Նիկոլ Փաշինյանի կինը՝ համավարակի բռնկան պոտենցիալ աղբյուր
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանի հետ նույն տանն ապրող և փաստացի կոնտակտավոր Աննա Հակոբյանի տարբեր հանդիպումներ է ունենում ու անգամ այցելել է «Աբովյան» ՔԿՀ՝ պոտենցիալ վտանգ դառնալով փակ կառույցում համավարակի բռնկմամբ։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ ոչ կալանավորները, ոչ միջոցառումներին մասնակից այլ անձինք կորոնավիրուսի թեստ չեն հանձնել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ չի մասնակցել ԱՊՀ երկրների գագաթնաժողովին՝ պատճառաբանելով, թե քովիդի թեստը դրական է եղել։ Մասնավորապես, Փաշինյանը գագաթնաժողովից ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:
«Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի»,- դեկտեմբերի 25-ին գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Ավելի ուշ՝ նույն օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստին։ Պեսկովի այս հայտարարությունից ժամեր անց Փաշինյանն օրվա մեջ կրկին հայտարարեց, որ նորից քովիդի թեստ է հանձնել, ինչը դրական է։ Այսինքն՝ մի քանի ժամվա ընթացքում՝ բացասականը դարձել էր դրական։
Ընդ որում, բացի այն, որ ինքնամեկուսացման մասին նշող Փաշինյանն այդ օրերին խորհրդակցությունների է անցկացրել, այլև տանը ակտիվ շփվել ընտանիքի անդամների հետ՝ առանց մեկուսացման կանոնները պահելու, ինչի մասին վկայում են նույն Փաշինյանի տարածած տեսանյութերը։ Նրա հետ մի տանն ապրող և շփում ունեցող կինը՝ Աննա Հակոբյանն էլ շարո․ւնակում է ակտիվ հանրային գործունեություն իրականացնում։ Օրինակ՝ երեկ մասնակցել է «Աբովյան» ՔԿՀ-ում միջոցառմանը, որին ներկա են եղել ինչպես այլ պաշտոնատար անձինք, որոնք նստել էին անմիջապես նրա հարեւանությամբ՝ առանց տարածություն պահելու, ՔԿԾ ծառայողներ, այնպես էլ՝ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող կալանավորները։ «Փաստինֆո»-ն ՔԿԾ-ից փորձեց պարզել՝ արդյո՞ք կալանավորները և ՔԿԾ ծառայողները Քովիդի թեստ հանձնել են, ինչին ի պատասխան բացասական պատասխան տրվեց՝ «ոչ»։
Ի․ Ս․
Աղբյուր` Փաստինֆո