ՀԱՊԿ-ը շարունակում է մնալ կայունության պահպանման և անվտանգության ձևավորման գործոն․ գլխավոր քարտուղար
Միջազգային իրադրության նման բարդ պայմաններում ՀԱՊԿ-ը շարունակում է իր գործառույթներն իրականացնել ամբողջ ծավալով։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Բազմակենտրոն աշխարհակարգի ձևավորումն ու կայացումն ուղեկցվում է Եվրասիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրընթաց վերափոխմամբ, նշել է նա։
Տասմագամբետովի խոսքով՝ ստեղծված պայմաններում ՀԱՊԿ-ը, ցուցաբերելով հարմարվողականության մեծ ներուժ, շարունակում է մնալ Եվրասիայում կայունության պահպանման և անվտանգության ձևավորման կարևոր գործոն: