Արեւմուտքը բիրտ ճնշում է գործադրում Սիրիայի նոր իշխանությունների վրա․ Լավրով
Արեւմուտքը ահռելի ճնշում է գործադրում Սիրիայի նոր իշխանությունների վրա եւ իրեն թույլ է տալիս կոպտել հանրապետությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ակնհայտ է, որ Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան և նրա համախոհները այժմ գտնվում են Արևմուտքի հսկայական ճնշման տակ, ամերիկացիներն ակտիվացել են, եվրոպացիները, և բոլորն ուզում են աշխատել ոչ թե պահպանվելու Սիրիայում բոլոր էթնոքաղաքական ուժերի միասնությունը, այլ իրենց համար ավելի մեծ ազդեցություն և, նույնիսկ, տարածք խլելու համար»,-ասել է վերջինս: