Մենք ո՛չ աղանդ ենք, ոչ էլ պատանդ. Կարո Փայլանը՝ Թուրքիայի վարչապետի օգնականին

Ֆրանսիական «Նոր Յառաջ»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի հայ երեսփոխան Կարո Փայլանը 2018-ի ազգային բյուջեի քննարկումների ժամանակ բանավեճ է ունեցել Թուրքիայի վարչապետի օգնական Հաքան Չավուշօղլուի հետ։ Փայլանն առարկել է վարչապետի օգնականի՝ երկրի քրիստոնյա փոքրամասնությունների հասցեին օգտագործած «նրանք մեր կողմից երաշխավորված ավանդներ են» արտահայտության դեմ։ Վարչապետի օգնական Չավուշօղլուն Վաքըֆների ընդհանուր տնօրինության և իրեն ենթակա այլ կազմերի տարեկան բյուջեն ներկայացնելիս պատասխանել է նաև երեսփոխանների հարցերին։ Այդ շրջագծով բանավեճ է տեղի ունեցել Փայլանի ու նախարարի միջև։ «Իմ ապրած պայմանները ինձ մղում են փոխադարձ ընկալման։ Երկրի մեջ մնացած փոքրամասնությունները մեզ ավանդ են։ Պոլսում բնակվող փոքրամասնությունները ավանդ են մեր պետությանը, ինչպես որ արևմտյան Թրակիայի իսլամ փոքրամասնություններն էլ ավանդ են Հունաստանին»։ Նախարար Չավուշօղլուն այս խոսքերից հետո իր ելույթը շարունակել է՝ ասելով. «Սա ո՛չ միայն իմ անձնական համոզումն է, այլև մեր կառավարությունն էլ է փափագում, որ երկրի քաղաքացիները տիրանան բոլոր իրավունքներին։ 2013-ին արդեն այս մասին շրջաբերական ենք հրատարակել։ Թուրքիայի Պատժական օրենքում բանտարկության պատիժ է սահմանված խտրականության համար։ Մեր համոզմամբ՝ երկրի փոքրամասնությունները պետք է լիակատար քաղաքացիներ համարվեն»։ Նա թվել է այն բոլոր հաստատությունները, որոնք անցյալում առգրավված էին, իսկ հետո վերադարձվեցին իրենց նախկին տերերին։ «2003-2014-ի ընթացքում 1029 կալվածքներ վերադարձվեցին իրենց նախկին տերերին։ Իսկ 21 կալվածքների համար պետությունը հատուցում կատարեց»,- նշել է Չավուշօղլուն՝ անդրադառնալով նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Այս բացատրություններից հետո Չավուշօղլուն, ակնարկելով ՀՏՓ-ի Պոլսո երեսփոխան Կարո Փայլանին, հարցրել է՝ արդյոք ինքը լուր ունի՞ Երևանում գտնվող Սարդարի պալատից։ «Ո՞ւր է այդ պալատը հիմա։ Մնացորդներն իսկ կա՞ն այսօր։ Գիտեք, թե ո՛վ է կառուցել այն. Ռևանի Խան Հյուսեին Ալին։ Խնդրեմ, հիմա մամլո ժողով գումարեք և այս բոլորի հայտնաբերման համար կոչ ուղղեք Հայաստանի կառավարությանը։ Եթե իրենք չեն կարող, թող ԹԻՔԱ-ի (Համագործակցության և համակարգման թրքական գործակալություն-ՆՅ) հետ կապ հաստատեն, մենք պատրաստ ենք պետք եղած աջակցությունը ցուցաբերել»։ Կարո Փայլանը նիստի ընթացքում հակազդել է նախարարի այս խոսքերին։ Փայլանն ավելի հետո իր ընդվզումը արտահայտել է հետևյալ խոսքերով. «Դժբախտաբար, կառավարությունը և իրենց հետ միասին ամբողջ պետական համակարգը, ինչպես երևում է, վերջին երկու տարիներին որդեգրել են պետության նախկին մտածելակերպը։ Այժմ լսում ենք այնպիսի խոսքեր, որոնց արդեն սովոր էինք մեր մանկության տարիներից։ Ես այդ օրը նախարարին հայտնեցի, որ մենք ո՛չ աղանդ և ոչ էլ պատանդ ենք։ Մենք քաղաքացիներ ենք, քաղաքացիներ, որոնք հազարավոր տարիներ ի վեր բնակվում են այս հողի վրա։ Պետությունը ստիպված է մեզ հետ հարաբերություններում որդեգրել համաշխարհային սկզբունքների թելադրած կանոնները։ Ինքը ծնվել է Գյումյուլջիում։ Հետևաբար պետք է քաջ իմանա փոքրամասնությունների խնդիրները։ Սխալ գործած կլինի, եթե Գյումյուլջիում իր դեմ գործադրված անարդարությունները այստեղ ցանկանա մեր դեմ գործադրել։ Փոխանակում ասվածը քաղաքացիների դեմ գործադրելը անընդունելի է։ Եթե Հունաստանն իր երկրի փոքրամասնությունների դեմ ավելի անարդար գտնվի, ինքն է՞լ այստեղ մեր դեմ անարդարություն պիտի անի։ Թուրքիան Լոզանի դաշնագրով պահանջներից առաջին շեղվողը եղավ։ Ունևորության տուրքի գործադրությունը, փոքրամասնությունների դպրոցների իրավունքների հափշտակումը, Պատրիարքարանի իրավիճակի մերժվելը հետզհետե Հունաստանին էլ ստիպեցին փոխադարձ միջոցներ ձեռնարկել։ Ես Թուրքիայի Հանրապետության երեսփոխան եմ։ Ինձնից չեք կարող Հունաստանի կամ Հայաստանի որևէ մերժողական քաղաքականության հաշիվը պահանջել։ Թուրքիան պետք է արդար քաղաքականություն վարի, որպեսզի ես էլ ձեզ հետ միասին Հունաստանի կամ Հայաստանի բացասական գործունեությունների դեմ պայքարեմ»։ Կարո Փայլանն անդրադարձել է նաև պատրիարքական և համայնքային հաստատությունների ընտրության խնդրին։ «Հայ համայնքը խնդիրներ ունի, որոնք շտապ լուծումների կարիք ունին։ Պետք է շուտով կատարվի պատրիարքի ընտրությունը, և պատրաստված նոր կանոնագրի հիման վրա էլ ձեռնարկվեն համայնքային հաստատությունների ընտրություններ»,- ասել է Փայլանը:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, դե արա այդ քայլը․․․ դու լա՛վ գիտես՝ ինչ է քեզ այդ պահին սպասվելու»․ Արշակ Սարգսյան (video) «Ազատ Արշակյան, պոչդ խուզել ես, ընկել մեջտեղ»․ Էդիկ Անդրեասյան (video) Փաշինյա՛ն, քեզ ԵԱՏՄ-ից չեն հանելու, այլ մի տեղից «դուրս են շպրտելու»․ Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է․ վերջին ու կոնկրետ պահանջներն են դրել դիմացը (video) ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր Ինչու՞ էր դատավորը 1 ժամ ձգձգում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հրապարակումը․ Արամ Օրբելյան (video) «Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am