Ռոբերտ Նազարյան․ Այս չափի շինթույլտվությունները, մեղմ ասած, անթույլատրելի են

«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն է:

 – Երեւան քաղաքում ամեն հնարավոր բան թանկանում է` գույքը, տրանսպորտը, ավտոկայանատեղիները: Բայց երեկ Վարչական դատարանն անվավեր է համարել կարմիր գծերի սակագնի ահռելի թանկացումը, որը շուրջ մեկ տարի է՝ գործում է: Քաղաքային իշխանություններն անմիջապես արձագանքեցին Վարչական դատարանի որոշմանը, թե սա հաղթանակ չէ, իրենք բողոքարկելու են այդ որոշումը եւ ամեն գնով թանկացնելու են Երեւանում մեքենաների կայանումը, նաեւ հանրային տրանսպորտի սակագինն են բարձրացնելու, չնայած բողոքի հսկայական ալիքին: Եվ շարունակում են պնդել, թե կարմիր գծերի թանկացումն արվում է մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու համար: Այս ամենը համարում եք տրամաբանվա՞ծ:

– Ինքս գերադասում եմ ոտքով քայլել, որովհետեւ պարկինգի խնդիրը կենտրոնում ուղղակի ահավոր է` ավելի լավ է ոտքով քայլես, քան թե մեքենայով: Եթե ուզում ես մեքենա կայանել, ապա պետք է մի քանի կիլոմետր հեռու մեքենան կայանես, հետո նորից քայլես, արդյունքում դառնում ես ներվային` մեքենա ունենալու առավելություններից օգտվելու փոխարեն: Ես չեմ կարծում, որ կենտրոնն այս թանկացումից հետո բեռնաթափվել է, ոչ, ինչպես կար ծանրաբեռնված, այդպես էլ մնում է: Բայց այս թանկացումն արվեց կենտրոնը բեռնաթափելու նպատակով….

– Օգտվո՞ւմ եք հանրային տրանսպորտից:

– Մեկ-մեկ լինում է՝ օգտվում եմ նաեւ հանրային տրանսպորտից, ոչ հաճախ, սակայն օգտվում եմ:

– Ի՞նչ եք կարծում՝ փոփոխություններն այնքան ակնառու են, որ տրանսպորտի սակագինը 100-ից դառնա 300 դրա՞մ:

– Ավտոպարկը համալրել են նոր ավտոբուսներով, դա, իհարկե, լավ է, բայց երբեմն տեսնում եմ կուտակումներ կանգառներում, իսկ դա նշանակում է, որ աշխատանքը վատ է կազմակերպված, եւ տրանսպորտային տեղափոխումը սխալ ձեւով է արվում: Ինչ վերաբերում է թանկացմանը, ապա ասեմ, որ կան կազմակերպչական բազում խնդիրներ, որոնց առկայության դեպքում միայն քաղաքացին կարող է իրեն լավ զգալ, բայց այդ թանկարժեք ավտոբուսները, որ բերել են, պետք է ինչ-որ կերպ այդ գումարները կոմպենսացնեն: Եվրոպայում մեկ դոլարից պակաս չկա տրանսպորտի սակագին, բայց, միեւնույն ժամանակ, Հայաստանում աշխատավարձերը, թոշակները մարդկանց թույլ չեն տալիս այդ տեսանկյունից հարցին նայել, կա սոցիալական խնդիր: Սոցիալական կոնկրետ խավեր կան, որոնց պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, ապահով խավը չի էլ օգտվում տրանսպորտից` մեքենաներ ունեն եւ այլն:

– Երեւանում ամենուր շինարարական աշխատանքներ են, շինթույլտվությունների ծավալն արդեն անհաշվելի չափերի է հասնում, անգամ բնապահպաններն են ահազանգում, որ այսքան շինարարությունները մայրաքաղաքի օդի աղտոտվածության աստիճանը հասցրել են պիկին, որ արդեն վտանգավոր է Երեւանում ապրելը, շնչելը:

– Որպես շինարար, որպես մասնագետ՝ կասեմ, որ այս չափի շինթույլտվությունները, հատկապես Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում, ուղղակի, մեղմ ասած, անթույլատրելի են: Չկան համապատասխան ենթակառուցվածքներ, քաղաքն այդքան խտացնել պարզապես չի կարելի: Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է, նայում եմ ու զարմանում: Հիմա էլ այդ հատվածում են շենքեր կառուցում, մեքենաների շարժը դառնալու է անհնար: Ես այդ հարցում ունեմ իմ ուրույն եւ միանշանակ կարծիքը` չի կարելի առանց հաշվարկներ կատարելու այսքան շինարարություն անել, ինչ է թե՝ ազատ հողեր կան: Պետք է խոր վերլուծություն անել, նոր շինթույլտվություններ տալ:

