Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն. «Փաստերի ստուգման հարթակ»

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Վաղատուր համայնքը դարձավ սահմանամերձ: Մարզկենտրոն Գորիսին այն այժմ կապում է միայն մեկ ճանապարհ, որն անհիշելի ժամանակներից անմխիթար վիճակում է:

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվում է տարբեր մակարդակներում, հնչում են այն նորոգելու անհրաժեշտության մասին հայտարարություններ, տեղ-տեղ խոստումներ, սակայն իրական լուծում դեռ չկա։ Բնակիչների համար կենսական նշանակության այս ճանապարհի ճակատագրով մարդիկ հետաքրքրվել էին նաև օրերս կառավարության նիստի ուղիղ եթերի ընթացքում վարչապետին հասցեագրված մեկնաբանությամբ։

2020-ի պատերազմի հետևանքով, հիշեցնենք, այս գյուղի արոտավայրերի, խոտհարքների մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ ի՞նչ է արվել այս ու Գորիսի գյուղերի միջհամայնքային ճանապարհների բարեկարգման համար։

Պարզվում է՝ Վաղատուր-Գորիս ճանապարհը, չնայած խոստումներին, բարեկարգելու ծրագիր կառավարությունը չունի։

Դեռևս 2019 թվականին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Վաղատուրը Գորիսի հետ կապող ավտոճանապարհի անմխիթար վիճակի մասին լուրերին, նշել էր, որ հարցը քննարկել է այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

«ՈՉ ՄԻ ԳՅՈՒՂ ՉԻ ՄԵՌՆԻ. Վաղատուր, Խնածախ, Խոզնավար գյուղերի ճանապարհների խիստ անմխիթար վիճակի մասին հարցը օրեր առաջ քննարկել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այդ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները ռեալ կարող են իրականացվել 2021 թվականին»,— նշել էր Արմեն Խաչատրյանը: Բայց դրանից հետո որևէ էական առաջընթաց չէր արձանագրվել:

2021 թվականին Վաղատուրի վարչական ղեկավարը, համայնք այցելած Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին ներկայացնելով համայնքի խնդիրները, նշել էր, որ ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով Գորիս գնալ-գալուց հետո մեքենաները շարքից դուրս են գալիս: Իսկ մարզպետը վստահեցրել էր, որ առաջիկայում կսկսեն հողալցման աշխատանքները: «Վաղատուրում լսեցինք գյուղացիներին, ճանապարհներ կան, որ ռազմավարական նշանակություն ունեն. և՛ գյուղացիներն են օգտվում, և՛ մեքենաներն են ջարդվում, պետք է ճանապարհները սարքել»,- ասել էր Մելիքսեթ Պողոսյանը:

Անցած տարի էլ՝ 2023-ի մարտին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իշխանական մեծամասնությունից պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվել էր, թե նախատեսվո՞ւմ է արդյոք նորոգել Վաղատուր-Խնածախ ճանապարհը, որով նաև ռազմական նշանակության մեքենաներ են երթևեկում և որը բավականին ծանրաբեռնված ճանապարհ է, ինչին ի պատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը նշել էր, որ առաջնայնություն է տրվել Խոզնավար գնացող ճանապարհի նորոգմանը։ «Դեպի Խոզնավար գնացող ճանապարհի նորոգման հարցն այս տարի մեր ծրագրերում է։ Ընդհանուր 18.5 կմ է ճանապարհը։ Կառավարության նիստերից մեկում գումար է հատկացվել, այդ ճանապարհը այս տարի կսկսենք»,- ասել էր նախարարը։

