Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նախարար լինելու համար ի՞նչ արժանիքներ ունեն Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը, Հակոբ Սիմիդյանը:
Նիկոլ Փաշինյանի գրառումները շատ հեռու են իրականությունից։ Նա Ֆեյսբուքում գրել է․ << Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ արժանիքի կարող է աշխատանք գտնել։ Բոլոր մասնավոր և պետական ընկերությունները լավ աշխատողի կարիք ունեն։ Լավ աշխատողի հատկությունների մեջ մտնում է ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելը, սեփական ծառայությունները ճիշտ ձևով առաջարկելը>>։ Հայաստանում լավ աշխատանք , պաշտոն ստանալու հիմնական ձևը եղել ու մնում է խնամի-ծանոթ-բարեկամը՝ ԽԾԲ-ն։ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելն է։ Նախկինում բենզալցականում լիցքավորող աշխատած, իր անձնական գործում սեռը <<արու>> գրած Դավիթ Սարգսյանը քո կողմից Դիլիջան համայնքի ղեկավար նշանակվեց , որովհետև քո եղբոր որդի Սիփան Փաշինյանն էր նրա համար միջնորդել։ Քո դասընկեր, քավոր Հայկ Ղալումյանը պարոն Գռզոյի բանկի Իջևանի մասանճյուղում էր տարիներով աշխատում, մինչև որ 2019թվականի սեպտեմբերի 12-ին նրան նշանակեցիր Իջևան համայնքի ղեկավար, 2021թ․ ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։ Ժաննա Անդրեսայանը, Անահիտ Ավանեսյանը, Հակոբ Սիմիդյանը և մյուսները իրենց ղեկավարած ոլորտներից ի՞նչ են հասկանում, որ նախարար են աշխատում։
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը