Հրաժարականն անխուսափելի է

Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումների հրավիրած ասուլիսին արտահայտած հիմնական մտքերն ու ֆան շարժումների միասնական դիրքորոշումը։


1) Հրաժարականն անխուսափելի է

ՀՖՖ նախագահող կազմի հրաժարականին հասնելու գործիքակազմը անսահմանափակ է։ Ֆան շարժումների ձևավորած պայքարը ավարտվելու է միայն ՀՖՖ ղեկավարության հրաժարականի դեպքում։ Հուսով ենք գործը չի հասնի ծայրահեղ քայլերի։


Պատրաստ ենք քննարկել ՀՖՖ նախագահի հրաժարականի դիմումի առկայության դեպքում անհետաձգելի հարցերի լուծման համար ներկա ղեկավարությանը խելամիտ ժամանակ տրամադրելու հարցը։

2)ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջը ձևավորվել է անկախ ֆան ակումբների միասնական շարժման արդյունքում։ Այս պայքարը արդար է և ֆուտբոլային, չկան պայքարի հետևում կանգնած մարդիկ։

3) ՀՖՖ-ն ղեկավարող թիմը ձախողել է իր իսկ մշակած 2019-2025 ՀՖՖ Ոազմավարության ծրագիրը։ Ձախողումները և թերակատարումները վերաբերում են ռազմավարության կետերի ճնշող մեծամասնությանը, որոշ դեպքերում սահմանված են ոչ իրատեսական նպատակներ։

4) Ռեստարտի և 2 տարում փոփոխությունների հասնելու ՀՖՖ նախագահի հայտարարությունը արժանահավատ չէ, քանի որ ներկա ղեկավար կազմը հնգամյա անհաջողություններից հետո այլևս հավատ չի ներշնչում։

Ֆուտբոլի կառավարումը ևս 2 տարով այս թիմին վստահելը մեծ արկածախնդրություն է, որը հղի է անդառնալի հետևանքներով։

5) Չենք վախենում տարատեսակ ճնշումներից։

Հնարավոր ճնշումները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ երկրպագուների պայքարի վրա, այնպես ինչպես նախկինում չեն ունցել ազդեցություն։ Տարատեսակ ճնշումների փորձերը միայն ապացուցում են ներկա ղեկավար կազմի աթոռներից կառչած լինելու փաստը։

6) Չունենք և չենք ունենալու ՀՖՖ նախագահի թեկնածու։ Նպատակներն են՝ հայկական ֆուտբոլում առողջ մթնոլորտի ձևավորումը, վերարտադրվելու լծակների առկայության բացառումը, ՀՖՖ նախագահի սուպերպաշտոնի լիազորությունների կրճատումը և արդյունավետ համակարգի ստեղծումը։

7) ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականից և ՀՖՖ ղեկավար կազմի հեռացումից հետո`

ՀՖՖ ղեկավար կազմի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակում


ՀՖՖ կանոնադրության խախտումներով ՀՖՖ անդամ հանդիսացող և ՀՖՖ-ի ուղիղ ազդեցության և վերահսկողության տակ գտնվող ՀՖՖ անդամների անդամության կասեցում և նրանց անդամության լեգիտիմության հարցի քննարկում։

ՀՖՖ կանոնադրության փոփոխություն

Ըստ ձևավորված կանոնադրության նոր ՀՖՖ անդամների ընդունում

Համերաշխության հարթակի կազմի հրապարակում

Ֆուտբոլի զարգացման ազգային ծրագրի մշակում

ՀՖՖ նախագահի թեկնածուների հայտերի ընդունում


Քարոզարշավ Ազգային ծրագիրը իրականացնելու տեսլականի, ճանապարհային քարտեզի և հստակ ժամկետների վերաբերյալ

ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններ

դիտվել է 298 անգամ
Լրահոս
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մոտ է Իսրայելի հետ համաձայնության գալուն Բաշար Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները. Իրանի ԱԳՆ Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի խորհրդարանին է ներկայացվել նոր ազգային արժույթի անցնելու մասին օրենքի նախագիծը Իսրայելական բանակը հայտարարել է «արևելքից» ժամանող անօդաչու թռչող սարքը որսալու մասին Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին ՀԴԲ-ն ձերբակալել է 18-ամյա եգիպտացի ուսանողին, ով Իսրայելի հյուպատոսության վրա հարձակում էր ծրագրում Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Օրբանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-ից Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am