Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներին

Երբ Երևանի քաղաքապետարանը վստահ լինի, որ միասնական տոմսային համակարգն իրապես գործում է, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն, օրինակ, առանց տոմսի երթևեկող կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով համակարգի վերաբերյալ հարցերին:

Ավինյանն ընդգծեց՝ յուրաքանչյուր տեխնոլոգիական և վարվելակերպի փոփոխություն որոշակի ժամանակ է պահանջում:

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել, և այն խնդիրները, որոնք դեռևս համակարգում առկա են, նույնպես վերացված լինեն: Ինչ–որ մի փուլում, երբ մենք վստահ լինենք, որ համակարգերն իրապես գործում են, բոլոր արտոնյալ խմբերն իրապես ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, բոլոր միջոցները, որոնք հայտարարել ենք՝ My Fare քարտը, բանկային քարտերը, Telcell համակարգը, նորմալ գործում են, այդ ժամանակից մեր հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար արդեն այցելելու են ավտոբուսներ: Եվ օրինակ առանց տոմսի երթևեկող և իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց տուգանելու են»,–ասաց Ավինյանը:


Ըստ Ավինյանի՝ սակայն մինչև այդ աշխատանքներ կան կատարելու: «Մենք պետք է նվազագույնը վստահ լինենք, որ մեր առաջարկած վճարման մեթոդներն աշխատում են»,–հավելեց քաղաքապետը:

Երևանի ավագանին ընդունել է որոշում, որով հանրային տրանսպորտից օգտվող որոշ խմբերի համար սահմանվել են արտոնություններ: Մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը կլինի անվճար, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20 տոկոս մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, կենսաթոշակառուների համար կլինի 30 տոկոս զեղչ, ուսանողների համար՝ անկախ հաշվառման վայրից, կլինի 15 տոկոս զեղչ, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողների համար՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց առաջին կամ երկրորդ խմբի ներկայացուցիչների համար ևս կլինի անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուների համար, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, այսինքն՝ «Փարոս»-ի շահառու են, կլինի 20 տոկոս զեղչ։ Նախկին ԽՍՀՄ հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, սոցիալիստական աշխատանքի հերոսների, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց համար ևս հանրային տրանսպորտով երթևեկելը կլինի անվճար։ Բազմազավակ ընտանիքների ծնողների, այսինքն՝ չորս և ավելի երեխաներ ունեցողների համար նույնպես տրանսպորտը կլինի անվճար:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը Պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող երախիքային ինչ-որ բան․ Սուրեն Սարգսյան Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան Հրդեհ՝ Երևանում Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ Բաքվում «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգության» մասին գիտաժողով են անցկացրել Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ Ե՞րբ է պլանավորվել Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Ուկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. Պատրուշև Առաջին անգամ արմատական ​​աջ կուսակցությունները ոչ միայն ստանում են զանգվածային աջակցություն, այլև ստանում են պետություններ կառավարելու իրական հնարավորություններ. Զաքարյան Փաշինյանը որոշել է գեներալ Ցականյանին ընդգրկել սահմանազատման հանձնաժողովի կազմում 2025-ի հոկտեմբերից ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ, բայց ոչ տրանսպորտում․ ԿԲ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախաձեռնել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորման արգելափակումը 30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքում Դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am