Այն բացառիկ, եզակի դեպքն է, երբ բացարձակապես ճիշտ է ասում․ Հայկ Մարտիրոսյանը՝ Փաշինյանի գրառման մասին

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այն բացառիկ, եզակի դեպքն է, երբ բացարձակապես ճիշտ է ասում: Առաջին երկու պարբերությունները բացարձակ ճշմարտություն են: Դա հայտնի էր ընդամենը մի քանի հոգու, որովհետև Հայաստանում և սփյուռքում միայն մի քանի հոգի քաղաքականապես մտածել գիտեին: Ինքս դա հասկացել եմ միայն 2016-2017թթ. երբ սկսել եմ Հայաստանյանհամատեքստում քաղաքականապես հասունանալ: Մնացածը մինչև այսօր պատրաստ են վիճարկել այս փաստը: Հասուններ ինչպես չկային, այդպես էլ չկան: Հաճախ այդ մի քանի հասնունն էլ այս ընթացքում անհավատալիորեն ապահասունացան:
Հիմա այս անձի ներքոշարադրյալ խոսքերը պատրաստ են կատաղիորեն վիճարկել հատկապես` նախկին ռեժիմների անդամները կամ նրանց երրորդ շարասյան նվիրյալները:
Վերջին պարբերությունում ստում է, թեև ոգին էլի ճիշտ է արտահայտել: Կեղծ հայրենասիրությունը պահանջում էր բանակցել, բայց ստել թե երբեք չեն հանձնելու: Ժողովրդից էլ այն պահանջում էր արտաքուստ հայուենասեր ձևանալ միմյանց, ներքուստ շարունակելովերազել` հայրենիքը հանձնել, որ իբր անդարդ ու իբր կուշտ փորով ապրեն: Իբր:
Ինչը և ինքը արեց մինչև կարողացավ իր երազանքն իրականացնել` հանձնել:
Բայց այատեղ կա մի բացահայտ ինքնախոստովանանք:
Ինքը խոստովանում է, որ ուղին գնում էր դեպի հանձնել և հանձնեց: Որ իր մտայնությամբ դա անխուսափելի էր: Բա զոհերը՞: Եվ ստացվում է, որ պատերազմն ու զոհերը անհրաժեշտ էին, որ հանձնումը տեղի ունենա: Հակառակ պարագայում կեղծ հայրենասերների կեղծ սոցիումը կարողէ դա չներեր: Բայց պարզվեց, որ զոհերն անգամ այդ համատեքստում իզուր էին, որովհետև պարզվեց, որ ազգն ամեն ինչ էր ներելու, որովհետև իրականում ներեց ու ոչ միայն ներեց, այլև պարգևատրեց կրկնակի իշխանությամբ` հանձնման, պետականակործանման և նույն զոհերի կյանքի զոհման համար: Ու էլի ու ավելի է իշխանությամբ պարգրևատրելու: Եթե, իհարկե հասնի մինչ առաջիկա ընտրությունների օր:
Եվ հետաքրքիր է մի բան. ողջ բազմամիլիոնանոց ազգի մեջ այս տողերը կարդալուց հետո ոչ ոքի մտքով չի անցնի մտածել, որ այո,այդպես էր, բանակցում էին, և սա հանձնեց, բայց դավաճան էին բոլորը, որովհետև փաստը որ հենց սկզբից դա են բանակցել, ամենևին չի նշանակում, որ չէր կարելի և չպետք է այդ ամենը, բոլոր բանակցողներով հանդերձ աղբանոց նետել և սկսել կերտել ազգային չհանձնվողական, ոչ տխմար ու ժողովրդավարական պետություն:
Ոչ մեկի:
Հայի մտածողությամբ` եթե մի բան իրենց սատրապներն արել են սկզբից ու մի բան, պարտադրվել է «վերևից»` Մոսկվայից, ուրեմն դա անբեկանելի է, փոխելու մասին մտածելն անգամ արգելված է: Ու չեն մտածել: Ու չեն մտածում:
Դե ազգն էլ երբեք չի սխալվել: Ու երբեք չի սխալվում: Ու ոչնչում ոչ մի մեղք չունի:
Ու այդպես հսկա Հայաստանից մի ողորմելի թռչնածերտ է մնացել: Առայժմ: Շատ շուտով այդ ծերտն էլ կփլվի ծերտակերտների գլխին:
Եվ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է:
Այսպիսիններին` այսպիսի լիդեր ու առաջնորդ է հասնում:
Այսպիսիններին հայրենիք չի հասնում:
Եվ պատմական արդարությունը շուտով կտիրի հայկական լեռնաշխարհում: Ու սրանց հավաքական, հանձնվողական գոյությունը շուտով կավարտվի:
Կսկսվի նոր դարաշրջան: Նվաճողների դարաշրջանը»:

դիտվել է 567 անգամ
Լրահոս
ՀՀ-ն ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու․ ԱԳՆ Փաշինյանի հետ հանդիպման պետք է գնան ոչ թե երեք նախկին նախագահները, այլ՝ քննիչները․ Էդգար Ղազարյան Իր խմբագիր էությունից դուրս չեկավ․ Աղասի Միքայելյան Նախկին նախագահների արածը ջուրը գցողը «բանավեճի» է հրավիրում նախկին նախագահներին․ Նարեկ Սամսոնյան ԵԽ պատգամավորը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալների աննշան աճ է գրանցվել. ԵԱՏՄ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ Վերից վար սուտ. Ավետիք Իշխանյան Բանակցությունները մշտապես ընթացել են կամ Արցախը Հայայստանին միանալու կամ Արցախի անկախացման շուրջ. Լևոն Քոչարյան Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել Ավինյանը խոստովանել է, բա «задержка»-ն ինչո՞ւմ է, որտե՞ղ է քրեական վարույթը. 168.am Քաղաքական ճնշումներ բանեցնող իշխանության պարագայում ՄԻՊ-ին անհանգստացնում են «անշառ» հարցեր. Դանիելյան Պուտինը Փեզեշքիանին 2025-ի առաջին օրերին ՌԴ այցելելու հրավեր է արել Հայտնի է Լա Լիգայի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչը Թրամփը միլիարդատիրոջն առաջադրում է ՊՆ տեղակալի պաշտոնի համար Հավանական է, որ արհեստական բանականությունը մինչև 2025-ի վերջը կգերազանցի ցանկացած մարդու մտավոր կարողությունները. Մասկ Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am