– Երբ այս մասով քննադատություններ են հնչում, իշխանություններն ասում են, որ քաղաքը զարգանում է, բնակչությունն ավելացել է, շենքեր են հարկավոր եւ այլն: Ինչպե՞ս պետք է այս ոլորտը կարգավորել, որ շինարարություններ լինեն, սակայն՝ ողջամտության սահմաններում, առանց քաղաքն այլանդակելու:

– Որպեսզի ցանկացած քաղաքում տրամաբանված լինի շինթույլտվությունների համակարգը, պետք է համապատասխան մասնագետ` քաղաքաշինարար, մենք ունենք ճարտարապետներ, բայց ճարտարապետ՝ չի նշանակում քաղաքաշինարար: Քաղաքաշինությունը շատ լուրջ մասնագիտություն է: Քաղաքաշինարարը պետք է ուսումնասիրություններ կատարի բոլոր առումներով, բոլոր շերտերով, որպեսզի կարողանա ճիշտ եզրահանգումների գալ: Ես այսօր չեմ ճանաչում մեկին, որն այդ ոլորտում կունենա բարձր մասնագիտական որակներ:

– Առաջներում կայի՞ն նման մասնագետներ:

– Մուշեղյան Գուրգենն էր, որը, ցավոք, էլ չկա: Նա մասնագիտությամբ եզակի քաղաքաշինարար էր: Կարողանում էր զսպաշապիկ հագցնել այս համակարգում: Հիմա, քիչ թե շատ, Նարեկ Սարգսյանն է:

– Ծառահատումներն էլ են անվերահսկելի` քննադատություններ են հնչում, Դուք ի՞նչ գնահատական կտաք:

– Ես դրա մասնագետը չեմ, կան ծառեր, որոնք ունեն հստակ ժամանակ, եւ պետք է թարմացնել, բայց ի՞նչ ծառատեսակներ են տնկում դրանց փոխարեն, այ, սա է հարցը:

– Երբ շրջում եք Երեւանում, ի՞նչ թերություններ եք նկատում այսօր: Օրինակ` ամանորյա զարդարանքների համար միլիոններ են ծախսվել: Այս ամենը, որպես երեւանցու, Ձեզ դուր գալի՞ս է:

– Տոնածառ էի պատվիրել ես` 2002 թվականին, կոնստրուկցիա էր «Երեւան նախագիծ» ինստիտուտի կողմից: Այն ինձ ավելի շատ էր դուր գալիս, քան այսօրվա տոնածառը, որը շատ արհեստական տեսք ունի, իսկ մեր ժամանակվա տոնածառը նման էր բնական եղեւնու, դե, բայց ճաշակին ընկեր չկա: Հետո՝ այդ անցքերը, որ արվել են շենքերի վրա…. չգիտեմ:

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Իրանի դեմ ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում. «Ռոյթերզ» Ի՞նչ է նախատեսում TRIPP ծրագիրը․ Արմեն Այվազյան Ռուբեն Թաթուլյանի հանցավոր կազմակերպության մի քանի անդամների նկատմամբ քննչական գործողություններն ավարտվել են. ТАСС Թրամփին փոխանցվել է Իրանում 50 ռազմական թիրախների ցանկը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը աշխարհի 75 երկրների քաղաքացիներին Գերմանիայի 35-ամյա քաղաքացին բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորի քաղաքապետարանում պաշտոնյաներն իրենց զավակներին են աշխատանքի տեղավորում Իրանի հակառակորդները հիբրիդային պատերազմ են մղում պետության և հասարակության դեմ․ Փեզեշքիան Մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր Հայաստանն այլևս լիմիտրոֆ պետություն է, TRIPP-ի մասին հայտարարությունը ամրագրեց դա․ փորձագետ Թուրքիայի ամերիկյան ռազմաբազաները կարող են հայտնվել Իրանի թիրախում Կարեն Խաչանովը Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին հրապարակում է արել Մարզերի համաչափ զարգացումը պետության սահմանադրական և ռազմավարական պարտավորությունն է. պատգամավոր Վատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. «Հետք» Զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, 6 ամսվա ծառայող 100 դոլար՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար. ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին․news.am 4–ի դիմաց 2–ին տալով ՀՀ իշխանությունները ձեռնտու գործարք չեն կնքել. Սիրանուշ Սահակյանը՝ գերիների մասին Կարո՞ղ ենք ենթադրել, որ ազատվողների ցանկը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ուստի Արցախցի գործիչներն ու Ռուբեն Վարդանյանը վերջինն են գալու... Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին Քահանայական ձեռնադրությանս օրվանից «վայելել» եմ Վեհափառի կողմից ինձ շնորհված հոգևոր հովիվ լինելու պատիվը․ Տեր Ղազար 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է Ինչո՞ւ են Հայր Ասողիկին հարցաքննության կանչել Հնդկաստանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am