440 մլն դոլարով պակաս՝ վասն «Իրական Հայաստանի»

168.am-ը գրում է․ Վերջին տարիներին բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումը միշտ էլ շահարկման առարկա է եղել իշխանությունների կողմից։ Խուսափելով «մանրուքների» մեջ մտնել, չնայած, ինչպես ասում են՝ սատանան հենց մանրուքների մեջ է, հավատացրել են, թե հարկերի հավաքման ոլորտում աննախադեպ հաջողությունների են հասել, կատարել ու գերակատարել են իրենց առջև դրված խնդիրները։ Թաքցրել են, որ հարկերի ավելացման հարցում էական դեր են ունեցել բոլորովին այլ գործոններ, պատահական ու ժամանակավոր արտաքին գործոնները, ասենք՝ ավտոմեքենաների վերարտահանումը Ռուսաստան ու ԵԱՏՄ այլ երկրներ։

Այդ գործոնների ազդեցությունը թուլացել է՝ հարկերն այլևս չեն հավաքվում, նախատեսվածից անհամեմատ պակաս են հավաքվում։ Քանի ամիս է՝ իրենց չխնայելով՝ տնտեսությունը «քամում» են, բայց միևնույն է, հարկերի հավաքման ճեղքը չի փակվում, մի բան էլ խորանում է։

Չփրկեց նաև կադրային վերջին փոփոխությունը։ Տարեվերջից մեկ ամիս առաջ բավական մեծ բաց է գոյացել հարկային եկամուտներում։ Նախատեսվածի համեմատ էապես պակաս հարկեր են հավաքել։ 11 ամսում հավաքել են 2 տրիլիոն 149 մլրդ դրամ։ Տարեկան ճշգրտված պլանը 2 տրիլիոն 614 մլրդ դրամ է։

Բյուջեի հարկային եկամուտների տարեկան պլանը կատարելու համար դեկտեմբերին պիտի հավաքեն գրեթե 465 մլրդ դրամ, ինչն անհավանական ցուցանիշ է։ Պատկերացնելու համար ասենք, որ նոյեմբերին հավաքել են ընդամենը 179 մլրդ դրամ։ Ընդ որում՝ ավելի քիչ, քան հոկտեմբերին։ Հոկտեմբերին գրեթե 203 միլիարդ էին հավաքել։ Նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, մուտքերը շուրջ 24 միլիարդով նույնիսկ պակաս են եղել։
Նիկոլ Փաշինյանի հայտնի sms-ային պաշտոնազրկումից հետո, երբ Ռուստամ Բադասյանի փոխարեն՝ ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդուարդ Հակոբյանը, հարկերի հավաքագրման տեմպը, ոչ միայն չի բարելավվել, այլև նույնիսկ վատացել է։ Հոկտեմբերին, նախորդ տարվա համեմատ, մուտքերն ավելացել էին գրեթե 15 տոկոսով, նոյեմբերին ավելացել են 11 տոկոսով։ Իհարկե, այդ աճերի մեջ մեծ բաղադրիչ ունի եկամտային հարկի վերադարձի գումարը, որն ինչպես հայտնի է, այս տարվանից ներառված է բյուջեի մուտքերում։

Եթե այն հանում ենք՝ բյուջեի մուտքերի աճն էապես ավելի ցածր է լինում՝ հազիվ 5-6 տոկոս։ Մինչդեռ բյուջեն պլանավորելիս՝ շատ ավելի բարձր ակնկալիք են դրել։ Ու հիմա՝ տարեվերջից 1 ամիս առաջ, բյուջեում հսկայական ճեղք է գոյացել։ Տարեկան նախատեսված պլանից բյուջեի հարկային եկամուտների պակասը հասնում է 465 մլրդ դրամի։

Այլևս պարզ է, որ դա չի հավաքվելու։ Հարցն այն է, թե ինչքա՞ն կկազմի հարկերի թերակատարումը։ Հիշեցնենք, որ 9 ամսվա կատարողականը 150 մլրդ դրամով պակաս էր։ Կառավարությունը հույս ուներ, որ տարին կփակի գոնե 159 մլրդ դրամ թերակատարումով։ Սակայն այդ հույսերը չեն արդարանում՝ թերակատարումն ավելի մեծ կլինի։

Ամենայն հավանականությամբ, 170 մլրդ դրամի հարկային եկամուտներ, որոնք նախատեսել էին բյուջեով, չեն կարողանալու հավաքել։ Դատելով նախորդ տարվա մուտքերից՝ սպասվում է, որ այս տարվա դեկտեմբերին, լավագույն դեպքում, կկարողանան հավաքել 294-295 մլրդ դրամ։ Մինչդեռ՝ պետք է 465 միլիարդ՝ բյուջեն ամբողջությամբ կատարելու համար։ Այդքան գումար դեկտեմբերին չի հավաքվի, ու տարին կփակվի հարկերի հսկայական թերակատարումով։ Այնպես, ինչպես եղավ 2020թ., երբ ի սկզբանե հաստատված բյուջեի համեմատ՝ 217 մլրդ դրամով պակաս հարկեր հավաքեցին։ Թերակատարումն այս տարի ավելի քիչ կլինի, բայց 170 միլիարդն էլ հսկայական գումար է բյուջեի համար։

Նախատեսվածի համեմատ՝ շուրջ 440 մլն դոլարի մուտքեր չեն ստացվելու։ Դրա ազդեցությունը բյուջեի վրա դժվար չէ պատկերացնել։ Բազմաթիվ ծրագրեր, որոնք նախատեսել էին, այս տարի պարզապես չեն իրականացվի։ Կառավարության պահուստային ֆոնդում էլ փող չկա, որ պահուստային ֆոնդի հաշվին իրականացնեն։

