Հրաժարվեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է․

«ՆԱ ԴԱՐՁՅԱԼ ՍՏՈւՄ Է

Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին, պնդելով թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Այս պնդումը բաձարձակ սուտ է։ Ինքը, փաշինյանը, դեռևս 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած իր «մեծ ասուլիսի ժամանակ» (տևել է 5 ժամ 15 րոպե ) հղում է կատարում 2018 թվականի հունվարին հակամարտության կողմերին ներկայացված մի փաստաթղթի վրա, որն ընդունված է կոչել «կրակովյան սևագիր»։ Համաձայն այդ փաստաթղթի «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»: Ուշադրություն դարձրեք՝ կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները, ԲՈԼՈՐ։ Սա ինքն է կարդացել, ես չէ։ Իր խոսքերն են, իր մեջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի մասին, կարգավորման առաջարկի մասին։ Հրաժարբեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․․․․

Փաստաթղթից հեռանանք, դիմենք պարզ տրամաբանությանը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը համաձայվել էին, որ Արցախի լինի Ադրբեջանի կազմում, բա 1996-ից մինչև 2018 ի՞նչ էին բանակցում։ Ադրբեջանը, որտեղ նստում ու վեր էր կենում Արցախին առաջարկում էր «ինքնավարության բարձրագույն աստիճան»։ Բա եթե հայկական կողմերը դրան համաձայն էին, ինչու՞ խաղաղության համաձայնագիր չկնքվեց։ Հիմնավորումը մեկն է, փաշինյանը ստում է։ Լևոն Տեր-Պետրոսյանի լիսաբոնյան տապալումից հետ, 1998-ին արդեն Ադրբեջանում հայկական ինքնավարության առաջարկ չի եղել։ 2001-ին Մեղրիով միջանցք/ճանապարհի դիմաց (որը չէր խոչնդոտելու Իրանի հետ հաղորդակցությունը, ի տարբերություն սրանց «խաղաղության խաչմերուկի») Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի շրջանն անցնում էին Հայաստանին։ Ու վերջապես 2006-ին մշակված Հիմնարար կամ «մադրիդյան» սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի ժողովուրդը ստանալու էր իր քաղաքական ճակատագիրը քվեարկությամբ որոշելու իրավունք։ Եվ այդ իրավունքը ոչնչով սահմանափակված չէր, վկան Փաշինյանի մեջբերած թուղթը։

Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը։ Նույնիսկ Տեր-Պետրոսյանին պարտադրած կարգավորումն ավելի լավ էր, քան այն ինչ մենք ունենք այսօր։ Այսօր, փաշինյանի օրոք, թուրքերն են Արցախում։ Դա է իր գործունեության հետևանքը։ Ու թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով, հայրենիքի համար պայքարած մարդկանց մեղադրելով, արդարացնի այս հանցագործությունը․․․․․»

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Գերիների դեմ խոսելով նոր դագաղներ եք բերելու Երևան․ Անժելա Թովմասյան (video) Ժամ առաջ պիտի միանանք ԲՐԻՔՍ–ին․ Հայկ Նահապետյան (video) Մեր լռությունը գերիների համար մահապատիժ է․ Հայկ Նահապետյան (video) Աշոտիկի հագուկապը Աննայի զագսի վկայականն է (video) Նա ով խոսում է գերիների դեմ «թուրքի բացիլ»․ Լարիսա Ալավերդյան (video) Հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի կարգավիճակը՝ հիմա հնարավոր է՝ Սամվել Վարդանյանին պարգևատրեն. Մալյան (video) Աննա-Նիկոլ, դուք «բարոյականությունից զուրկ, ինտիմ, ռաբիզ և տեղաշորային» մակարդակի եք․ Ալավերդյան (video) Նիկոլը խոստովանել է, որ ինքը բանակցել է միայն Արցախը հանձնելու համար․ Հովհաննես Իշխանյան (video) Ինչից է վախենում Ալիևը․ Լարիսա Ալավերդյան (video) Աննան վերջապես փողի է տեսել, լողացել է․ ոսկե ձկնիկի պատմությունը թող անգիր անի. Ադիբեկյան (video) Աննա՛, քո տված կրթությունը էդ քո «դոշերը բաց, նարկաման» երեխեքն են. Տաթև Արցախ (video) #ՈՒՂԻՂ․ Մեկդ էս երկիրը վերցրեք էս բլոգերի և չզագսավորված կնոջ ձեռքից․ Տաթև Արցախցի (video) #ՈՒՂԻՂ․ Դատարանը Ավինյանին ճանաչեց անգրագետ․ կհամակերպվի՞ Ավինյանը․ Սամվել Հակոբյան (video) Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ․ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը» Շատ շուտով ընդդիմությունը կարևոր դրոշակի տակ միավորվելու է․ Հայկ Նահապետյան (video) Իրա ադրբեջանական վիզավին էլ էր կրթում. Անժելա Էլիբեգովա Ոչ մի կերպ չմարսելով Արցախի հանձնումը՝ իշխանությունը «հին երգերը» կրկին դնում է շրջանառության մեջ. Վահագն Սարոյան Գերիների դեմ խոսելով նոր դագաղներ եք բերելու Երևան․ Անժելա Թովմասյան (video) Կրեք դիմակներ, հեծանիվ մի վարեք. Քրիստինա Վարդանյան Փաշինյանի կառավարությունը 50 տոկոսով թանկացնում է նոտարների ծառայության գները Կարճաժամկետ հիշողությունը լավ բան է՝ ոչ մի բան չես հիշում, չես ներվայնանում. Բաբկեն Պիպոյան Նիկոլն, ինչպես երևում է, սկսել է նախաամանորյա ստերի և կեղծիքների նոր դոզայով կերակրել ժողջանին և ժեխափթիրին.. #ՈՒՂԻՂ․ Շատ շուտով հայ ժողովուրդը պիտի դիմադրի Նիկոլ–Ալիև–Էրդողան եռյակին․ Լարիսա Ալավերդյան (video) Նիկոլն ընդունում է` մարդասպան է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am