ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները․ «Հետք»

Պետական վերահսկողական ծառայությունը 2021թ.-ին ուսումնասիրություն է սկսել մի շարք բժշկական կենտրոններում՝ պետական պատվերի ծառայության արդյունավետությունը ստուգելու նպատակով։ Երբ 2021թ. դեկտեմբերին ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ռոմանոս Պետրոսյանը, ուսումնասիրությունն իրականացնող խմբերի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին գրում է «Հետք»–ը։

««Արմենիա» բժշկական կենտրոնը նույն ծառայության համար միաժամանակ գումարներ է գանձել պետությունից և պետպատվերի շահառուներից։ ՊՎԾ-ն հայտնաբերել է այդ խախտումները, սակայն դրանց միայն մի մասն է ներառվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված՝ ՊՎԾ տեղեկանքում։

«Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում։

ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։ Քրեական վարույթի ժամանակ էլ հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու փաստը։

Կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո՝ 2021թ․-ին, պետպատվերի շահառու բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում բժշկական օգնություն ստանալ, քանի որ հիվանդանոցներում նրանց ասում էին, որ պետպատվերը սպառվել է։ Հենց այդ ժամանակ Պետական վերահսկողական ծառայությունը 10 խոշոր բժշկական կենտրոններում ուսումնասիրություն սկսեց՝ պարզելու 2020-2021թթ. պետական պատվերով մատուցված ծառայությունների արդյունավետությունը։

Ուսումնասիրությունը սկսվել էր ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի պաշտոնավարման ժամանակ։ 2021թ. դեկտեմբերին ՊՎԾ ղեկավար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, փոխվել են նաև ՊՎԾ ղեկավարի երկու տեղակալները։ Տեղակալներից մեկը դարձել է Անրի Վարդանյանը։ Հիվանդանոցներում ուսումնասիրությունները որոշ ժամանակով ընդհատվել են։

ՊՎԾ ուսումնասիրությունը՝ «Արմենիա» ԲԿ-ի մասով, թերի է եղել. ՊՎԾ նախկին աշխատակից

2022թ. մայիսին նոր խումբ է կազմվել՝ «Արմենիա» ԲԿ-ում կիսատ մնացած ուսումնասիրությունը շարունակելու նպատակով։ Խմբում ներառված են եղել Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Պետական առողջապահական գործակալության» աշխատակիցներ։ Խումբը ղեկավարել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Այվազյանը, խմբի կազմում է եղել ծառայության աշխատակից Սուսաննա Մուրադյանը, որը «Հետք»-ին մանրամասներ է պատմել ուսումնասիրության ընթացքից։

Ըստ նրա՝ խմբի ղեկավար Դավիթ Այվազյանը ստուգումներին հիմնականում ներկա չի եղել, աշխատանքի բաժանում չի արել։ Սուսաննան խմբի ղեկավար Դավիթին հայտնել էր, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից աշխատավարձերի վերաբերյալ փաստաթղթեր, իրազեկման մատյաններ է պահանջել, որոնք ԲԿ-ն չի ներկայացրել (մատյանում պացիենտը ստորագրում է, որ իրազեկվել է անվճար բժշկական սպասարկման մասին, հեղ.)։ Դավիթ Այվազյանը հավաստիացրել է, որ ինքը կպահանջի և կստանա փաստաթղթերը, սակայն փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել ստուգողներին։

Ըստ Սուսաննա Մուրադյանի՝ «Արմենիա» ԲԿ-ում ստուգման ժամանակ ՊԱԳ-ի (Պետական առողջապահական գործակալություն) նախկին 3 ստուգողներից ներկա են եղել երկուսը. «Չկար այն աշխատակիցը, որն ամենամեծ խախտումն էր արձանագրել սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով (1301 ծրագիր)։ Այդ աշխատակիցը ստուգել էր մինչև 2021թ. սեպտեմբերի 16-ը, պիտի գար և շարունակեր ստուգումը մինչև դեկտեմբերի 31-ը։ Այսինքն՝ երեքուկես ամիս սրտի անհետաձգելի վիրահատություն չի ստուգվել։ Այդ աշխատակցին չէին ներգրավել այլևս խմբի մեջ, իսկ մյուս երկուսը չէին հասկանում սրտի ստենտների վերաբերյալ «1301» ծրագրից»,- ասում է նա։

Ստուգումների ընթացքում Սուսաննա Մուրադյանին ԲԿ-ից շտապ կանչել են ՊՎԾ և հրահանգել, որ գնա Գավառի պետական համալսարան՝ այլ ստուգումների։ ՊՎԾ հրատապ կանչից միայն 10 օր անց է ծառայության ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը Սուսաննային որպես խմբի ղեկավար գործուղել Գավառ։ «Ինձ հետ կանչեցին, եկել եմ՝ ի՞նչ շտապ, դեռ չկա Գավառի հանձնարարագիրը, Ծառայությունում պարապ նստել եմ»,- պատմում է նա՝ նշելով, որ իր բացակայության ժամանակ «Արմենիա ԲԿ»-ի ստուգումը նախատեսված ժամկետից (հանձնարարագրով մինչև սեպտեմբեր պետք է ստուգումը շարունակվեր) շուտ՝ հուլիսի 15-ին, ավարտվում է, որի մասին ինքն ավելի ուշ է տեղեկանում։

Մանրամասները՝ սկզնաղբյուրում։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ որոնք էին Արցախի անկման հիմնական պատճառները․ Իշխանյան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը որևէ քաղաքական իշխանություն չի կարող նսեմացնել․ Թաթոյան Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով». քաղաքապետի հայր.Oragir.news Կրկին թանկացումներով են սպառնում ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍ Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացել Այ վախկոտ, հլը նույն բառամթերքով Նիկոլիդ հարբեցող ծաղրածու անվանած Ալիևին պատասխանի ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Լուկաշենկոն ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 600 քառ․ կմ տարածք Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ կա. «Մանթաշյանց» ԳՄ Ի՞նչ կարծիք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի մասին․ Լրագրողը հիշեցնում է Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի. Նարինե Կիրակոսյան Ու սրանք ուզում են Հայաստանն առաջնորդել դեպի Արևմուտք․ Արա Պողոսյան Լևոն Տեր-Պերոսյանը խաղ է անում Նիկոլ Փաշինյանի երազած պանդորայի արկղի հետ․ Հովհաննես Իշխանյան Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Աննա Հակոբյանը և 27 տարի նրա  հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ նրանց հետ շփվող մարդը դառնում է изгой
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am