Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept» (թրք. Statejik derinlik) գրքում հատուկ տեղ է տվել Կոսովոյին (Ալբանիային կից) և Լեռնային Ղարաբաղին (Ադրբեջանում)։ Ընդ որում, ըստ Ահմեդ Դավութօղլուի Կոսովոն Բալկաններում (Ալբանիա), իսկ Լեռնային Ղարաբաղը (Ադրբեջանում) Հարավային Կովկասում Թուրքիայի հիմնական կռվաններն են, որոնց միջոցով Թուրքիան իր ազդեցությունը պետք է խարսխի Բալկաններում և Հարավային Կովկասում, ստեղծելով մերձավոր տարածաշրջանում իր ռազմավարական խորությունը։
Ըստ էության Թուրքիան առաջին խնդիրը լուծեց` Կոսովոն դարձնելով Սերբիայից անկախ և թուրքական ազդեցությունը կարող սուբյեկտ Եվրոպական միության «ներսում», որը նաև Թուրքիայի հենակետն է Բալկաններում։
Լեռնային Ղարաբաղի խնդիրը ըստ էության այս պահին ևս լուծել է Թուրքիան, և միայն մնացել է ապահովել ընդհանուր ճանապարհ, որը կամբողջացնի Թուրքիայի ռազմավարական խորությունը Բալկաններճց մինչև Միջին Ասիա, Հարավային Կովկասից մինչև Ալթայ, Թուրքիայի հարավային սահմաններից մինչև Եմեն և Սոմալի։ Թուրքիան հենց Դավութօղլուի միջոցով ձևակերպել է իր ռազմավարական խորության հասկացությունը։
Ավելին` Թուրքիան այժմ նաև ջրային ռազմավարական խորության գաղափարն է առաջ մղում «Երկնագույն հայրենիք» (թրք. Mavi vatan) գաղափարի միջոցով։
ԵՒ ուրեմն ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը, որը պետության անուղղակի ճանաչման ակտ է։
Հայաստանի իշխանությունների կողմից կատարվում է Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերին հարվածելու հերթական քայլը...
Ու սրան պետք է բացատրություն հնչի»։