Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին

Նիկոլի այսօրվա գրառումը՝ մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին, ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է, որով նա շարքային քաղաքացիներին կրկին փորձում է էշի տեղ դնել։ Մի քանի 100%-անոց փաստ։

1. Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Այսինքն՝ 2007-ի փաստաթղթի մեջ գրված և միջազգային միջնորդական խմբի կողմից արձանագրված սկզբունք է՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:

2. «Մայնդորֆյան հռչակագիրը», որը ստորագրվել է 2008-ին՝ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Մեդվեդևի կողմից, Ադրբեջանը համաձայնեց, որ «Մադրիդյան սկզբունքները» հիմք են հանդիսանալու այս կոնֆլիկտի կարգավորման համար:

3. 2009-2013 թթ.Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները 5 անգամ ընդունել են համատեղ հայտարարություն, որոնցով բացահայտել են Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները և տարրերը: Դրանք հիմնված են եղել 2007թ.-ի «Մադրիդյան սկզբունքների» վրա, բայց առավել բանակցված, առավել պրոհայկական ձևակերպումներ պարունակող:

4. 2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը, ապացույց է, ապտակ է Նիկոլի ստին, թե ի սկզբանե Հայաստանն Արցախը տվել էր Ադրբեջանին:

5. 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարում է, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը: Այս պնդումը նա անում է նաև որոշ ժամանակ անց։

6. 2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:

7. 2019-ին Նիկոլ Փաշինյանն ընդունում է Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանը և խոստովանում, որ Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևն իրեն ասում են՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու:

8. 2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, այն է՝ Արցախը պետք է ունենար ոչնչով չսահմանափակված, պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի հնարավորություն՝ միջանկյալ կարգավիճակով:

9. Անգամ պատերազմից հետո 2020-ի ձմռանը ՌԴ ԱԳՆ-ն ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով ներկայացնում է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, վերջնական կարգավիճակ, հանրաքվե, և այլն: Սա մինչ այն պահը, երբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխությունը:

10. Ֆրանսիայի Սենատը 2020-ի նոյեմբերին, պատերազմից հետո, ընդունել է բանաձև՝ կոչով դիմելով Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը:

11. 2020-ի նոյեմբերին ԵՄ ԱԳ նախարար Բորելը ԵՄ պաշտոնական տեսակետն է հայտնում՝ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի բանակցությունների փաթեթում:

12. Մինչ 2021-ի ապրիլի խայտառակ խորհրդարանական ընտրությունները, ՄԽ համանախագահ երկրները պաշտոնական տեսակետներում հայտնում էին, որ Արցախյան խնդիրը կարգավորված չէ, չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

13. 2022-ի մայիսի 19-ին ԱՄՆ դեսպանը Հայաստանում (անգամ պատերազմից և խորհրդարանական ընտրություններից հետո) տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է ԼՂ բնակչության իրավունքը՝ որոշելու սեփական ապագան:

14. Տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում, որը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթներում (մինչև 2023 թվականը) հղում էր արվում 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքի վրա։

Ի մի բերելով այս վերլուծությունը՝ փաստենք. «Սերժի ժառանգությամբ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

23.12.2024թ.

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Իրանի դեմ ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում. «Ռոյթերզ» Ի՞նչ է նախատեսում TRIPP ծրագիրը․ Արմեն Այվազյան Ռուբեն Թաթուլյանի հանցավոր կազմակերպության մի քանի անդամների նկատմամբ քննչական գործողություններն ավարտվել են. ТАСС Թրամփին փոխանցվել է Իրանում 50 ռազմական թիրախների ցանկը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը աշխարհի 75 երկրների քաղաքացիներին Գերմանիայի 35-ամյա քաղաքացին բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորի քաղաքապետարանում պաշտոնյաներն իրենց զավակներին են աշխատանքի տեղավորում Իրանի հակառակորդները հիբրիդային պատերազմ են մղում պետության և հասարակության դեմ․ Փեզեշքիան Մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր Հայաստանն այլևս լիմիտրոֆ պետություն է, TRIPP-ի մասին հայտարարությունը ամրագրեց դա․ փորձագետ Թուրքիայի ամերիկյան ռազմաբազաները կարող են հայտնվել Իրանի թիրախում Կարեն Խաչանովը Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին հրապարակում է արել Մարզերի համաչափ զարգացումը պետության սահմանադրական և ռազմավարական պարտավորությունն է. պատգամավոր Վատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. «Հետք» Զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, 6 ամսվա ծառայող 100 դոլար՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար. ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին․news.am 4–ի դիմաց 2–ին տալով ՀՀ իշխանությունները ձեռնտու գործարք չեն կնքել. Սիրանուշ Սահակյանը՝ գերիների մասին Կարո՞ղ ենք ենթադրել, որ ազատվողների ցանկը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ուստի Արցախցի գործիչներն ու Ռուբեն Վարդանյանը վերջինն են գալու... Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին Քահանայական ձեռնադրությանս օրվանից «վայելել» եմ Վեհափառի կողմից ինձ շնորհված հոգևոր հովիվ լինելու պատիվը․ Տեր Ղազար 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է Ինչո՞ւ են Հայր Ասողիկին հարցաքննության կանչել Հնդկաստանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am