Ավինյանը խոստովանել է, բա «задержка»-ն ինչո՞ւմ է, որտե՞ղ է քրեական վարույթը. 168.am

Ավինյանը խոստովանել է, բա «задержка»-ն ինչո՞ւմ է, որտե՞ղ է քրեական վարույթը. 168.am

168.am-ը գրում է. Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 27-ին, 168.am-ն իր ընթերցողներին ու հպարտ ժողջանինտեղեկացրեց, որ Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝ նոյեմբերի 23-30-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք մեկնելու համար միայն ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու համար ծախսվել է 12 միլիոն 465.000 դրամ, որից 8-ը՝ էկոնոմ դասի, մեկը՝ բիզնես: Ինչպես կարելի է հասկանալ, բիզնես դասի տոմս ձեռք է բերվել թավշյա քաղաքապետ, կոռուպցիայի ու ցոփ ու շվայտ կյանքի հետ 0 առնչություն ունեցող Տիգրան Ավինյանի համար:

Բայց քանի որ Ավինյանը շատ համեստ է, բիզնես դասի ինքնաթիռի տոմսով ԱՄՆ մեկնելու համար ընդամենը վճարել է 7 միլիոն 650.000 դրամ կամ շուրջ 20.000 ԱՄՆ դոլար: Այսինքն՝ Ավինյանի ԱՄՆ տոմսն արժե մոտ 20.000 դոլար:

Հետո այդ մասին էլի գրեցին, իսկ ավելի հետո՝ հայտնի Հայկ Մարության-Տիգրան Ավինյան հեռուստաբանավեճի ժամանակ նախկին քաղաքապետը խոսեց այդ մասին, անգամ հարց ուղղեց Տիգրան Ավինյանին՝ «Դուք մինչև այս պաշտոնական կյանքը երբևիցե 20.000 դոլար տոմսի գին տվե՞լ եք»:

Հայկ Մարությանն ավելի առարկայական դարձնելու համար վատնման չափը՝ հավելեց՝ «43 շենքի բնակիչ, 6 հազար մարդ այս տարվա իրենց գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես հարմար նստարանում»:

Տիգրան Ավինյանն այդ ժամանակ որևէ հոդաբաշխ բացատրություն չտվեց, բայց ՔՊ-ականը ՔՊ-ական չէր լինի, եթե յուրացրած չլիներ իր առաջնորդի գործելակերպը՝ ես չեմ, կամ ես եմ, բայց արդյո՞ք միայն ես եմ…

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «белый и пушистый» Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ կփոխհատուցի ինքնաթիռի տոմսի ողջ գումարը:

«Ես այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը և, անկեղծ ասած, ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից: Մի փոքր խորանալուց հետո հասկացա՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին և, եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է մի կրկնակի կամ եռակի ավելի թանկ էլ լիներ»,- մեղքը աշխատակազմի վրա գցեց Ավինյանը ու հավելեց՝ ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։

Այսինքն՝ պետական միջոցների վատնում կատարած Երևանի քաղաքապետը հիմա էլ փորձում է հասարակության վրա իր փոխհատուցում կոչվածը որպես լավություն ծախել, թե տեսե՛ք, ես չգիտեի, իմացա, փողը տալիս եմ:

Մարդը պետական փողերն իր վոյաժների վրա մսխել եկել է, ու հիմա, երբ ամեն ինչ բացվել է, ասում է փողը տալիս եմ: Ու վե՞րջ… Սա արդյո՞ք նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է պետական միջոցներ վատնել, մսխել կամ գողանալ, հետո հենց հանրայնացվի, փողը հետ դնեն, վերջացնեն:

Հետաքրքիր է, բա դատախազությունը որ նախկին իշխանությունների տարբեր պաշտոնյաների վերաբերյալ վատնման հոդվածներով երկարաշունչ հաղորդագրություններ է տարածում, քրեական վարույթներ հարուցում, հիմա նույնն ինչի՞ չի անում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պարագայում:

