Քննարկվել է Արցախից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների խնդիրները

Դեկտեմբերի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։

Աշխատաժողովին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՆԳ նախարարի տեղակալն արձանագրել է, որ ռազմավարական նպատակի առումով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ոչինչ չի փոխվել․ ՄՔԾ-ն շարունակելու է մատուցել քաղաքացիակենտրոն ծառայություն՝ հիմքում ունենալով հանրային քաղաքացիության մեջ արժեքահեն սկզբունքի կիրառությունը։

Փոխնախարարը նշել է, որ ոլորտում հիմնարար սկզբունքը աշխատակցի, ծառայողի արժանիքն է, մասնավորապես, գիտելիքներն ու հմտությունները՝ ընդգծելով, որ կարևոր է յուրաքանչյուր աշխատակցի որակավորման բարձրացումը․ Ծառայությունը պետք է ունենա մրցունակ աշխատակազմ։
Աշխատաժողովին մասնակցել են ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչությունների ներկայացուցիչներ և միջոցառումը կազմակերպած Եվրոպայի խորհրդից ազգային փորձագետներ։

Ծառայության պետ Նելլի Դավթյանը ամփոփել է 2024 թվականին կատարած աշխատանքները, արձանագրել, որ 2023 թվականին Ծառայության առջև դրված բոլոր մարտահրավերները հաղթահարվել են, և մեկ տարվա կտրվածքով Ծառայությունում իրականացվել են զգալի աշխատանքներ բարեփոխումների ուղղությամբ։

Մասնավորապես՝

• մեկնարկել են կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի թվայնացմանն ուղղված աշխատանքները,

• ԱԺ–ում առաջին ընթերցումն է անցել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործերի վարման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ օրենսդրական նախագիծ,

• մեկնարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները,

• ավարտվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված 300․000-ից ավելի հայերի անձնական տվյալների թվայնացման գործընթացը։

Նելլի Դավթյանը ներկայացրել է 2025 թվականին իրականացվելիք աշխատանքների ուրվագծային քարտեզը, անդրադարձել ակնկալվող խնդիրներին։

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Տաթևիկ Բեժանյանը և Սերգեյ Ղազինյանը մասնակիցների հետ քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների ունեցած խնդիրները (հերթերի կառավարումից մինչև բովանդակություն, գործարքների ծավալներից մինչև հասցեագրում այլ մարմիններ)։
Աշխատակիցները ներկայացրել են տեղահանված անձանց հետ աշխատանքի շրջանակում առավել հաճախ հանդիպող խոչընդոտները, քննարկվել են դրանց լուծման տարբերակները։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը վստահեցրել է, որ աշխատակիցների որակավորման աշխատաժողովները կրելու են պարբերական բնույթ՝ մասնագիտական կարողություններն ու գործնական գիտելիքները ընդլայնելու նպատակով։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Սահմանադրական կարգը տապալող իշխանության ղեկավարի 27 տարվա չզագսավորված զուգընկեր» քաղաքական կատեգորիան ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «տեղյակ չէ»` ինչ էկոհարց է բարձրացրել Իրանը Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան Կարևորը ասֆալտն է, մեկ էլ՝ կեցցե՛ հեծանիվը: Սրանք էս են․ Արմեն Հովասափյան Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»․ Հովիկ Աղազարյանի դիմումը՝ գլխավոր դատախազին Հրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի Ford Fusion-ում. այն վերածվել է մոխրակույտի 45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին․ Էլբակյան Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահ Զուրաբիշվիլիին Ծեծկռտուք Թայվանի խորհրդարանում Քննարկվել է Արցախից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների խնդիրները 2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ․ Արմեն Աշոտյան Մասիսում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կան վիրավորներ Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած Պետք է բացահայտվի բույսերի նկատմամբ իրականացված հանցանքի աստիճանը. ավագանու անդամ Վահե Զիրոյանն առողջական խնդիրներ ունի․ նրա մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա ԱՄՆ ռազմածովային ուժերի հածանավը սխալմամբ խոցել է ամերիկյան կործանիչը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ․ կան զոհեր ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է․ Պուտին Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր. Վահե Դավթյան Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումներ փնտրելուն. Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am