Հայտնաբերվել է դի Կոտայքի մարզում. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի վարչական շրջանի Ծովինար լճի հարևանությամբ գտնվող Վերին Անտառային աղբյուրակի ամառանոցներից մեկի այգում ծառի վրա տղամարդու դի կա: Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները տանձենու ծառի վրայի իջեցրել են 86-ամյա Կամո Քալանթարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան: Ամառանոցը, որի այգում հայտնաբերվել է Կ. Քալանթարյանի դին, պատկանում է նրա եղբորը և՝ ըստ նախնական տեղեկությունների, մահացածը բարձրացել է ծառ՝ տանձ հավաքելու և տեղի է ունեցել ողբերգությունը: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Մանրամասներն՝ այստեղ:
