Մուրադ Փափազյան. Իրենք հնազանդ սփյուռք են ուզում․ 25 հոգի Փարիզում են հավաքում, հետո 15 հոգի` Նիցցայում, այսպե՞ս են ուզում ազդեցություն ունենալ սփյուռքի վրա

«Սփյուռք-Հայաստան տարակարծություն չկա՝ Փաշինյանի վարչակարգի, Փաշինյանի իշխանության հետ հարց ունենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Իրենք փորձում են ձեռքը դնել սփյուռքի վրա, իրենք հնազանդ սփյուռք են ուզում, ուզում են, որ սփյուռքն ուղղակի իրենց ռեժիմի տրամադրության տակ լինի: Երբ հասկացան, որ դա հնարավոր չէ, ցանկացան ստեղծել իրենց կազմակերպությունները, իրենց սփյուռքը: Չի ստացվի, անշուշտ, չի կարող նման բան լինել, քանի որ, երբ Զարեհ Սինանյանը գալիս է Փարիզ եւ փորձում է ժողով կազմակերպել՝ 25 հոգի կար: Եվ ասեմ Ձեզ, որ մեզնից 10 հոգի ցանկացան մասնակցել, բայց նրանց չթույլատրեցին մասնակցել այդ հանդիպմանը: Սա է իրենց ժողովրդավարությունը: Այսինքն՝ 25 հոգի Փարիզում են հավաքում, հետո 15 հոգի` Նիցցայում, այսպե՞ս են ուզում ազդեցություն ունենալ սփյուռքի վրա: Շատ մեղք են իսկապես, շատ մեղք են»,- նկատում է Փափազյանը:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ իրենք ներկայացված են աշխարհի 30 երկրում եւ տասնյակ տարիներ եղել են Հայաստանի դիվանագիտության ոչ պաշտոնական ներկայացուցիչները: «Մենք կարողանում էինք Հայաստանի կառավարության կամ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ զուգահեռ ճանապարհ գնալ եւ մենք հաջողություններ ենք արձանագրել, որովհետեւ մեր նպատակն այն էր, որ երկրները ճանաչեն Ցեղասպանությունը, Արցախի իրականությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ լավացնեն թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական եւ թե՛ ռազմական փոխհարաբերությունները»,- ասում է ֆրանսահայ գործիչը:


Փափազյանն անդրադառնում է Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններին. «Մենք աշխատել ենք, որպեսզի Ֆրանսիան զարգացնի եւ աշխուժացնի իր հարաբերությունները Հայաստանի հետ եւ վերջին տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, շեշտը դնի զինվորական աջակցության վրա: Երբ հայկական սփյուռքն ասաց, որ պատերազմից հետո Ֆրանսիան ռազմական առումով պետք է օգնի Հայաստանին, Մակրոնը լսեց դա եւ ընդունեց: Հետո, իհարկե, կապերը հաստատվում են` պաշտպանության նախարարներն աշխատանքը շարունակում են: Ֆրանսիան լուրջ աշխատանք է տանում ռազմական ոլորտում Հայաստանի հետ՝ մանրամասնությունների մեջ չմտնենք, բայց կա լուրջ աջակցություն, եւ մենք քաջալերում ենք, որ ավելի լուրջ լինի, որովհետեւ Ֆրանսիան կարող է Հայաստանի գլխավոր դաշնակիցը լինել»։ Ասում է, որ Ֆրանսիան թեեւ Արեւմուտքի մեջ է մտնում, սակայն տարբեր է՝ հաշվետու չէ, Ֆրանսիան պահում է իր անկախությունն աշխարհում:

«Մենք ունենք 6 հարյուր հազար հայ Ֆրանսիայում, եւ նրանք միաժամանակ նաեւ ֆրանսիացի են, եւ այս ուժն իսկապես կարեւոր դեր է խաղում, որովհետեւ, երբ մենք ասում ենք՝ 100 տոկոս հայ ենք, 100 տոկոս ֆրանսիացի ենք, ինչպես Շառլ Ազնավուրն էր ասում՝ իրականում ճշմարտություն է»:

Նա նկատում է, որ ամենասարսափելին եւ ամենավտանգավորը Հայաստանի համար դեռեւս առջեւում է։ Դատելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից՝ զիջումները շարունակական են լինելու, եւ մենք ավելին կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Այնինչ պատերազմը, ճնշումները, պարտադրանքը կարելի է կանխել միջազգային հանրության հետ աշխատանք տանելով, աշխատելով միջազգային գլխավոր խաղացողների հետ: Այդ գործը չի կարելի միայն սփյուռքի ուսերին թողնել, քանի որ օտար կառավարությունները պահանջում են Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնողականության կամ գոնե հետաքրքրության դրսեւորում:

Մուրադ Փափազյանը մեզ մի դեպք պատմեց, երբ Ադրբեջանի հետ շատ լավ հարաբերություններ ունեցող երկրին են դիմել` խնդրելով ազդել Ադրբեջանի վրա եւ հորդորել, որ բաց թողնի 23 հայ ռազմագերիներին, քանի որ այդ երկրների հարաբերություններն այնքան լավ են, որ նրանք կարող են ազդել Ադրբեջանի որոշման վրա, սակայն ի պատասխան լսել են, որ ոչ թե անհատներն ու ոչ պետական կառույցները պետք է դիմեն իրենց այդ հարցով, այլ՝ Հայաստանի կառավարությունը: Սփյուռքը որքան էլ մեծ ազդեցություն ունի այդ երկրներում եւ ուժեղ լոբբինգ, կան հարցեր, որոնք միայն միջպետական մակարդակով են լուծվում, ուստի պետք է ՀՀ կառավարությունը դիմի տվյալ կառավարությանը, ինչը չի անում:

«Այս կառավարության հայեցակարգը Հայաստանի շահերը չի պաշտպանում, Հայաստանի ժողովրդի շահերը չի պաշտպանում, ես վախենում եմ, որ Հայաստանի ժողովուրդը նորից կընտրի Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ եթե դա լինի, դժբախտաբար, շատ ավելի վատ վիճակի մեջ կհայտնվեն մեր երկիրն ու ազգը»,- եզրափակում է Մուրադ Փափազյանը եւ հավելում, որ համայն հայությունը պիտի միավորվի, որովհետեւ դա է մեր ուժն ու փրկությունը, իսկ Հայաստանի ներկա իշխանությունները չպետք է փորձեն տապալել սփյուռքը, քանի որ դա վնասելու եւ թուլացնելու է հայկական կողմին:

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Իրանի դեմ ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում. «Ռոյթերզ» Ի՞նչ է նախատեսում TRIPP ծրագիրը․ Արմեն Այվազյան Ռուբեն Թաթուլյանի հանցավոր կազմակերպության մի քանի անդամների նկատմամբ քննչական գործողություններն ավարտվել են. ТАСС Թրամփին փոխանցվել է Իրանում 50 ռազմական թիրախների ցանկը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը աշխարհի 75 երկրների քաղաքացիներին Գերմանիայի 35-ամյա քաղաքացին բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորի քաղաքապետարանում պաշտոնյաներն իրենց զավակներին են աշխատանքի տեղավորում Իրանի հակառակորդները հիբրիդային պատերազմ են մղում պետության և հասարակության դեմ․ Փեզեշքիան Մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր Հայաստանն այլևս լիմիտրոֆ պետություն է, TRIPP-ի մասին հայտարարությունը ամրագրեց դա․ փորձագետ Թուրքիայի ամերիկյան ռազմաբազաները կարող են հայտնվել Իրանի թիրախում Կարեն Խաչանովը Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին հրապարակում է արել Մարզերի համաչափ զարգացումը պետության սահմանադրական և ռազմավարական պարտավորությունն է. պատգամավոր Վատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. «Հետք» Զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, 6 ամսվա ծառայող 100 դոլար՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար. ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին․news.am 4–ի դիմաց 2–ին տալով ՀՀ իշխանությունները ձեռնտու գործարք չեն կնքել. Սիրանուշ Սահակյանը՝ գերիների մասին Կարո՞ղ ենք ենթադրել, որ ազատվողների ցանկը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ուստի Արցախցի գործիչներն ու Ռուբեն Վարդանյանը վերջինն են գալու... Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին Քահանայական ձեռնադրությանս օրվանից «վայելել» եմ Վեհափառի կողմից ինձ շնորհված հոգևոր հովիվ լինելու պատիվը․ Տեր Ղազար 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է Ինչո՞ւ են Հայր Ասողիկին հարցաքննության կանչել Հնդկաստանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am