Կառավարությունը խաբել և «գցել» է «Էյր Արաբիային». «Ֆլայ Արնայի» ձախողման հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ. վճարեց 10 միլիարդ դրամ եւ ընկավ դատարանի դռները։


ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ամենամեծ նախագծերից մեկը՝ «Ֆլայ Արնան», պիտի լիներ հեղափոխություն հայկական ավիացիոն ոլորտում։ Սակայն գործընթացն ավարտվեց բացասական նոտայի վրա. ծրագիրը կյանքի չկոչվեց, իսկ «Էյր Արաբիա»-ն դատի տվեց ՀՀ Կառավարությանը։ Բանն այն է, որ երբ «Էյր Արաբիա»-ն իր ցանկում ավելացնում է եւս մեկ ուղղություն, այն պետք է համապատասխանի որոշակի ներքին կանոնադրական կետերի. դրանք են պարենային ապահովվածությունը, անվտանգության երաշխիքները, Երկրի վրա դիրքը, ռելիեֆը եւ այլ կետեր։

ԱՆԻՖ-ի, այսինքն՝ Հայաստանի եւ «Էյր Արաբիայի» բանակցությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, բանավոր տվել է բոլոր երաշխիքները «Էյր Արաբիայի» ներկայացուցիչներին, հարմարվել է բոլոր կետերի հետ, անգամ անվտանգության երաշխիքներ է տվել՝ միայն թե սկսվի համագործակցությունը: «Էյր Արաբիա»-ն, հավատալով ՀՀ Կառավարության ազնվությանը, ներդրել է 10 մլրդ դրամ, 10 մլրդ դրամ էլ Հայաստանն է ներդրել. ընդհանուր ներդրվել է 20 մլրդ դրամ, իսկ ծրագիրը տապալել են։ Մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե պետական մասնակցությամբ ավիաընկերության ծրագիրը ձախողվել է: Ըստ նրա՝ ավիաընկերության հիմնադրումից հետո շուկայի կոնյուկտուրան որոշակի փոփոխություն էր կրել, նոր ընկերություններ էին հայտնվել, եւ Fly Arna-ն մրցակցությանը չէր դիմացել:

ԱՆԻՖ-ի ձախողումների մասին Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ե՛ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ե՛ւ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին կոնկրետ հարցադրումներ էր արել, թե ինչպես է տապալվել ծրագիրը, եւ ինչի մասին այն կարող է վկայել։

Գրիգորյանը, մասնավորապես, ասել էր. «Պարո՛ն Հովհաննիսյան, երբ գալիս ասում եք՝ «ամեն դրամը, ա՛յ հերոս հարկատու, մենք էֆեկտիվ ենք օգտագործելու», առնվազն մի դրվագով ապացուցվում է, որ Դուք չեք կարողանում էֆեկտիվ օգտագործել մեր հարկատուների վճարած գումարները։ Ես հնարավորություն եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին էլ հարցնելու: Նույն ԱՆԻՖ հիմնադրամում տասնյակ քաղաքացիներ աշխատել են եւ ամսական ստացել են միջինը 10,000 դոլար։ 10,000 դոլար աշխատավարձ են ստացել, պարգեւավճար են ստացել, դա էլ հերիք չէ՝ իրենց հիմնական գործառույթները գումարով արտապատվիրակել են մի այլ կազմակերպության, որ իրենց փոխարեն այդ գործն իրականացնի։ Այդքանով հանդերձ իրենք խնդիր ունեին՝ ԱՆԻՖ հիմնադրամը նորմալ աշխատեցնելու. 5 տարի հետո փակվում է այդ հիմնադրամը։ Հաջորդը. այդ նույն ԱՆԻՖ հիմնադրամով Fly Arna կազմակերպությունն է ստեղծվում ու Նիկոլ Փաշինյանը, այս ամբիոնում կանգնած, ինձ պատասխանում էր, ասում էր՝ գիտեք, պրոտեկցիոնիզմով պետք է զբաղվեինք, նախընտրեցինք չանել։ Ուրեմն, այդ ժամանակահատվածում բոլոր ավիաընկերությունները միայն պլյուսով էին դուրս գալիս, չէ՞, պարոն Սուքիասյան, միակ կազմակերպությունը, որի արդյունքում փակվում է, Fly Arna-ն է, եւ դա էլ հերիք չէ, քանի որ ինքը համագործակցում էր Air Arabia-ի հետ, մեզ դատի են տվել հիմա դրա համար։ Եվ, փաստացի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ԱՆԻՖ-ով երկու հիմնական պրոյեկտ ունեինք՝ Fly Arna-ն եւ «Մասդար»-ը: Երկուսն էլ տապալվել են, ու սա ոչ միայն գումարներ վատնելու մասին է, այլ նաեւ մեր ներդրումային գրավչության զրոյացման»,- ԱԺ-ում նոյեմբերի 13-ին ասել էր Աննա Գրիգորյանը։


Ավելի վաղ՝ ամռանը, Արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում էր արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին հայտնել էր Global Arbitration Review-ն։ Պատճառը հայկական Fly Arna ավիաընկերությունն էր, որի սեփականատերերից մեկը հենց Շարջայից թռիչքներ իրականացնող Air Arabia ավիաընկերությանը փոխկապակցված International Business Company (FZE)-ն էր
«Հետքը» գրել էր, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է Fly Arna անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: Այս ավիաընկերությունը ստեղծվել էր հայ-արաբական համագործակցության արդյունքում։ Դրա 49 %-ը պատկանում էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ), որը պետական հիմնադրամ էր եւ ներկայում գտնվում է լուծարման փուլում։ 49 %-ն էլ պատկանում էր Air Arabia ավիաընկերությանը: Մնացած 2 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանն էր, որը ծնունդով Հալեպից է եւ աշխատում է Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես ոլորտներում:

Ավիաընկերության վերջին ինքնաթիռը փետրվարի 26-ին Երեւանից թռել էր Շարջա, ապա դուրս բերվել օդանավերի հայկական ռեգիստրից։

Ստացվում է, որ Հայաստանը «Էյր Արաբիային» վստահեցրեց եւ, խոսակցական ձեւով ասած, «գցեց» ավիաընկերությանը։

Սա պատմություն է, որը վկայում է Հայաստանում պետական մակարդակով կոռուպցիոն շղթաների գործունեության, խաբեության մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am