Այ սենց են մսխում պետական բյուջեն, ինչի արդյունքում ամեն տարի միլիոններ են դուրս գրում նոր տոնական զարդարանքի համար․ Չախոյան

Այ սենց են մսխում պետական բյուջեն, ինչի արդյունքում ամեն տարի միլիոններ են դուրս գրում նոր տոնական զարդարանքի համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Այս տարի նոյեմբերի 17-ին «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ այցելել էի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում չգործող Վերոնիկա մանկապարտեզ, որտեղ ականատես եղանք քաղաքապետարանի փնթի կառավարմանը:

Հերոս հարկատուների գումարներով ձեռք բերված թանկարժեք տոնական զարդարանքը բաց երկնքի արևի, անձրևի, ձյան տակ փչանում է. ամեն տարի միլիոնավոր դրամներ են դուրս գրում տոնական զարդարանքի համար։

Ուրեմն, քանի որ վերջին ժամանակահատվածում ծանրաբեռնված էի դատական նիստերով, նոյեմբերի 17- ին նկարահանած տեսանյութը չեմ հրապարակել, բայց, ի ուրախություն մեզ բոլորիս, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Մեսրոպ Մանուկյանը և Գևորգ Ստեփանյանը հանրայնացնում են վերոնշյալ Վերոնիկա մանկապարտեզում տիրող խայտառակությունը, և համացանցում մեծ աղմուկ է բարձրանում, ինչի արդյունքում Հանրապետություն կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Oragir.News-ի հարցազրուցում հայտնել էր, որ «Մենք ավագանու անդամների՝ «Վերոնիկայի» տարածք գնալու ՆԱԽՈՐԴ ՕՐԸ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տոնածառի լույսերի միացման արարողությունն ենք արել» սակայն դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ տեսանյութը նկարահանել եմ նոյեմբերի 17-ին, որտեղ շատ հստակ ցույց եմ տալիս, որ տոնական զարդարանքը բաց երկնքի տակ փչանում է:


Իսկ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Մեսրոպ Մանուկյանը և Գևորգ Ստեփանյանը դեկտեմբերի 18-ին են հրապարակել վերոնշյալ խայտառակությունը։

Ասածս այն է, որ Հանրապետություն կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հերթական անգամ ֆեյք կռուտիտ պատմություն է հորինել, որ իր անպատասխանատու ձախողված կառավարումը հերթական անգամ քննարկման առարկա չդառնա, ինչպես որ անցած տարի ինձ զրպարտեց տեռասային փայտե նստարանների վերաբերյալ, իբրև թե ինձ դատի է տալու կոռուպցիան հանրայնացնելու համար։

Անցել է մեկ տարի, և ոչ մի դատական հայց չեմ ստացել))))

Բացի այդ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեցին, որ ես ճիշտ էի, այդ նստարանները չեն համապատասխանել տեխնիկական բնութագրին»,– գրել է նա։

https://www.facebook.com/watch/?v=1337655687373961&t=0 

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Կարևորը ասֆալտն է, մեկ էլ՝ կեցցե՛ հեծանիվը: Սրանք էս են․ Արմեն Հովասափյան Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»․ Հովիկ Աղազարյանի դիմումը՝ գլխավոր դատախազին Հրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի Ford Fusion-ում. այն վերածվել է մոխրակույտի 45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին․ Էլբակյան Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահ Զուրաբիշվիլիին Ծեծկռտուք Թայվանի խորհրդարանում Քննարկվել է Արցախից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների խնդիրները 2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ․ Արմեն Աշոտյան Մասիսում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կան վիրավորներ Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած Պետք է բացահայտվի բույսերի նկատմամբ իրականացված հանցանքի աստիճանը. ավագանու անդամ Վահե Զիրոյանն առողջական խնդիրներ ունի․ նրա մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա ԱՄՆ ռազմածովային ուժերի հածանավը սխալմամբ խոցել է ամերիկյան կործանիչը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ․ կան զոհեր ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է․ Պուտին Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր. Վահե Դավթյան Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումներ փնտրելուն. Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am