Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս հայտնի դարձավ, որ թուրքական ENKA ընկերությունը միջազգային արբիտրաժում հաղթանակ տարավ Թբիլիսիի նկատմամբ: Վերջինս պարտավորվում է ընկերությանը վճարել 382,3 մլն ԱՄՆ դոլար՝ Նամախվանի ՀԷԿ-ի նախագծի կասեցման վնասները հատուցելու նպատակով:

Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող բարդ գործընթացները թեև ներկայացվում են զուտ էներգետիկ ու բնապահպանական անվտանգության տեսանկյունից, սակայն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական նշանայություն:

Մոտ 900 մլն ԱՄՆ դոլար գնահատվող ՀԷԿ-ը կառուցվում էր թուրքական ընկերության կողմից, որին, ինչպես հայտնի է, վրացական կառավարությունը 90 տարի ժամկետով փոխանցել էր Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը: Դրանից բացի, թուրքական ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող էր շահագործել գետի ավազանի տարածքը՝ 13,4 հազ. քկմ, ինչպես նաև գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան:

Արդյունքում փաստացիորեն թուրքական ընկերությունը հնարավորություն էր ստանում վերահսկելու Վրաստանի ու Ռուսաստանի միջսահմանային գոտին, ինչը չէր կարող չանհանգստացնել Վրաստանում թուրքական էքսպանսիյի ռիսկերն օբյեկտիվորեն գնահատողներին: Դա, բնականաբար, չէր կարող չանհանգստացնել նաև Մոսկվային:

2021թ-ին գրեթե ամենօրյա ռեժիմով Վրաստանում անց էին կացվում բազմահազարանոց բողոքի ակցիաներ (Քութաիսիում մասնակիցների թիվը գերազանցել է 15 հազարը), որտեղ այլևս հնչեցվում էին ոչ միայն բնապահպանական, այլ նաև՝ քաղաքական ու ավելի հաճախ՝ հակաթուրքական դրույթներ:

Պատահական չէին թուրքական ու ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակվող նյութերը՝ Վրաստանում «հակաթուրքական հիսթերիայի» գեներացման մասին: Արդյունքում խնդիրը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ, ինչի վառ դրսևորումներից էր Վրաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը՝ ուղղված ՀԷԿ-ի կառուցման տարածքում ցուցարարների կողմից քրիստոնեական խաչի տեղադրման դեմ:

Վերջ ի վերջո, Թբիլիսին որոշում կայացրեց կասեցնել թուրքական ընկերության հետ համագործակցությունը, իսկ ՀԷԿ-ի նախագիծը դուրս բերվեց օրակարգից:

Նամախվանի ՀԷԿ-ը սոսկ տնտեսական նախագիծ չէր, այն ձեռք էր բերել ընդգծված մշակութային, անգամ քաղաքակրթական նշանակություն: Ցուցարարների շարքերում վրաց հոգևորականների մշտական ներկայությունը դրա վառ ապացույցներից էր:

Նամախվանի ՀԷԿ-ի ոդիսականը առավել քան ցայտուն կերպով բացահայտում է թուրք-վրացական հարաբերությունների իրական բնույթը, թուրքական կապիտալի ագրեսիվ էքսպանսիայի էությունն ու հեռահար նպատակները: Վերոնշյալ արբիտրաժային որոշումն էլ ինչ-որ իմաստով կոնցեպտուալ ամբողջականացում է ապահովում այս գործընթացին»։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
«Սահմանադրական կարգը տապալող իշխանության ղեկավարի 27 տարվա չզագսավորված զուգընկեր» քաղաքական կատեգորիան ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «տեղյակ չէ»` ինչ էկոհարց է բարձրացրել Իրանը Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան Կարևորը ասֆալտն է, մեկ էլ՝ կեցցե՛ հեծանիվը: Սրանք էս են․ Արմեն Հովասափյան Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»․ Հովիկ Աղազարյանի դիմումը՝ գլխավոր դատախազին Հրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի Ford Fusion-ում. այն վերածվել է մոխրակույտի 45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին․ Էլբակյան Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահ Զուրաբիշվիլիին Ծեծկռտուք Թայվանի խորհրդարանում Քննարկվել է Արցախից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների խնդիրները 2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ․ Արմեն Աշոտյան Մասիսում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կան վիրավորներ Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած Պետք է բացահայտվի բույսերի նկատմամբ իրականացված հանցանքի աստիճանը. ավագանու անդամ Վահե Զիրոյանն առողջական խնդիրներ ունի․ նրա մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա ԱՄՆ ռազմածովային ուժերի հածանավը սխալմամբ խոցել է ամերիկյան կործանիչը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ․ կան զոհեր ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է․ Պուտին Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր. Վահե Դավթյան Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումներ փնտրելուն. Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am