Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ. Նորիկյան

Նիկո՛լ, երբ հայտարարում էիք, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արդյո՞ք այն ենթադրում էր այսպիսի ստորացուցիչ կապիտուլյացիա ու Արցախի վերջնական կործանում, եթե ոչ, ապա ի՞նչ էր ենթադրում․․․ Այս մասին գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը.

«Նույնիսկ հայեցակարգային առումով է սխալ Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպումը, թե 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Այո՛, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի ենթադրել Լեռնային Ղարաբաղի անկախություն, նույնիսկ «Մեղրիի տարբերակով» Լեռնային Ղարաբաղին տրվում էր ոչ թե անկախություն, այլ այն, Մեղրին Ադրբեջանին հանձնելու դիմաց, միացվում էր Հայաստանին։

Բայց դա չի նշանակում Ադրբեջանի կազմ վերադարձնելուն ուղղված գործողությունների շարք։

Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն առվազն 1994-ից հետո փաստացիորեն Ադրբեջանի կազմում չի եղել, ինչի մասին լռում է Փաշինյանը, և դրանից հետո է, փաստորեն, բանակցվել Ադրբեջանի կազմ վերադարձնելու համար։

Փաստը նա է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Փուլային», «Փաթեթային», «Ընդհանուր պետության» տարբերակները, ինչպես նաև «Մադրիդյան սկզբունքները», «Կազանյան փաստաթուղթը» և այսպես կոչված «Լավրովի պլանը» իրենց մեջ պարունակել են տարրեր, որոնք թեև չէին ենթադրում Արցախի անկախություն, սակայն պարունակում էին փաստացիորեն Ադդբեջանի ենթակայությունից դուրս ԼՂԻՄ-ի տարածքի վրա, ներառյալ Լաչինն ու Քարվաճառը, պետական կազմավորման հնարավորություն։

Այո, նման սցենարը չէր ենթադրում կոնֆլիկտի ամբողջական լուծում, հակառակը՝ այն յուրովի ական էր՝ աշխարհաքաղաքական խաղացողների համար իրենց հարմար ցանկացած պահի պայթեցնելու համար, բայց չէր էլ ենթադրում Արցախի կործանում ու ստորացուցիչ պարտություն։

Հետևաբար, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում է տալիս, ապա հարց է առաջանում՝ եթե Հայաստանի երեք նախագահները 24 տարի բանակցել են՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․

1.Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ,

2.Հրապարակել եք Ձեր «Մյունխենյան սկզբունքները», որի առանցքային կետն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

3.Տանուլ եք տվել պատերազմը, որի արդյունքում ունեցել ենք ինչպես տարածքային կորուստներ, այնպես էլ տվել ենք հաարավոր զոհեր։

4.Հայտարարել եք, որ ճանաչում եք Արդբեջանի տարածքային ամբողջականությունը, և Ադրբեջանի 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։

5.Արցախն ամբողջությամբ հայաթափվել ու կործանվել է։

6.Ձեր օրոք Ալիևի լկտիությունը սահմաններ չի ճանաչում։ Նա պահանջում է 300 հազար ադրբեջանցիներին տեղավորել Հայաստանում, իրեն հանձնել «Զանգեզուրի միջանցքը», փոխել մեր սահմանադրությունը, իսկ մեր հայրենիքը «դարձրել» է «Արևմտյան Ադրբեջան»։

Հ․Գ․ Նիկո՛լ, երբ հայտարարում էիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արդյո՞ք այն ենթադրում էր այսպիսի ստորացուցիչ կապիտուլյացիա ու Արցախի վերջնական կործանում, եթե ոչ, ապա ի՞նչ էր ենթադրում։

Իսկ ինչու՞ այնպես ստացվեց, որ վերջնահաշվում Ձեր բերած լուծումը ընդունելի եղավ միայն Ադրբեջանի ժողովրդի համար։ Միայն չասեք, թե այս լուծումը ընդունելի է նաև մեր ու Արցախի ժողվորդի համար․․․»

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Թալինի և Արարատի տարածաշրջաններում՝ 100 մետր տեսանելիություն Ազատամուտում 50-ամյա տղամարդն անզգուշաբար սպանել է 47-ամյա տղամարդուն Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե» Հայրենադարձությո՞ւն, թե՞ կյանք «թշնամիների» մեջ. ի՞նչ ճակատագիր է սպասվում Ուկրաինայի կողմից գերեվարված հյուսիսկորեացիներին Կորցրեցինք հայրենասեր, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ «Հայաստան» խմբակցություն Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ընդդեմ հարկերի բարձրացման որոշման ակցիաներ կտեսնենք նաև առաջիկայում. Գառնիկ Դանիելյան Ավտովթարից մահացած պատգմավորն ուներ երեք զավակ Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարի Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան «Թուրքական հոսք»-ի վրա հարձակումը սպառնալիք է եվրոպական երկրների ինքնիշխանությանը»․ Սիյարտո «Շվեդիան պատերազմական վիճակում չէ, բայց խաղաղություն էլ չկա»․ Քրիսթերսոն 26-ամյա երիտասարդը բանկային գործարքներ կատարելու արդյունքում հափշտակել է խոշոր չափի՝ 753 մլն դրամ Մեդվեդևը գնահատել է Ուկրաինայում կարգավորման «գերմանական սցենարը» Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են Ուկրաինայում զորահավաքի ձախողման մասին Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար Մարիա Զախարովան հանդես է եկել Տիգրան Քեոսայանի օգտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am