Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս

Hraparak.am-ը գրել է.

Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 26-ին հրապարակելու է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով որոշումը։ Հիշեցնենք՝ թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը բողոքարկել էին առաջին ատյանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշումը։

Առուշանյանի պաշտպաններից Սերգեյ Մարաբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով, դատավորը եղել է Մնացական Հարությունյանը։

Փաստաբանը նշեց, որ դատախազությունը պահանջում է Վերաքննիչ դատարանից ամբողջական պատիժ նշանակել․ «Վեց ամսից ավելի մաս կա որոշման մեջ, որը պայմանականորեն չի կիրառվել, դատախազությունը ուզում է, որ այդ պայմանական չկիրառված մասը վերացվի եւ գումարվի այս փոփոխված պատժի չափին։ Մենք գտնում ենք, որ այստեղ կա օրենքի հետադարձ ուժի հետ խնդիր, եւ կարծում ենք՝ իր վրա պետք է տարածվի այն օրենքները, որոնք գործել են հանցանք կատարելու պահին, իսկ այն օրենսգրքով որեւէ հնարավորություն չկար որեւէ պատիժ փոխելու»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին դատարանը Գորիսի քաղաքապետի դատավճիռը փոխեց եւ հետաձգված պատիժն ու պաշտոնավարումը 5 տարով դադարեցնելու փոխարեն նրան դատապարտեց 1 տարի 8 ամիս ազատազրկման։ 33-ամյա Առուշ Առուշանյանը բանտ կտեղափոխվի, երբ որոշումն ուժի մեջ մտնի, այսինքն` երբ անցնի մյուս դատական ատյաններով։

Գորիսը 7 տարի կառավարող քաղաքապետը դեռ 2022-ին էր մեղավոր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության եւ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար։ Դատավճիռն ուժի մեջ էր մտել այս տարվա հուլիսին։ Նրան 5 տարի ժամկետով արգելվել է զբաղեցնել համայնքապետի պաշտոնը։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն, որ քաղաքապետի լիազորությունները դադարեցվեն, ավագանին հրաժարվել էր պաշտոնանկ անել քաղաքապետին, հիմնավորել էր, որ նման լիազորություն չունի։ Դրանից հետո Պրոբացիայի ծառայությունը դիմեց դատարան, պահանջելով Առուշանյանի՝ 5 տարով պաշտոնը թողնելու պատիժը փոխարինել ազատազրկմամբ։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Արտակարգ․ ավտոմեքենա է այրվել Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր. «Ժողովուրդ» Երևանի կոնյակի գործարանը ապահովվում է Գեղամ Գևորգյանի առողջապահական ապահովագրությունը. «Ժողովուրդ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Փաշինյանի դիսկոտեկի մասսովկան ապահովել են տարեց պատգամավորները. «Հրապարակ» Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ» Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ» Հները չկառուցած՝ նոր խոստումեր են տալու. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. «Փաստ» Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ. «Ժողովուրդ» Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը՝ Փաշինյանին «փոշիով» չաջակցելու համար. «Հրապարակ» Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am