Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես շարունակում եմ պնդել, որ արդեն երկրորդ տարին Ամենայն հայոց Վեհափառի ամանորյա ուղերձի հեռարձակման համար արհեստական խոչընդոտներ ստեղծելն ուղիղ կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների և Հայաստանին Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։
Սա ավելին է քան անձնական վրեժխնդրությունը, կամ պարզ արհամարհանք ու պայքարը բոլոր հայկական կառույցների դեմ։

Այս դրվագը վկայությունն է նրա, որ Ադրբեջանի (նաև Թուրքիայի, ինչպես եղավ Նեմեսիսի արձանի տեղադրման դեպքում) հետ ձեռք են բերվում և արդեն իսկ կյանքի են կոչվում Հայաստանի ներքին գործերին ուղղակի միջամտություն թույլատրող պայմանավորվածություններ։

Մասնավորապես՝ Ադրբեջանը պահանջում է որևէ կերպ պետական մակարդակով չանդրադառնալ արցախահայերի հավաքական իրավունքների պաշտպանությանը և Արցախ վերադարձի իրավունքին՝ ուղղակի սպառանալով դա ընդունել որպես արդեն իսկ պայմանավորված կետերից շեղում։

Կանխատեսելի է, որ ինչպես բոլոր ուղերձներում, այնպես էլ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին։ Ուստի փաշինյանական վարչախմբին պետք է ամեն կերպ ապացուցել Ալիևին, որ դա պետական քաղաքականության հետ կապ չունի։ Առաջին հերթին հենց այս պատճառով էլ արվում է այս ամենը։

Ընդհանրապես, կարևոր է հասկանալ, որ մեր կյանքում հանդիպող շատ երևույթներ, որոնք առաջին հայացքից տարօրինակ են և չունեն որևէ տրամաբանական բացատրություն, պայմանավորված են հենց այս բանակցություններով և Ալիևի առաջ ստանձնած Փաշինյանի պարտավորություններով»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Համբալիս գեղի «Օպել»-ն է․ Դանիել Իոաննիսյան #ՈՒՂԻՂ․ «Հարբեցող ծաղրածուն» իր վարքով խայտառակում է մեզ աշխարհով մեկ․ Արամ Սարգսյան(video) Իշխանության ուրացման ճանապարհը․ վախենում են Ամանորին հնչի Արցախի Հանրապետություն արտահայտությունը Ավինյանը՝ հոր հայտարարության մասին Երևանում 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ Իրանը ԵՏՄ դիտորդ է, հայ-իրանական սահմանը ստանում է ավելի լայն աշխարհաքաղաքական կարգավիճակ․ քաղաքագետ Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել Բաթումիի օդանավակայանից մեկնել Մոսկվա Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման հարցում. Կոպիրկին․ Sputnik Արմենիա Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը Արցախի լեռների ու վանքերի կանչը՝ օկուպացիայից առաջ՝ Դիզափայտի բարձունքից Խոլերայի վտանգ՝ Երևանում․ Խորենացի փողոցին հարակից տների բնակիչները ելումուտ են անում կեղտաջրերով Закончится ли война в 2025 году: Путин раскрыл неожиданные детали (video) Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին Եթե անհրաժեշտ լինի միջին հեռահարության ավելի հզոր զենք կիրառել, ապա Ռուսաստանն այն կկիրառի․ Պուտին Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներին Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքն ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան Ավինյանի հոր դեմքի միմիկան, ձայնի տեմբրն ու հայացքը շատ ավելի արտահայտիչ էին, քան նրա արտաբերած բառերը. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ-ի համար Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» անվտանգության երաշխիք չէ․ Արմեն Այվազյան Լույս չի լինելու․ հասցեներ Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան -11․ Եղանակն առաջիկա օրերին կցրտի Որոնք են «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված կետերը Երևանում ոչ սթափ վարորդը փորձել է կաշառք տալ պարեկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am