Որոնք են «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված կետերը

«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանն ու Բաքուն տեւական ժամանակ է՝ հայտարարում են, որ «խաղաղության պայմանագրի» նախագծի 17 կետից 15-ն արդեն համաձայնեցված է, կողմերը կոնսենսուսի չեն գալիս ընդամենը երկու կետի շուրջ՝ հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերման եւ Հայաստանի հետ իրավական վեճերի բացառման` միջազգային ատյաններից հայցերի հետկանչման հետ կապված։ Ի դեպ, «Արմենպրեսին» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ըստ էության հայտարարեց, որ այդ երկու կետում էլ է համաձայն Ադրբեջանի առաջարկներին:

Իսկ թե որոնք են այն 15 կետերը, որոնց շուրջ Բաքուն եւ Երեւանը համաձայնության են եկել, չեն գաղտնազերծում: Իշխանությունների հայտարարություններից կարելի է կարծել, որ դրանք մեզ համար նվազագույնը անշառ, եթե չասենք` մեր օգտին համաձայնություններ են: Հիշենք, որ հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գրեթե ամենօրյա ռեժիմով առաջարկում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրել համաձայնեցված հոդվածներով, իսկ չհամաձայնեցվածները թողնել հետագա բանակցություններին, մինչդեռ Ադրբեջանը կտրականապես մերժում է այս առաջարկը, նշում է, որ «խաղաղության պայմանագրի» բոլոր հոդվածները հավասարապես կարեւոր են, եւ առանց բոլոր դրույթները համաձայնեցնելու հնարավոր չէ փաստաթուղթ ստորագրել։

Իրականում Բաքուն չի ուզում ոչ մի թուղթ էլ ստորագրել՝ հետագայում նորանոր զիջումներ կորզելու համար։ Այն դեպքում, երբ անգամ Փաշինյանի առաջարկած տարբերակով պայմանագիր ստորագրելու դեպքում Հայաստանը կանգնելու է տնտեսական, անվտանգային լրջագույն մարտահրավերների առջեւ։ Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ փաստաթղթում արդեն համաձայնեցված կետերից մի քանիսն առաջին հայացքից են միայն անմեղ, մինչեւ անգամ ժողովրդավարությունից, բնապահպանությունից, մարդու իրավունքներից բխող ձեւակերպումներ են դրանք, բայց իրականում դրանց տակ Ադրբեջանը թաքնված վտանգավոր ծուղակներ է դրել մեզ համար, որոնք ռումբի էֆեկտ են ունենալու Հայաստանի համար։

Նախորդ օրը գրել էինք, որ Հայաստանի իշխանությունների հերքումներին հակառակ, թե պայմանագրում չկա կետ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստան տեղափոխվելու մասին, իրականում կա համաձայնեցված կետ, որը հնարավորություն է տալու՝ Ալիեւի այդ պահանջն իրականություն դարձնել։ «Միջազգային իրավունքի համաձայն, կողմերը երաշխավորում են բոլոր քաղաքացիների՝ անկախ նրանց կրոնական, ռասայական, լեզվական պատկանելությունից, հավասարությունը։ Անկախ նրանց քաղաքացիության պատկանելությունից, առանց կանխակալ վերաբերմունքի պետք է ապահովել նրանց մշակութային իրավունքները, կրոնական դրսեւորումները»,- գրված է այդ կետում, որի տողատակերում ասվում է՝ եթե ադրբեջանցիները գան Հայաստան, չհամարձակվեք ճնշել նրանց:

Պարզվում է՝ պայմանագրի տեքստում կա նաեւ իբր բնապահպանական խնդիրների շուրջ համաձայնություն, որի «տակ» պաշտոնական Բաքուն տեղավորելու է Հայաստանի Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցումը, Ամուլսարի հանքի շահագործման արգելումը եւ, առհասարակ՝ սահմանային գոտում գտնվող բոլոր նմանատիպ կառույցների եւ հանքերի գործունեության դադարեցումը։ Այդ հոդվածի ձեւակերպումն այսպիսին է․ «Կողմերը, նպատակ ունենալով ապահովել շրջակա միջավայրն ու ապահովել ապրելու արժանապատիվ պայմաններ ապագա սերունդների համար, պետք է համագործակցեն՝ կանխելու շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերը, հատկապես միմյանց սահմաններին կից հատվածներում»։

