցի» պիտի լինես, որ համբալ գեղցի Լուկաշը վրեդ ղժժա ու «ապուսկատ» անի "Չրերի" Տիկո, կարո՞ղ է հայրդ այս "Օպել"֊ի վարորդին նկատի ուներ ասելով գեղացի համբալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am