Տավուշի մարզպետարանում հեռախոսահամարների պահով բարդակ է. Լրագրող
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
Տավուշի հանրակրթական դպրոցների հետ կապված խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար որոշեցի զանգահարել Տավուշի մարզպետարանի կրթութան, մշակույթի, սպորտի վարչություն։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում այդ վարչության հեռախոսահամար է նշված՝ 40045 ։ Զանգահարեցի այդ հեռախոսահամարով, պատասխանեց մարզպետարանի ընդունարանի աշխատակցուհին։ Նա ասաց, որ մարզպետարանի կայքում կրթության վարչության հեռախոսահամարը սխալ է գրված, դա ընդունարանի հեռախոսահամարն է և տվեց կրթության վարչության հեռախոսահամարը՝ 42245։ Զանգահարեցի այդ համարով, պատասխանեց ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը, նրան խնդրեցի կրթության վարչության համարը, տվեց 42203 հեռախոսահամարը; Զանգահարեցի այդ համարով, պատասխանեցին, որ դա առողջապահության վարչության հեռախոսահամարն է ։ Բարդակ։ Տավուշի մարզի բնակիչները իրենց խնդիրներով ինչպե՞ս զանգահարեն մարզպետարանի համապատասխան վարչություն, եթե մարզպետարանի ինտերնետային կայքում վարչությունների հեռախոսահամարները սխալ են գրված։
2024 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պետական բյուջեից ստացել են 61,2 միլիոն դրամ պարգևավճար: Վատ աշխատանքի համար նրանք ինչո՞ւ են պարտքերի տակ գտնվող Հայաստանի սուղ բյուջեից ճոխ պարգևատրվում։