Դումանյանը վերադառնում է թատերաբեմ
Oragir.News-ի տեղեկություններով, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը կրկին ակտիվացել է․ մեր տեղեկություններով նա պատրաստվում է ԵՊՀ ռեկտոր դառնալ։
Նշենք, որ Դումանյանը ավելի վաղ՝ 2020 թվականին ևս ռեկտորի թեկնածու էր։
Վահրամ Դումանյանն այս պահին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդականն է։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։ Հիշեցնենք, որ նա ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 23-ին: Մինչ այդ զբաղեցնում էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնը։
Դումանյանը աչքի է ընկել նաև անհասկանալի քաղաքական ճանապարհով․ ավանդաբար, նա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից, քանի որ եղել է Հ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանի ասպիրանտը։ Հետո Դումանյանը ՀՀԿ-ի հետ է համագործակցել․ եղել է Կարեն Կարապետյանի թեկնածուն։ Իսկ հեղափոխությունից հետո նա դարձել է Փաշինյանի կողմնակիցն ու թիմակիցը։