Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահ Զուրաբիշվիլիին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե որոշի նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ և հրաժարվի հեռանալ նախագահական նստավայրից երկրի նոր ղեկավարի երդմնակալությունից հետո, որը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
«Վստահ եմ, որ նա ունի բավարար խելք՝ չխախտելու քրեական օրենսգրքի նորմերը, եթե պատկերացնենք, թե նա հաստատվել է նախագահական նստավայրում, ապա այս դեպքում դա նույնպես հանցագործություն է՝ նախատեսված քրեական օրենսգրքով: 72-ամյա կնոջը ոչ ոք չի ցանկանում բանտ ուղարկել, սակայն պատասխանատվություն են կրելու նաև նրանք, ովքեր այս իրավիճակում գտնվելու են նրա հետ նստավայրում։
Կտեսնենք, թե որտեղ է նա շարունակում ապրել՝ ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ»,- եզրափակել է Վրաստանի վարչապետը։