Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն

Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևան քաղաքում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հ.Մ.-ն անշարժ գույքերի՝ ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպության մեջ է ներգրավել Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ.-ին, ով Հ.Մ.-ին է տրամադրել սեփականության իրավունքով Ս.Ա.-ին պատկանող հողատարածքի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վերջինիս անձնագրի պատճենը:

Այնուհետև, Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, ում առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց վերը նշված անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, ինչին վերջինս համաձայնել է:

Արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ.-ին: Վերջինս նշված անշարժ գույքը 384 մլն 655 հզր ՀՀ դրամով վաճառել է Ա.Դ.-ին, իսկ Ա.Ղ.-ին՝ որպես մասնաբաժին տվել է 40 հզր ԱՄՆ դոլար:

Բացի վերը նշված դեպքը, Ա.Ղ.-ն Հ.Մ.-ին առաջարկել է Երևանում գտնվող մեկ այլ բնակարանի վերաբերյալ, որի սեփականատերը մահացած է, ևս կեղծ լիազորագիր պատրաստել և օտարել, ինչի արդյունքում 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով խարդախությամբ հափշտակվել է Ռ.Ք.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը, որը սեպտեմբերի 13-ին Հ.Մ.-ն 40 մլն 450 հզր ՀՀ դրամով օտարել է Ա.Ա.-ին: Գործարքից հետո ստացված գումարից 31 հզր ԱՄՆ դոլարը որպես մասնաբաժին առձեռն փոխանցվել է Ա.Ղ.-ին:
2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և մասնակիցների նկատմամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Բայրամովը Սերբիայի նախագահին տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերի մասին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ «Ինչո՞ւ եք լռում, հակադարձեք, թե դա միայն մենք պիտի անենք, բա դուք ի՞նչ մեխի գլուխ եք, դուք ևս ամոթ չունե՞ք». Մարգարիտ Եսայան Պուտինն ու Լուկաշենկոն մի քանի օրից կհանդիպեն Մոսկվա-Թեհրան համապարփակ ռազմшվարական գործընկերության համաձայնագիրը կարող է ստորագրվել հունվարին Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի մասին Ասում են՝ Սաֆարովն էլ Գուրգեն Մարգարյանին սպանելուց առաջ ասել ա՝ էդ մեզ եք ուզո՞ւմ Արցախը տաք, արա․ Իշխանյան Экскурсия в Музей дружбы армянского и русского народов: о вкладе Валерия Брюсова в армянскую культуру Գերիների դեմ խոսելով նոր դագաղներ եք բերելու Երևան․ Անժելա Թովմասյան (video) Ժամ առաջ պիտի միանանք ԲՐԻՔՍ–ին․ Հայկ Նահապետյան (video) Մեր լռությունը գերիների համար մահապատիժ է․ Հայկ Նահապետյան (video) Աշոտիկի հագուկապը Աննայի զագսի վկայականն է (video) Նա ով խոսում է գերիների դեմ «թուրքի բացիլ»․ Լարիսա Ալավերդյան (video) Հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի կարգավիճակը՝ հիմա հնարավոր է՝ Սամվել Վարդանյանին պարգևատրեն. Մալյան (video) Աննա-Նիկոլ, դուք «բարոյականությունից զուրկ, ինտիմ, ռաբիզ և տեղաշորային» մակարդակի եք․ Ալավերդյան (video) Նիկոլը խոստովանել է, որ ինքը բանակցել է միայն Արցախը հանձնելու համար․ Հովհաննես Իշխանյան (video) Ինչից է վախենում Ալիևը․ Լարիսա Ալավերդյան (video) Աննան վերջապես փողի է տեսել, լողացել է․ ոսկե ձկնիկի պատմությունը թող անգիր անի. Ադիբեկյան (video) Աննա՛, քո տված կրթությունը էդ քո «դոշերը բաց, նարկաման» երեխեքն են. Տաթև Արցախ (video) #ՈՒՂԻՂ․ Մեկդ էս երկիրը վերցրեք էս բլոգերի և չզագսավորված կնոջ ձեռքից․ Տաթև Արցախցի (video) #ՈՒՂԻՂ․ Դատարանը Ավինյանին ճանաչեց անգրագետ․ կհամակերպվի՞ Ավինյանը․ Սամվել Հակոբյան (video) Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ․ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am