Եվ եթե անգամ ընդունենք, որ այո՛, հատուցում պետք է լինի, ապա դա թերևս պիտի արվի քրեական պատասխանատվության ու հանրային պարսավանքի շրջանակում: Տիգրան Ավինյանն այսօր խոստովանել է՝ մսխել է պետական գումարները, հետևաբար «задержка»-ն ինչո՞ւմ է: Ընդ որում, այդ պատասխանատվությունը պետք է կրի ողջ ՔՊ-ն՝ իր առաջնորդով:

Հուշում՝ գլխավոր դատախազությանը:

Հոդված 256. Վստահված գույքը հափշտակելը

 

Հոդված 441 Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը

 

Ի դեպ, սրանք կոռուպցիոն հանցանքներ են:

Պետք է հաշվի առնել, որ հափշտակության մեջ 7 միլիոն դրամը համարվում է առանձնապես խոշոր չափի հափշտակություն, ինչը որպես որակյալ հանցակազմ՝ բավականին ծանր պատասխանատվություն է ենթադրում:

Հ.Գ. Փոքրիկ հուշում-1՝ ՔՊ-ին ու Տիգրան Ավինյանին. կարող եք ասել՝ սահմանաչափ չկա դրված, քաղաքապետը կուզի ոչ թե 43, այլ 143 շենքի գույքահարկի չափով տոմս կառնի հաջորդ անգամ:

Հ.Գ-2. Փոքրիկ հուշում-2. Հենց ասեք՝ սահմանաչափ չկա, հիշեք, որ բարոյական պատասխանատվություն եք կրում ձեր էլեկտորատի առաջ՝ վատնված փողերի, վատ ղեկավար ու ոչ ձեռնահաս մենեջեր լինելու համար:

Հ.Գ.-3. Մեղքը աշխատակիցների վրա գցելուց ու ուժեղ տղա խաղալուց առաջ կամ հետո հիշե՛ք, պարոն քաղաքապետ, պատասխանատվության չափը դուք չեք որոշում, դա որոշում է Քրեական օրենսգիրքը:

 

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Իրանի դեմ ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում. «Ռոյթերզ» Ի՞նչ է նախատեսում TRIPP ծրագիրը․ Արմեն Այվազյան Ռուբեն Թաթուլյանի հանցավոր կազմակերպության մի քանի անդամների նկատմամբ քննչական գործողություններն ավարտվել են. ТАСС Թրամփին փոխանցվել է Իրանում 50 ռազմական թիրախների ցանկը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը աշխարհի 75 երկրների քաղաքացիներին Գերմանիայի 35-ամյա քաղաքացին բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորի քաղաքապետարանում պաշտոնյաներն իրենց զավակներին են աշխատանքի տեղավորում Իրանի հակառակորդները հիբրիդային պատերազմ են մղում պետության և հասարակության դեմ․ Փեզեշքիան Մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր Հայաստանն այլևս լիմիտրոֆ պետություն է, TRIPP-ի մասին հայտարարությունը ամրագրեց դա․ փորձագետ Թուրքիայի ամերիկյան ռազմաբազաները կարող են հայտնվել Իրանի թիրախում Կարեն Խաչանովը Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին հրապարակում է արել Մարզերի համաչափ զարգացումը պետության սահմանադրական և ռազմավարական պարտավորությունն է. պատգամավոր Վատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. «Հետք» Զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, 6 ամսվա ծառայող 100 դոլար՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար. ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին․news.am 4–ի դիմաց 2–ին տալով ՀՀ իշխանությունները ձեռնտու գործարք չեն կնքել. Սիրանուշ Սահակյանը՝ գերիների մասին Կարո՞ղ ենք ենթադրել, որ ազատվողների ցանկը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ուստի Արցախցի գործիչներն ու Ռուբեն Վարդանյանը վերջինն են գալու... Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին Քահանայական ձեռնադրությանս օրվանից «վայելել» եմ Վեհափառի կողմից ինձ շնորհված հոգևոր հովիվ լինելու պատիվը․ Տեր Ղազար 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է Ինչո՞ւ են Հայր Ասողիկին հարցաքննության կանչել Հնդկաստանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am