Տեւական ժամանակ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան բարձրաձայնում են ՀԱԷԿ-ի փակման հարցը: Մենք գրել էինք, որ այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման ժամանակ չհրապարակված պայմանավորվածություն է եղել նաեւ ՀԱԷԿ-ը փակելու մասին, որպեսզի Արեւմուտքը սկսի նոր ատոմակայան կառուցել Հայաստանում։ «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»,- ասված է այդ համաձայնագրում, ինչը նշանակում է՝ նախ դադարեցնել ատոմակայանի գործունեությունը, ապա միայն մտածել նորը կառուցելու մասին, ինչը կարող է կոլապսի ենթարկել հայաստանյան տնտեսությունն ու ողջ կյանքը, որովհետեւ ՀՀ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսից ավելին ապահովում է ՀԱԷԿ-ը։

Հիշենք, որ անցած տարեվերջին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ վերազինման, ՀԱԷԿ կյանքը երկարացնելու պայմանագիր են կնքել՝ 65 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այդ գումարի դիմաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ենթակայության տակ գտնվող ընկերությունները պետք է ապահովեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի «կյանքը» երկարացնելուն ուղղված աշխատանքները, ռեակտորային տեղակայանքի համակարգերի եւ սարքավորումների հետ կապված աշխատանքները։ Այժմ գործում է միայն 1 էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին, սակայն տեխնիկական վերազինմամբ շահագործման ժամկետը երկարացվեց 10 տարով։ Իշխանության ներկայացուցիչները փակ ֆորմատով քննարկումների ժամանակ ասել են, որ ՌԴ-ն երկրորդ էներգաբլոկ չի կառուցելու, թե որն է պատճառը` չեն մանրամասնել։

Ի դեպ, պայմանագրի կետերից մեկն էլ այն մասին է, որ կողմերը պետք է իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ պայքարեն. ենթադրվում է, որ սրա նպատակն էլ այն է, որ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ չլինեն՝ Ալիեւին եւ Ադրբեջանին քննադատող: Բոլորը պետք է Փաշինյանի պես նրան կիրթ անձնավորություն համարեն: Համաձայնեցված կետերից մեկն էլ անհետ կորածների վերաբերյալ ինֆորմացիաների փոխանակմանն է վերաբերում՝ 92-94 թթ․ պատերազմի մասին է խոսքը։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Իշխանյանը վստահ էր՝ քանի դեռ Արցախը ոչ է ասում նպատակին հարվածող առաջարկին, ոչինչ չի ավարտվել Ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել. Զուրաբիշվիլի Հայաստանը չի նախատեսում սահմանափակել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման ֆոնին vՎանաձորում «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, նրա կայնքը փրկել չի հաջողվել Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. Զելենսկի Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ հայհոյանքներ հնչեցրած քաղաքացին բանտարկվել է «Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները կուժեղացնեն այդ երկրի աշխարհաքաղաքական ազդեցությունը». Ֆրանսիական մամուլ Ձյուն, բուք, մառախուղ. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին Ալեն Սիմոնյանի հետ անհետ կորածների հարազատների հանդիպումն ավարտվել է․ մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ Շոլցը կարող է անսպասելի քայլեր ձեռնարկել ՌԴ-ի հետ հարաբերություններում․ Սոկոլով Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Երևանում հերթական 10 բալանոց խցանումն է Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները Այսօր մարտական հենակետերում էինք, ՀՀ-ի համար կարևոր առաքելություն ունեցող անձինք դիրք պահողներն են․ Աբրահամյան Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մեղադրանքն այսօր փոխվել է. Ռուբեն Մելիքյան Ռոբերտ Քոչարյանը նիստ է գումարել․ քննարկվել են ներքաղաքական խնդիրներն ու հնարավոր զարգացումները ՆԳՆ-ն հորդորել է անհետ կորած զինծառայողների ծնողներին բացել Բաղրամյան պողոտան, սակայն այն դեռևս փակ է Ամբողջ ընտանիքդ ստացածս կրթության կեսը չի ստացել, Opel-իս ստեղծած արժեքի 10%-ը չի ստեղծել Բայց պատկերացնում եք ինչքան «համբալ գեղցի» պիտի լինես, որ համբալ գեղցի Լուկաշը վրեդ ղժժա ու «ապուսկատ» անի "Չրերի" Տիկո, կարո՞ղ է հայրդ այս "Օպել"֊ի վարորդին նկատի ուներ ասելով գեղացի համբալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am