«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակով և հատկապես Սիրիայի հայ համայնքի ճակատագրով։ Այս մասին ասված է՝ միավորման տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, մենք դատապարտում ենք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ամոթալի գործելակերպը, ինչպես նաև ՀՀ գործող վարչախմբի անհաղորդ վարքագիծը Սիրիայի հայության հանդեպ։
Ելնելով Սիրիայում ստեղծված իրավիճակից` մենք պահանջում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից անհապաղ երկխոսություն սկսել Սիրիայի փաստացի իշխանությունների հետ տեղի հայության անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով, ինչպես նաև կազմակերպել Սիրիայի հայ համայնքի հայրենադարձությանն ուղղված անհապաղ գործողություններ` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն։
Սիրիայից ժամանած մեր հայրենակիցների կացության կազմակերպման նպատակով պահանջում ենք՝
Հայաստան տեղափոխված մեր բոլոր հայրենակիցներին սահմանված կարգով տրամադրել մշտական կացության քարտ կամ փախստականի կարգավիճակ։ Հարկային արտոնություններ տրամադրել Սիրիայում գործող և Հայաստան տեղափոխվող մասնավոր ընկերություններին ու անհատ ձեռներեցներին։ Սիրիական բուհերում սովորող հայ ուսանողներին ընդգրկել հայաստանյան համապատասխան բուհերում։
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը