45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին․ Էլբակյան
45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզի կենտրոնում «ճամփու դրեցին» Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան՝ զբոսաշրջության հարցերով կցորդ Յըլմազ Չոլպանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«Լուսանկարում կանգնած եմ ճիշտ դեպքի վայրում՝ Եղյուսյան դաշտերի պողոտա 99 հասցեում։
Եթե 1991 թ․ կամ գոնե 1998 թ․-ից հետո Հայաստանի ներսում հանրահռչակվեր Հայ Դատի հարցում Սփյուռքի մղած պայքարը, եթե «Շանզ Էլիզեն» թարգմանվեր՝ ըստ հայերենի վկայված ավանդության՝ «Եղյուսյան դաշտեր», և եթե փարիզյան այդ պողոտան լիներ նաև այս գործողության հերոս(ներ)ի գործը հիշատակելու վայր, ոչ թե միայն եվրոկալբասիստական «գմփարան», ապա ո՛չ 2018 թ․-ը կլիներ, ո՛չ 2020 թ․-ը, ո՛չ էլ առավել ևս 2023 թ․-ը։
Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության, և Հայաստանի զարթոնքն սկսելու է բացառապես գաղափարական զարթոնքով»,– գրել է նա։