ՔՊ-ն շարունակում է Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց գործողություններում մեղադրել ՌԴ-ին։ Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի հարցում իշխանությունը դիրքորոշումը փոխել է պատերազմից հետո, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, թե այդ պրոցեսների վերաբերյալ մոտեցումների տրանսֆորմացիան տեղի է ունեցել հրապարակային՝ բոլորի աչքի առջև։
«Երբ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, գետնի վրա կար նոր ստատուս քվո, մեր դաշնակիցների հետ ունեինք իրավիճակ, որ, ըստ էության, դաշնակցային պարտավորությունները, անվտանգության երաշխիք լինելու հանգամանքը սկսեց չաշխատել, ստատուս քվոն փոխվեց, մենք պետք է այդ իրավիճակում արձագանքեինք համարժեքորեն։ Հիշում եք՝ երբ վարչապետը ԱԺ-ում խոսեց նշաձող իջեցնելու մասին, ինչ վայնասուն բարձրացվեց, այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ պետք է որոշակի հայեցակարգային շտկումներ անենք, որ կարողանանք իրավիճակի նկատմամբ ադեկվատ լինել։
Աշխարհն անընդհատ զարգանում է, տեկտոնական փոփոխություններ են և եթե դու չես կարողանում քո մոտեցումները հարմարեցնել փոփոխվող աշխարհի տեմպին, դառնում ես դինոզավր և վերանում։ Երբ վարչապետը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, ԼՂ այդ ժամանակ ղեկավարությունը պետք է հասկանար փոփոխությունների ընթացքը, դուք հիշում եք՝ ինչ էին անում, հիշում էիք, որ հանդես էին գալիս ինքնորոշման իրավունքի և այլնի մասին»,- նշեց Հայկ Կոնջորյանը:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը