ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «տեղյակ չէ»` ինչ էկոհարց է բարձրացրել Իրանը

Հայաստանի իշխանությունների կողմից արձագանքի բացակայության պատճառով Իրանը որոշել է սահմանային բնապահպանական հարցը բարձրացնել երրորդ երկրի միջոցով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պնդում է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ դեպքի մասին է խոսքը:

Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայ գործընկեր Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ փոխանցել էր իրանական կողմի մտահոգությունն առ այն, որ Հայաստանում գործող ձեռնարկություններից մեկը վնաս է հասցնում Արաքսի էկոհամակարգին։ Այդ մասին նրան խնդրել էր Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Մովահեդի Ազադը։

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե որ ընկերության մասին է խոսքը, արդյոք Իրանը նախկինում Հայաստանին դիմել է այդ հարցով և ինչ մակարդակով։ Նաև հետաքրքրվել էինք, թե ինչ քայլեր է ձեռնարկել Հայաստանն այս հարցում։

Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ պատասխանել են, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայ-իրանական սահմանին Արաքս գետի աղտոտվածության մոնիտորինգ է իրականացնում 2006 թվականից սկսած։ Ընթացակարգն ամրագրված է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովների փոխըմբռնման հուշագրերում։ Մինչ 2020 թվականը ուսումնասիրությունները կատարվել են իրանցի փորձագետների հետ համատեղ։ Այժմ երկրներն այդ աշխատանքներն իրականացնում են առանձին։

««Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տարեկան 8-10 անգամ իրականացնում է Արաքս գետի ջրի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ և ստացված տվյալների գնահատում, ինչը հնարավորություն է տալիս գնահատել ջրհավաք ավազանի ազդեցությունները ջրի որակի վրա»,- նշել են նախարարությունում։

Միաժամանակ գերատեսչությունից խնդրել են հստակեցնել Արաքսի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող ձեռնարկության վերաբերյալ տվյալները, այսինքն՝ նշել կոնկրետ որ ընկերության մասին է խոսքը: Թեև մենք ինքներս էինք սպասում այդ հարցի պատասխանին:

Նախարարությունում սահմանափակվել են անորոշ ձևակերպումներով, թե դեպի Արաքս գետ արտահոսք իրականացնող ընկերությունները աշխատում են ջրի փակ շրջանառու համակարգով։

Մինչդեռ Sputnik Արմենիան առանց մեծ դժվարության պարզեց, որ խոսքը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է։ Նույնիսկ այնտեղ են ընդունում, որ պղնձի և մոլիբդենի ինչ-որ պարունակություն գնում է գետը, և խոստանում են առաջիկա տարիներին նվազագույնի հասցնել աղտոտումը։

Ավելին` ըստ մեր տեղեկությունների` իրանական կողմը մի քանի տարի շարունակ հայկական կողմի հետ տարբեր մակարդակներով հանդիպումների ժամանակ բարձրացրել է այս հարցը։ Պարզվում է, որ այն նույնիսկ քննարկվել է Իրանի գլխավոր դատախազի մակարդակով. 2021 թվականին Մոհամմեդ Ջաֆար Մոնթազերիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվել է Արաքս գետը ծանր մետաղներով և քիմիական նյութերով աղտոտելու թեման։

Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը: Ընդ որում` այդ մասին հաղորդագրություն է հրապարակված հենց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում։ Այդուհանդերձ, նախարարությունը պնդում է, որ չգիտի, թե ինչ ձեռնարկության և ինչ աղտոտման մասին է խոսքը։

դիտվել է 329 անգամ
Լրահոս
«Սահմանադրական կարգը տապալող իշխանության ղեկավարի 27 տարվա չզագսավորված զուգընկեր» քաղաքական կատեգորիան ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «տեղյակ չէ»` ինչ էկոհարց է բարձրացրել Իրանը Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան Կարևորը ասֆալտն է, մեկ էլ՝ կեցցե՛ հեծանիվը: Սրանք էս են․ Արմեն Հովասափյան Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»․ Հովիկ Աղազարյանի դիմումը՝ գլխավոր դատախազին Հրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի Ford Fusion-ում. այն վերածվել է մոխրակույտի 45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին․ Էլբակյան Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահ Զուրաբիշվիլիին Ծեծկռտուք Թայվանի խորհրդարանում Քննարկվել է Արցախից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների խնդիրները 2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ․ Արմեն Աշոտյան Մասիսում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կան վիրավորներ Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած Պետք է բացահայտվի բույսերի նկատմամբ իրականացված հանցանքի աստիճանը. ավագանու անդամ Վահե Զիրոյանն առողջական խնդիրներ ունի․ նրա մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա ԱՄՆ ռազմածովային ուժերի հածանավը սխալմամբ խոցել է ամերիկյան կործանիչը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ․ կան զոհեր ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է․ Պուտին Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր. Վահե Դավթյան Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումներ փնտրելուն. Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am