Վաղուց արդեն պահուստային ֆոնդը դատարկել են։ Եղած գումարներն 9 ամսում ամբողջությամբ ծախսել են։ Գումարները, որոնք բյուջետային ծրագրերի միջոցով պիտի մտնեին տնտեսության մեջ ու նպաստեին տնտեսության ակտիվացմանը, չեն մտնելու։ Այն պարագայում, որ վերջին շրջանում արտաքին ազդեցությունների թուլացման հետևանքով, տեսնում ենք, թե ինչ է կատարվում տնտեսության հետ։ էապես ընկել է տնտեսական ակտիվության աճը։ Բյուջեով նախատեսված ծախսերի լիարժեք կատարումն այս պարագայում կարող էր որոշ փրկություն լինել։ Հատկապես որ, գրեթե դադարել են նաև ներդրումները։

Տնտեսության իրական հատվածից օտարերկրյա ներդրումները դուրս են գալիս, իսկ նորերը գրեթե չկան։ Երկու տարի է, չի հաջողվում ներդրող գտնել այնպիսի խոշոր ծրագրի համար, ինչպիսին Ամուլսարն է։ Եվրասիական զարգացման բանկն էր պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագիրը, բայց նա էլ հրաժարվեց։ Եթե այսպիսի խոշոր ծրագիրը ներդրող չի գտնում, ինչ պետք է սպասել մյուսների պարագայում։ Նման պայմաններում առավել քան կարևոր է բյուջետային ծրագրերի իրականացում։ Բայց այդ ծրագրերն էլ չեն իրականանում, որովհետև բյուջեում փող չկա։ Դրանից տնտեսությունն է տուժում։ Քիչ է՝ տնտեսությունը ներդրումների պակասից է տուժում՝ հարկային մուտքերը չեն կարողանում ապահովել, հարկային բեռն են ավելացնում։ Պատրաստ են ցանկացած անհեթեթություն ասել՝ իրենց քայլերն արդարացնելու համար։

Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի բարձրացնում են, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խոշոր բիզնեսի ստվերը կրճատելու համար ենք անում, փոքր բիզնեսի համար բեռը մի բան էլ իջնում է։

Ինչպե՞ս կարող է հարկային բեռը փոքր բիզնեսի համար իջնել, երբ շրջանառության հարկի այս փոփոխություններից 18 մլրդ դրամ ավելի հարկ են ակնկալում։ Որտեղի՞ց պիտի հավաքվի այդ գումարը, եթե փոքր բիզնեսի հարկային բեռը չի բարձրանում։ Հատկապես որ, փոքր բիզնեսը գնալով սեղմվում է ու դուրս մղվում։

Հարկային բեռն ավելացնելով ու տնտեսությունը խեղդելով՝ բյուջեին լավություն չեն անում։ Դրանից վաղը բյուջեի խնդիրներն ավելի են սրվելու։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Ստորոժևոյե բնակավայրը. ՊՆ Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Բայրամովը Սերբիայի նախագահին տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերի մասին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ «Ինչո՞ւ եք լռում, հակադարձեք, թե դա միայն մենք պիտի անենք, բա դուք ի՞նչ մեխի գլուխ եք, դուք ևս ամոթ չունե՞ք». Մարգարիտ Եսայան Պուտինն ու Լուկաշենկոն մի քանի օրից կհանդիպեն Մոսկվա-Թեհրան համապարփակ ռազմшվարական գործընկերության համաձայնագիրը կարող է ստորագրվել հունվարին Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի մասին Ասում են՝ Սաֆարովն էլ Գուրգեն Մարգարյանին սպանելուց առաջ ասել ա՝ էդ մեզ եք ուզո՞ւմ Արցախը տաք, արա․ Իշխանյան Экскурсия в Музей дружбы армянского и русского народов: о вкладе Валерия Брюсова в армянскую культуру Գերիների դեմ խոսելով նոր դագաղներ եք բերելու Երևան․ Անժելա Թովմասյան (video) Ժամ առաջ պիտի միանանք ԲՐԻՔՍ–ին․ Հայկ Նահապետյան (video) Մեր լռությունը գերիների համար մահապատիժ է․ Հայկ Նահապետյան (video) Աշոտիկի հագուկապը Աննայի զագսի վկայականն է (video) Նա ով խոսում է գերիների դեմ «թուրքի բացիլ»․ Լարիսա Ալավերդյան (video) Հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի կարգավիճակը՝ հիմա հնարավոր է՝ Սամվել Վարդանյանին պարգևատրեն. Մալյան (video) Աննա-Նիկոլ, դուք «բարոյականությունից զուրկ, ինտիմ, ռաբիզ և տեղաշորային» մակարդակի եք․ Ալավերդյան (video) Նիկոլը խոստովանել է, որ ինքը բանակցել է միայն Արցախը հանձնելու համար․ Հովհաննես Իշխանյան (video) Ինչից է վախենում Ալիևը․ Լարիսա Ալավերդյան (video) Աննան վերջապես փողի է տեսել, լողացել է․ ոսկե ձկնիկի պատմությունը թող անգիր անի. Ադիբեկյան (video) Աննա՛, քո տված կրթությունը էդ քո «դոշերը բաց, նարկաման» երեխեքն են. Տաթև Արցախ (video) #ՈՒՂԻՂ․ Մեկդ էս երկիրը վերցրեք էս բլոգերի և չզագսավորված կնոջ ձեռքից․ Տաթև Արցախցի (video) #ՈՒՂԻՂ․ Դատարանը Ավինյանին ճանաչեց անգրագետ․ կհամակերպվի՞ Ավինյանը․ Սամվել Հակոբյան (video) Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ․ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am