Կենտրոնի թաղապետի առանձնատանը 50-ից ավելի մարդ կա գրանցված

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի Նորագյուղում գտնվող առանձնատանը հաշվառված է 50-ից ավելի քաղաքացի, նրանցից 22-ը՝ չափահաս, ընտրելու իրավունք ունեցող։

Oragir.News-ը պարզեց, որ Պետոյան ազգանունով ընդամենը 2 հոգի է գրանցված նշված հասցեում, Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանը և նրա կինը՝ Գայանե Պետոյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի հետ, հարցրեցինք, թե ինչպե՞ս կմեկնաբանի վերը նշված փաստը։ Թաղապետը դա բացատրեց հասցեի անճշտություններով․

«Դա հասցեի անճշտություն է, երևի՝ տարբեր կոտորակներով են։ Մեր տան վրա 4 հոգի է գրանցված՝ ես, կինս և 2 երեխաներս»։

Հարցին՝ դիմե՞լ եք համապատասխան կառույցներին, որպեսզի այս անճշտությունը ուղղեն, Պետոյանը պատասխանեց, որ առաջին անգամ մեզնից է իմանում, ուստի՝ որևէ տեղ չի դիմել։

«Ինձ թվում է՝ Կադաստրի խնդիր է իրականում, բայց ես առաջին անգամ ձեզնից եմ լսում։ Թաիրովի փողոց 35 հասցեում ես սեփականատեր եմ վաղուց, տեղափոխվել ենք վաղուց, բայց վերջերս ենք գրանցվել, մինչ այդ այլ հասցեում էինք գրանցված։

Կարծում եմ՝ անճշտությունը կոտորակներն են, որովհետև Նորագյուղում տները շատ խառն են եղել, օրինակ՝ շատ դեպքերում հասցեները նույնն են, բայց կոտորակներով բաժանվում են։ Կադաստրի վկայականով՝ մեր տունը Թաիրովի 35 հասցեն է, բայց մեր 4-ից բացի ուրիշ մարդ գրանցված չէ։

Մենք հողը ձեռք ենք բերել մոտ 10 տարի առաջ, հետո կառուցապատել ենք։ Կարող է՝ նախկինում գրանցված մարդիկ են եղել այս հասցեում, բայց դա արդեն չգիտեմ․․․ Հեսա կճշտեմ, ինձ համար էլ էր անակնկալ, լավ ինֆորմացիա էր»,- ասաց Կենտրոնի թաղապետը։

Հեռախոսազրույցից րոպեներ անց Պետրոս Պետոյանը կապ հաստատեց մեզ հետ և հայտնեց, որ մեր տեղեկությունը ճիշտ է՝ 50-ից ավելի մարդ կա գրանցված իրենց հասցեում։

«Ես ճշտեցի, ասացին՝ քանի որ Նորագյուղում հասցեները շատ խառն են եղել ու սեփականություն չի եղել, շատ հնարավոր է, որ մարդիկ գնացել են, քաղաքապետարանից հասցեները վերցրել են, բայց հետո չեն տարել Կադաստր՝ գրանցման, դրա համար անձնագրայինում, ինչքան կողքի հարևանություն կա, բոլորը մեր հասցեի վրա են գրանցված։ Իրենց հասցեները վաղուց այլ են՝ 35/1, 35/2 և այլն, որովհետև դրանցով են նաև կոմունալ վճարումներ կատարում, բայց քանի որ չեն տարել Կադաստր և մուտք արել, անձնագրայինում չի փոխվել։

Հիմա մենք պետք է դիմում գրենք, տեսնենք, թե քանի սեփականատեր է մեր հասցեում գրանցված, չափագրում անենք, որ արդեն առանձնացնենք։ Իրականում՝ շնորհակալություն, ես կկազմակերպեմ, հետո Ձեզ տեղյակ կպահեմ, թե ինչ զարգացում եղավ»,- ասաց Կենտրոնի թաղապետը։

Նարեկ Խաչատրյան

 

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ որոնք էին Արցախի անկման հիմնական պատճառները․ Իշխանյան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը որևէ քաղաքական իշխանություն չի կարող նսեմացնել․ Թաթոյան Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով». քաղաքապետի հայր.Oragir.news Կրկին թանկացումներով են սպառնում ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍ Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացել Այ վախկոտ, հլը նույն բառամթերքով Նիկոլիդ հարբեցող ծաղրածու անվանած Ալիևին պատասխանի ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Լուկաշենկոն ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 600 քառ․ կմ տարածք Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ կա. «Մանթաշյանց» ԳՄ Ի՞նչ կարծիք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի մասին․ Լրագրողը հիշեցնում է Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի. Նարինե Կիրակոսյան Ու սրանք ուզում են Հայաստանն առաջնորդել դեպի Արևմուտք․ Արա Պողոսյան Լևոն Տեր-Պերոսյանը խաղ է անում Նիկոլ Փաշինյանի երազած պանդորայի արկղի հետ․ Հովհաննես Իշխանյան Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Աննա Հակոբյանը և 27 տարի նրա  հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ նրանց հետ շփվող մարդը դառնում է изгой
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am