Այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ. ողբերգություն է նման ղեկավար ունենալը․ Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հրապարակմանը, որում նա սպասում է կորոնավիրուսի թեստի պատասխանին։
«Այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ. ողբերգություն է՝ նման ղեկավար ունենալը: Մի մոլագար հետևողականությամբ ժողովրդին բթացնում է՝ հասցնելով պետություն մերժելու վիճակին»,– գրել է նա: