ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը՝ Տարոն Չախոյանի դեմ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ այն բանից հետո, երբ Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակության տարածման անթույլատրելիության հարցով դիմել է իր միջազգային գործընկերներին, հայտնվել է Կառավարության թիրախում։
«Իմ գրության մեջ հատուկ շեշտել էի, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը թիրախավորված հոդվածներ են տարածել պատգամավոր Աղազարյանի սեռական կողմնորոշման վերաբերյալ:
Իմ քաղաքական գործունեության արդյունքում, այդ գրություններից հետո, ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը: Նա ոչ միայն իր սոցիալական էջում, այլև` իր հետ փոխկապակցված կայքերում իմ հասցեին տարածել է ոչ միայն վիրավորական և անհիմն պնդումներ, այլև` հրապարակել է բացարձակ ՍՈՒՏ պատմություն, թե իբր ես տարիներ առաջ ապօրինի ձայնագրել եմ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ինչ-որ նիստ և այն փոխանցել Սերժ Սարգսյանին»,- նշել է Թագուհի Թովմասյանն՝ ընդգծելով, որ քանի որ ինքը չի մասնակցել որևէ նման հանդիպման, հետևաբար չէր կարող իրականացնել ապօրինի ձայնագրություն (թեև իմ տեսակը չէ գաղտնի ձայնագրություններ անելը), սկսած 2019 թվականից երկու տարի շարունակ ինքը չի մասնակցել ՔՊ խմբակցության («Իմ քայլը») նիստերին՝ ցանկացած արտահոսքի մեղադրանքներից խուսափելու համար, հետևաբար`
դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` պահանջելով նախաձեռնել վարույթ և քննությամբ պարզել՝ Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունը` ո՞վ կամ ովքե՞ր են այն իրականացրել, ե՞րբ և ի՞նչ պայմաններում, ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել հիշատակված հանդիպմանը և ինչպե՞ս են փոխանցել այդ ձայնագրությունը, հարցաքննել Տարոն Չախոյանին՝ պահանջելով փաստեր իր հայտարարությունների վերաբերյալ, իսկ ապացույցների բացակայության դեպքում նրան պատասխանատվության ենթարկել՝ սուտ մատնության հատկանիշներով։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը