Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, կա՝ կոռուպցիա. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, կա՝ կոռուպցիա

Չորս օր առաջ, դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում, արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը հետևյալ հայտարարությունն արեց՝ «Ես վստահ եմ, որ Հայաստանում, այս պահի դրությամբ, համակարգային կոռուպցիա չկա, պետք է ժողովրդին ճիշտ հասցեագրել, թե որն է համակարգային կոռուպցիան»:

Այս հայտարարությունից ընդամենը մեկ օր հետո, դեկտեմբերի 20-ին, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների /ՔՀԿ/ հակակոռուպցիոն կոալիցիան Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ հայտարարություն տարածեց, ուր ի թիվս այլ մտահոգիչ գնահատականների, արձանագրվել է հետևյալ փաստը՝

«Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալների, 2021-2023թթ․ ընթացքում Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (CPI) ցուցանիշը տատանվել է 46-49 միավորի միջակայքում, ինչը 4 -1 միավորով ցածր է համակարգային կոռուպցիայի առկայությունը բացառող 50 միավոր շեմից։ Ըստ միջազգային հակակոռուպցիոն փորձագիտական հանրության գնահատականների, 50 միավորից ցածր ցուցանիշը վկայում է տվյալ երկրում համակարգային կոռուպցիայի առկայության մասին: Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ»:

Ի դեպ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը հանրային ընկալումներում որպես համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գործիք մատուցող և պոպուլիստական դիվիդենտներ կորզող իշխանությունները, շրջանցում են հետևյալ շատ կարևոր իրողությունը կամ՝ հանցավոր դիտավորությամբ աչք փակում դրա վրա։

Դեռևս 2022թ․ դեկտեմբերի 19-ին Վենետիկի հանձնաժողովն՝ անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի դիմումին, խորհրդատվական կարծիք է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ։

Անցել է երկու տարի, սակայն, ՀՀ ՍԴ-ն՝ առանց սույն հարցի առնչությամբ որոշում կայացնելու, կասեցրել է գործի վարույթը։

Եվ այս փաստը արգելք չի հանդիսացել, որպեսզի առանց իրավական հստակեցման և ՍԴ կողմից օրենքի սահմանադրականության հարցի վերջնական լուծման, ՀՀ հակակոռուպցիոն դատարանները շարունակեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր քննել և վճիռներ կայացնել։

Թե սրանք իրավական ինչ հետևանքների կարող են հանգեցնել, հուսով եմ, որ պատկերացնում են գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Արդարադատության նախարար նշանակված Սրբուհի Գալյանն ու «ժողովրդավարության բաստիոն» կառուցող քպական վերնախավը։

Բայց, ինչպես ասում են՝ «show must go on»․ ժողջանի ականջներին հաճո են տեսարանները, սուտը և երկրի համար այս օրհասական պահին դեմոնիզացիայի հերթական տեսարաններով անհրաժեշտ է խլացնել ու շեղել իրական օրակարգերը։

Հ․Գ․ Եվ, այնուամենայնիվ, անկարելի է մի երկրում խոսել համակարգային կոռուպցիայի վերացման մասին, երբ քպ-ն՝ հավաքական գրոհով ԱԺ-ում, բառիս բուն իմաստով․ նվաստացրեց ու հոգեբանական կեղեքման ենթարկեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի այն թեկնածուին, ով համարձակություն ունեցավ ակնարկել, որ քպ-ից հեռախոսային արդարադատության ազդակներ է ստացել։ Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում․․․»:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Իրանի դեմ ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում. «Ռոյթերզ» Ի՞նչ է նախատեսում TRIPP ծրագիրը․ Արմեն Այվազյան Ռուբեն Թաթուլյանի հանցավոր կազմակերպության մի քանի անդամների նկատմամբ քննչական գործողություններն ավարտվել են. ТАСС Թրամփին փոխանցվել է Իրանում 50 ռազմական թիրախների ցանկը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը աշխարհի 75 երկրների քաղաքացիներին Գերմանիայի 35-ամյա քաղաքացին բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորի քաղաքապետարանում պաշտոնյաներն իրենց զավակներին են աշխատանքի տեղավորում Իրանի հակառակորդները հիբրիդային պատերազմ են մղում պետության և հասարակության դեմ․ Փեզեշքիան Մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր Հայաստանն այլևս լիմիտրոֆ պետություն է, TRIPP-ի մասին հայտարարությունը ամրագրեց դա․ փորձագետ Թուրքիայի ամերիկյան ռազմաբազաները կարող են հայտնվել Իրանի թիրախում Կարեն Խաչանովը Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին հրապարակում է արել Մարզերի համաչափ զարգացումը պետության սահմանադրական և ռազմավարական պարտավորությունն է. պատգամավոր Վատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. «Հետք» Զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, 6 ամսվա ծառայող 100 դոլար՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար. ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին․news.am 4–ի դիմաց 2–ին տալով ՀՀ իշխանությունները ձեռնտու գործարք չեն կնքել. Սիրանուշ Սահակյանը՝ գերիների մասին Կարո՞ղ ենք ենթադրել, որ ազատվողների ցանկը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ուստի Արցախցի գործիչներն ու Ռուբեն Վարդանյանը վերջինն են գալու... Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին Քահանայական ձեռնադրությանս օրվանից «վայելել» եմ Վեհափառի կողմից ինձ շնորհված հոգևոր հովիվ լինելու պատիվը․ Տեր Ղազար 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է Ինչո՞ւ են Հայր Ասողիկին հարցաքննության կանչել Հնդկաստանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am