Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է կամրջից նետվել
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող Մեծամոր քաղաքի սկզբնամսում եղած կամրջից փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու եղանակով:
Տեղում պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Մ. Շ.-ն սպառնում է կամրջից իրեն ցած նետել:
Մոտ 1 ու կես ժամից ավելի փրկարարները, ոստիկանները, արեկները, քաղաքացիներն ու այդ տղամարդու հարևաններն ու հարազատները բանակցություններ էին վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:
1 ու կես ժամ անց հաջողվում է նրան վնասազերծել ու տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: