Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» ևԱդրբեջանիհերթականհրամանը։

Ադոլֆ Հիտլերն իր Mein Kampf (Իմ պայքարը) գրքում խոսում է քաղաքական պրոպագանդայում կիրառվող մի տեխնիկայի մասին, որը նա կոչում է große Lüge (մեծ սուտ)։ Մեծ ստի գաղափարը շատ պարզ է․ պետք է այնպիսի մեծ սուտ ասես, որ մարդկանց մտքով նույնիսկ չանցի մտածել, թե հնարավոր է ճշմարտությունն այդպես աղճատել։ Մինչ այժմ այդ տեխնիկայի մեծ վարպետներ էին Հիտլերը և նրա պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբբելսը: Պետք է ընդունենք․ Նիկոլը դրանց գլուխը լվաց։ Ինչ ինքն է անում, Հիտլերն ու Գեբբելսը չէին էլ կարող երազել։

Երբ նիկոլը խոսեց բանակցային գործընթացի մասին, բոլորս «խնդացինք ու բերկրեցանք», քանզի նրա ասածներին որևէ բանական մարդ չէր հավատա։ Պնդում էր թե, 25 տարի հայկական կողմերը բանակցում էին Արցախը վերադարձնելու շուրջ։ Եթե հայերը տալիս էին, ադրբեջանցիք վերցնում էին, ապա ինչու՞ «գործարքը» կայացավ նիկոլի օրոք, հազարավոր զոհերի, խեղված ճակատագրերի գնով։ Նրա աճպարարության պատճառը մեկն է․ վարկաբեկել բանակցային գործընթացը և բանակցողներին։ Նիկոլը դեռ իր հայտնի «44-oրյա պատերազմի ծագումը» հոդվածում քննադատել էր բանակցային գործընթացը, քար էր գցել համանախագահների ուղղությամբ։ Նա, ով փակել էր արցախյան էջը, ինչու՞ հանկարծ հիշեց բանակցությունների մասին ու իր «էվրիկային» առավելագույն հանրային ռեզոնանս հաղորդելու համար նույնիսկ նախկին նախագահներին հրավիրեց բանավեճի՝ քաջ իմանալով որ որևէ մեկն իր հետ գլուխ չի դնի։ Պատճառն Ալիև վերջին գաղտնազերծումն էր։ Ալիևը պահանջել էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նիկոլն իրեն հաղթած կիրթ ու կառուցողական մեծ եղբորը մերժելու քաջություն չունի, երբեք չի ունեցել ու երբեք չի մերժել։ Այս անգամ էլ չէր հանդգնել մերժել։ Պետք է գլուխը կախ, խոնարհաբար ենթարկվի։ Իսկ ինչպե՞ս դա ներկայացնել հայ ժողովրդին, հիմնավորել, թե ինչու՞ է կատարում թշնամու հրամանը։ Պետք է խաբել, որ դա բխում է հենց հայ ժողովրդի շահերից։ Եթե բանակցությունների նպատակն Արցախը հանձնելն էր, իսկ բանակցություններն ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի խովանու ներքո էր, ուրեմն Մինսկի խումբը Հայաստանից պահանջում էր Արցախը զիջել հետևաբար՝ նրանք շատ վատն են ու պետք է շուտ այդ խումբը լուծարել, քանի չեն միջնորդել, որ Հայաստանը Սյունիքն էլ հանձնի։ (Մի հարցրեք, եթե վատ նախկինների Հայաստանը համաձայն էր, հասկանալի չէ, թե միջնորդներն ի՞նչ էին միջնորդում ու պահանջում, ես չեմ հասցեատերը)։

Սակայն, Փաշինյանն օրիգինալ չէ։ Ինքը նույն աճպարարությունը հետևողականորեն կրկնում է։ Ալիևը պահանջեց փոխել Սահմանադրությունը, Նիկոլն այդ պահանջը կատարելու համար մոգոնեց «իրական Հայաստանի» դավադրությունը։ Իրական Հայաստանին պետք է նոր, իրական Սահմանադրություն, ուստի հինը պետք է փոխել։ Այ հենց այս հիմնավորմամբ էլ կփորձի փոխել Սահմանադրությունը։

Բայց միայն դա չէ։ Ալիևը պահանջեց հանձնել Կիրանցի հատվածում Հայաստանի փաստացի ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները, Փաշինյանը մի քանի շաբաթում այդ հրահանգը կատարեց, վախենալով պահանջել, որ Ադրբեջանը միաժամանակ դուրս գա 90-ականների սկզբներին Տավուշից օկուպացրած տարածքներից։ Կատարեց Ալիևի պահանջը, բայց հիմա հպարտանում է, որ Կիրանցի դպրոցից մի քանի մետրի վրա կանգնեցրած ժեշտից ցանկապատը անկախությունից ի վեր մեր ամենամեծ ձեռքբերումն է, ու ժողովուրդն էլ իրեն պետք է դրա համար շնորհակալություն հայտնի։

Սա է իրականությունը։ Այնպես որ, շատ շուտով Նիկոլը կկատարի Իլհամի պահանջն ու կստորագրի Բաքվում պատրաստած դիմումի տակ՝ խնդրելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իսկ Երևանում նա պարտությունը դարձյալ կներկայացնի որպես աննախադեպ հաղթանակ։

Նա կկատարի Ալիևի ամեն պահանջ ու կապրիզ միայն թե ստանա մի թղթիկ որի վրա գրված կլինի «խաղաղություն», չնայած դա կլինի ոչ թե խաղաղության այլ նվաստացման համաձայնագիր։ Եվ արդյունքում կստանա և՛ նվաստացում և՛ պատերազմ»։

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Թալինի և Արարատի տարածաշրջաններում՝ 100 մետր տեսանելիություն Ազատամուտում 50-ամյա տղամարդն անզգուշաբար սպանել է 47-ամյա տղամարդուն Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե» Հայրենադարձությո՞ւն, թե՞ կյանք «թշնամիների» մեջ. ի՞նչ ճակատագիր է սպասվում Ուկրաինայի կողմից գերեվարված հյուսիսկորեացիներին Կորցրեցինք հայրենասեր, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ «Հայաստան» խմբակցություն Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ընդդեմ հարկերի բարձրացման որոշման ակցիաներ կտեսնենք նաև առաջիկայում. Գառնիկ Դանիելյան Ավտովթարից մահացած պատգմավորն ուներ երեք զավակ Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարի Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան «Թուրքական հոսք»-ի վրա հարձակումը սպառնալիք է եվրոպական երկրների ինքնիշխանությանը»․ Սիյարտո «Շվեդիան պատերազմական վիճակում չէ, բայց խաղաղություն էլ չկա»․ Քրիսթերսոն 26-ամյա երիտասարդը բանկային գործարքներ կատարելու արդյունքում հափշտակել է խոշոր չափի՝ 753 մլն դրամ Մեդվեդևը գնահատել է Ուկրաինայում կարգավորման «գերմանական սցենարը» Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են Ուկրաինայում զորահավաքի ձախողման մասին Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար Մարիա Զախարովան հանդես է եկել Տիգրան Քեոսայանի օգտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am