2023-ը անցել էր, սակայն այդպես էլ ճանապարհի նորոգում չէր սկսվել։

Մեկ տարի անց՝ արդեն այս տարվա գարնանը, գրեթե նույն հարցը բարձրացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հետաքրքրվելով, թե ո՞ր փուլում է Խնածախ-Վաղատուր ճանապարհի կառուցումը։ «Խոզնավար-Գորիս հատվածը ո՞ր փուլում է, ես 1-1․5 տարի առաջ լիագումար նիստում հարցրել եմ։ Խնածախ-Վաղատուրը՝ ո՞ր փուլում է»,- հարցրեց Դանիելյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարարը, սակայն, հստակ պատասխան չտվեց Խնածախ-Վաղատուրի մասին․ «Ենթադրյալ այնտեղ նախնական ուսումնասիրման ու նախագծերի պատվիրման փուլն է։ Խոզնավար-Գորիս նախագիծը ունենք, 18․3 կմ երկարությամբ է 3․3 կամ 3․8 մլրդ արժողությամբ։ Փորձաքննությունն անցել է, այժմ նախարարությունում է նախագիծը։ Առաջնային ծրագրերից է»։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե hիմնանորոգվո՞ւմ են արդյոք Սյունիքի մարզի Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհները կամ արդյո՞ք ծրագրեր կան հիմնանորոգման աշխատանքներ սկսելու համար:
Նախարարությունից, սակայն, տեղեկացրել են, որ Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն:

Ինչ վերաբերում է Գորիս-Խոզնավար ճանապարհին, ապա այն բարեկարգելու մասին այն ժամանակվա նախարար Գնել Սանոսյանի խոստումից անցել է մեկ տարուց ավելի, բայց շինաշխատանքների գնման պայմանագիրը կնքվել է միայն այս սեպտեմբերին։

Պայմանագրի արժեքը ընդհանուր առմամբ 2.8 մլրդ դրամ է (թեպետ նախկին նախարարը 3.8 մլրդ դրամի մասին էր ասել-խմբ․)։ 18.3 կմ-անոց ճանապարհի բարեկարգման աշխատանքները տևելու են 3 տարի։

ՏԿԵ նախարարությունից նաև տեղեկացրել են, որ Վերիշեն-Խոզնավար ճանապարհի շինարարական աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով՝ 2024-ին և 2025-ին: Ըստ գերատեսչության, շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։

 

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Իրանի դեմ ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում. «Ռոյթերզ» Ի՞նչ է նախատեսում TRIPP ծրագիրը․ Արմեն Այվազյան Ռուբեն Թաթուլյանի հանցավոր կազմակերպության մի քանի անդամների նկատմամբ քննչական գործողություններն ավարտվել են. ТАСС Թրամփին փոխանցվել է Իրանում 50 ռազմական թիրախների ցանկը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը աշխարհի 75 երկրների քաղաքացիներին Գերմանիայի 35-ամյա քաղաքացին բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորի քաղաքապետարանում պաշտոնյաներն իրենց զավակներին են աշխատանքի տեղավորում Իրանի հակառակորդները հիբրիդային պատերազմ են մղում պետության և հասարակության դեմ․ Փեզեշքիան Մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր Հայաստանն այլևս լիմիտրոֆ պետություն է, TRIPP-ի մասին հայտարարությունը ամրագրեց դա․ փորձագետ Թուրքիայի ամերիկյան ռազմաբազաները կարող են հայտնվել Իրանի թիրախում Կարեն Խաչանովը Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին հրապարակում է արել Մարզերի համաչափ զարգացումը պետության սահմանադրական և ռազմավարական պարտավորությունն է. պատգամավոր Վատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. «Հետք» Զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, 6 ամսվա ծառայող 100 դոլար՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար. ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին․news.am 4–ի դիմաց 2–ին տալով ՀՀ իշխանությունները ձեռնտու գործարք չեն կնքել. Սիրանուշ Սահակյանը՝ գերիների մասին Կարո՞ղ ենք ենթադրել, որ ազատվողների ցանկը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ուստի Արցախցի գործիչներն ու Ռուբեն Վարդանյանը վերջինն են գալու... Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին Քահանայական ձեռնադրությանս օրվանից «վայելել» եմ Վեհափառի կողմից ինձ շնորհված հոգևոր հովիվ լինելու պատիվը․ Տեր Ղազար 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է Ինչո՞ւ են Հայր Ասողիկին հարցաքննության կանչել Հնդկաստանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am